1. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:
Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:
Մարդկային, ծայրահեղ, ստամոքսային, գիտակցություն, ակնաբույժ, մթնոլորտ, որոշում, ընդհատ, օրինաչափ, ձեռնարկ, մանրէ, փոխանակություն:
Մարդկային – Մարդկայնություն
ծայրահեղային – ծայրահեղականություն
ստամոքսային – ենթաստամոքսային
գիտակցություն – անգիտակցություն
ակնաբույժ – ակնաբուժային
մթնոլորտ – մթնոլորտային
որոշում – ախտորոշում
ընդհատ – անընդհատ
օրինաչափ – օրինաչափություն
ձեռնարկ – ձեռնարկություն
մանրէ – մանրադիտակ
փոխանակություն – նյութափոխանակություն
2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Մեր Հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական (Իրան, ական), Միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությամբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կյանք, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:
3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող,
մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար կշիռ ունենալը, բառերի մասին գիտություն:
Երկինքը քերելու չափ բարձր – երկնաքեր
բարի մտքով – բարեմիտ
վատ համբավ ունեցող – վատահամբավ
հեշտությամբ թեքվող – հեշտաթեք
խաժ աչքեր ունեցող – խաժաչյա
կյանքը սիրող – կենսասեր
հանրության կողմից ճանաչված – հանրաճանաչ
կյանքով ուրախացող – կենսախինդ
մանր նկարներ անող – մանրանկարիչ
թռչուններ բուծելու տեղ – թռչնաբուծարան
գյուղի տնտեսությանը հատուկ – գյուղատնտեսական
միտք հղանալը – մտահղացում
արդյունք ունեցող – արդյունավետ
աշխատանքը սիրելը – աշխատասեր
հավասար կշիռ ունենալը – հավասարակշիռ
բառերի մասին գիտություն – բառագիտություն
4․Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արևմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:
Մատնաչափ – մատի չափ
կիսագունդ – գնդի կեսը
անհարթ – անհավասար հարթություն ունեցող
անտեսանելի – տեսնելն անհնարին
ինքնաշարժ – ինքն իրեն շարժվող
սկզբնական – սկզբին վերաբերվող
արևմտաեվրոպական – Եվրոպայի արևմուտքին վերաբերվող
աստղադիտարան – աստղեր դիտելու վայր
համաշխարհային ամբողջ աշխարհին վերաբերվող
հավասարաչափ – հավասար չափ չունեցող
Լեզվաբանական ամսագիր․ կարդա, ծանոթացիր, ո՞ր համարը քեզ դուր եկավ․ ինքդ որևէ նյութ առաջարկիր ամսագրի համար։