Հայոց լեզու․ 31․10․22

սխալճիշտ
1իմ համար/մոտ/վրա/նման/հետ/պեսինձ համար/մոտ/վրա/նման/հետ/պես
2ամսեկանամսական
3օրեկանօրական
4ավելնորդավելորդ
5կապնվելկապվել,
6խաբնվելխաբվել
7շնորհակալ եմ բոլորիցդ, ձեզնիցշնորհակալ եմ բոլորին/ձեզ
8սիրահարվել մեկի վրասիրահարվել մեկին
9բուն դա կենդանի էբուն կենդանի է
10խոսքս ընկերոջս է վերաբերվումխոսքս ընկերոջս է վերաբերում
11հույսով եմհուսով եմ
12դեպի հետհետ
13դեպի առաջառաջ
14երկու կապիկներ ծառ են բարձրանումերկու կապիկ ծառ են բարձրանում
15իմ երկու թութակըիմ երկու թութակները
16Նրան ասա, որ նրան սպասում եննրան ասա, որ իրեն սպասում են
17Մաշտոցը հանդիսանում է մեր առաջին ուսուցիչըՄաշտոցը մեր առաջին ուսուցիչն  է
18ձեր անունն ինչպես էձեր անունն ինչ է
19Հաղթանակի հաջողությունը կայանում է վստահության մեջՀաղթանակի հաջողությունը  վստահության մեջ է
20կանչել են, որպեսզի գնամկանչել են, որ գնամ
21խոսքիենթադրենք/օրինակ/դիցուք
22խոսացածխոսած
23ըստ ինձըստ իս
24ասենք թե՝ասենք՝
25սաղլրիվ, ամբողջ, ողջ, կենդանի
26փողոցի վրա հանդես էփողոցում հանդես է
27դա իմ դուրս է գալիսդա ինձ դուր է գալիս

սխալ էի օգտագործում 1-ը, 3-ը, 7-ը, 10-ը, 11-ը, 14-ը, 23-ը, 24-ը, 25-ը,

սխալճիշտ
1խոսքը գնում է ընկերոջ մասինխոսքը ընկերոջ մասին է
2պետք է ասել, պետք է նշել, ուզում եմ տեղեկացնելի դեպ, ի միջիայլոց
3այսինչի կողմից ասվել էայսինչն ասել է
4նա մի կողմից ծուլանում էր, մյուս կողմից 
փորձում ավարտել
նա ծուլանում էր, միաժամանակ փորձում
ավարտել — կամ — թեև նա ծուլանում էր,
բայց փորձում էր ավարտել
5քեզ մոտ կստացվիդու կհաջողես, հաջողության կհասնես
6նուռը իրենից ներկայացնում է սննդարար միրգնուռը սննդարար միրգ է
7ինչո՞ւմն է բանըի՞նչ է պատահել, ի՞նչ կա, ի՞նչ է եղել
8հարցը բարձրացնելհարցը քննարկել/շոշափել/արծարծել/բարձրաձայնել/վեր հանել
9ակնոցներս տուրակնոցս տուր
10ակնոց/ձեռնոց/գլխարկ հագնելակնոց/ձեռնոց/գլխարկ կրել/դնել
11դասել շարքը/թիվը/կարգըդասել շարքին/թվին/կարգին
12նպատակ հետապնդելնպատակ ունենալ, նպատակադրվել
13անհայտ կորածանհետ կորած
14ծանոթացա թանգարանի հետծանոթացա թանգարանին
15էլ ավելիավելի
16լայն հասարակությունհասարակության շատ շերտեր/խավեր
17պարտվել մեկինմեկից պարտվել
18ճաշ պատրաստելճաշ եփել
19դասը պատրաստելդասը սովորել
20գնի թանկացումգնի բարձրացում, գնի աճ, ապրանքի թանկացում
21ինձ հրավերք է ուղարկելինձ հրավեր է ուղարկել
22անգլերեն լեզուանգլերեն
23մեղանչեցի հանուն հանգիստ խղճիմեղքս քավեցի/ապաշխարեցի/,մեղքս խոստովանեցի
հանուն հանգիստ խղճի
24հոգեբարձուհոգաբարձու
25այսօր առավել, քան երբեքայսօր առավել, քան երբևէ
26չոր գինիդառը գինի
27ծնունդդ շնորհավործննդյանդ տարեդարձը շնորհավոր
28չեմ ուզում կրկնվելչեմ ուզում կրկնել
29սառեցի/ սառչեցիսառա
30հանգեցհանգավ
31հագցրեցիհագցրի
32բարետես արտաքինով աղջիկներբարետես աղջիկներ


սխալ էի օգտագործում 5-ը, 9-ը, 10-ը, 14-ը, 18-ը, 25-ը, 27-ը, 29-ը, 31-ը,

Գրականություն․ Նախագիծ․ Վիլյամ Սարոյան․ Իսկական հնաոճ սիրավեպ սիրային քառյակներով ու մյուս բաներով

Այս պատմվածքը պատմում է մի տղայի մասին, որը իր տարիքից մեծ է, և շատ բան է հասկանում, բայց ինքը փորձանքի առաջ է հայտնվում իր “պարտաճանաչ” զարմիկ արածների պատճառով։ Նրան անիրավացիորեն պատժում են, իր զարմիկի փոխարեն, որը գրատախտակին ծաղրական ոտանավոր էր գրել ուսուցչուհու և տնորենի սիրո մասին։ Սակայն երբ տնորենը տղային ուզում է պատժել, տղան հասկանում որ տնորեն իսկապես սիրահարված ուսուցչուհուն։

Երկու անգամ կրկնվելուց հետո, տղան խորհուրդ է տալիս տնորենին այդ մասին ոտանավոր կամ նամակ գրել ուսուցչուհուն։ Ի վերջո, տղային հանգիստ են թողնում, և մյուս ուսումնական տարի տեսնում են, որ ուսուցչուհին չկա։ Ինչ է պատահել իրականում տնորենի ու ուսուցչուհու միջև, այդպես էլ ոչ ոք չի իմանում։

Գրականություն․ Վելվետե շալվարը

1․ Կարդալ պատմվածքը։
2․ Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել։

անճոռնի – այլանդակ, տգեղ
անհեթեթ – անիմաստ, անմիտ
նախշ – զարդարված
վզակոթ – վզի հետևի մասը
մղձավանջ – կոշմար
կարկատան – զգեստի՝ կոշիկի մաշած մասերը նորոգելու համար վրան կցված նոր նյութ։
վարտիք – սռնազգեստ
կոնք – գավակ
հաճոյանալ – դուր գալ

3․ Բնութագրիր այս պատմվածքի գլխավոր հերոսին։

Հեղինակը շատ է սիրում լավ շալվարներ հագնել։

Հեղինակը աշխատում է իր նպատակներին հասնելու համար և պատրաստ է ինչ-որ բան զոհաբերել (2 ամիս լայն շալվար հագնել) իր նպատակներին հասնելու համար։

Հեղինակը շատ է մտածում այն բաների մասին, որոնք մենք ընդունում ենք, որպես տրված։

Աշխարհագրություն․ Ֆրանսիա

1․ Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան արևմտյան Եվրոպայի ամենամեծ երկիրն է։ Ֆրանսիան ունի նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրք: Նրա ծովային սահմանները երկու անգամ սվելի երկար են, քան ցամաքային սահմանները։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Բիսկայան ծոցին, և Անգլիական նեղուցին (Լա Մանշ), իսկ հարավում սահմանկից է Միջերկրական ծովին։ Սա Ֆրանսիային հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։

2․ Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները։

Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են․

1․ Նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրք։ Ֆրանսիան հարուստ է մեծ գետերով՝ Սենը, Ռոնը, Լուարը, Գարոնը, որոնք կարևոր տրանսպորտային նշանակություն ունեն, Դրանք կարևոր են նաև, որովհետև լեռնային գետերի վրա կառուցվում են ջրէկներ,։ Ֆրանսիայի Միջերկրական ափը և ձյունառատ Ալպերը հարուստ են մաքուր օդով և գեղատեսիլ բնությունով։ Տարեկան Ֆրանսիա այցելում են մոտ 70-75 միլիոն զբոսաշրջիկ, և այս ճյուղի տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 30 միլիարդ եվրո։

2․ Մակերևույթ։ Ֆրանսիան ունի բազմազան մակերևույթ։ Ֆրանսիայի հարթավայրերը նպաստավոր են բուսաբուծության համար, և տարածված են երկրի հյուսիսում և արևելքում։ Ալպյան և Պիրենյան լեռները նպաստավոր են անասնապահության և զբոսաշրջության համար։

3․ Բարենպաստ կլիմայական պայմանները։ Կլիման խոնավ է ու մեղմ, ինչը նախադրյալներ է ստեղծում բոլոր տեսակի մշակաբույսների աճեցման համար։ Հարավում բարենպաստ է մերձարևադարձային մշակաբույսերի (ձիթապտուղներ, ցիտրուսներ, և այլն) աճեցման համար։

4․ Տարբեր բնական ռեսուրսների առկայություններ (Օրինակ՝ հողային, ջրային, մետաղային, բնական)։ Ֆրանսիան հարուստ է կալիումական աղերով, բոքսիտների հանքավայրերով և ուրանի պաշարներով։ Ֆրանսիայում կան հանքային աղբյուրներ, որոնց վրա ստեղծված են հանգստյան տներ և առողջարաններ։

3․ Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

5․ Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

*