| սխալ | ճիշտ | ||
| 1 | իմ համար/մոտ/վրա/նման/հետ/պես | ինձ համար/մոտ/վրա/նման/հետ/պես | |
| 2 | ամսեկան | ամսական | |
| 3 | օրեկան | օրական | |
| 4 | ավելնորդ | ավելորդ | |
| 5 | կապնվել | կապվել, | |
| 6 | խաբնվել | խաբվել | |
| 7 | շնորհակալ եմ բոլորիցդ, ձեզնից | շնորհակալ եմ բոլորին/ձեզ | |
| 8 | սիրահարվել մեկի վրա | սիրահարվել մեկին | |
| 9 | բուն դա կենդանի է | բուն կենդանի է | |
| 10 | խոսքս ընկերոջս է վերաբերվում | խոսքս ընկերոջս է վերաբերում | |
| 11 | հույսով եմ | հուսով եմ | |
| 12 | դեպի հետ | հետ | |
| 13 | դեպի առաջ | առաջ | |
| 14 | երկու կապիկներ ծառ են բարձրանում | երկու կապիկ ծառ են բարձրանում | |
| 15 | իմ երկու թութակը | իմ երկու թութակները | |
| 16 | Նրան ասա, որ նրան սպասում են | նրան ասա, որ իրեն սպասում են | |
| 17 | Մաշտոցը հանդիսանում է մեր առաջին ուսուցիչը | Մաշտոցը մեր առաջին ուսուցիչն է | |
| 18 | ձեր անունն ինչպես է | ձեր անունն ինչ է | |
| 19 | Հաղթանակի հաջողությունը կայանում է վստահության մեջ | Հաղթանակի հաջողությունը վստահության մեջ է | |
| 20 | կանչել են, որպեսզի գնամ | կանչել են, որ գնամ | |
| 21 | խոսքի | ենթադրենք/օրինակ/դիցուք | |
| 22 | խոսացած | խոսած | |
| 23 | ըստ ինձ | ըստ իս | |
| 24 | ասենք թե՝ | ասենք՝ | |
| 25 | սաղ | լրիվ, ամբողջ, ողջ, կենդանի | |
| 26 | փողոցի վրա հանդես է | փողոցում հանդես է | |
| 27 | դա իմ դուրս է գալիս | դա ինձ դուր է գալիս |
սխալ էի օգտագործում 1-ը, 3-ը, 7-ը, 10-ը, 11-ը, 14-ը, 23-ը, 24-ը, 25-ը,
| սխալ | ճիշտ | |
| 1 | խոսքը գնում է ընկերոջ մասին | խոսքը ընկերոջ մասին է |
| 2 | պետք է ասել, պետք է նշել, ուզում եմ տեղեկացնել | ի դեպ, ի միջիայլոց |
| 3 | այսինչի կողմից ասվել է | այսինչն ասել է |
| 4 | նա մի կողմից ծուլանում էր, մյուս կողմից փորձում ավարտել | նա ծուլանում էր, միաժամանակ փորձում ավարտել — կամ — թեև նա ծուլանում էր, բայց փորձում էր ավարտել |
| 5 | քեզ մոտ կստացվի | դու կհաջողես, հաջողության կհասնես |
| 6 | նուռը իրենից ներկայացնում է սննդարար միրգ | նուռը սննդարար միրգ է |
| 7 | ինչո՞ւմն է բանը | ի՞նչ է պատահել, ի՞նչ կա, ի՞նչ է եղել |
| 8 | հարցը բարձրացնել | հարցը քննարկել/շոշափել/արծարծել/բարձրաձայնել/վեր հանել |
| 9 | ակնոցներս տուր | ակնոցս տուր |
| 10 | ակնոց/ձեռնոց/գլխարկ հագնել | ակնոց/ձեռնոց/գլխարկ կրել/դնել |
| 11 | դասել շարքը/թիվը/կարգը | դասել շարքին/թվին/կարգին |
| 12 | նպատակ հետապնդել | նպատակ ունենալ, նպատակադրվել |
| 13 | անհայտ կորած | անհետ կորած |
| 14 | ծանոթացա թանգարանի հետ | ծանոթացա թանգարանին |
| 15 | էլ ավելի | ավելի |
| 16 | լայն հասարակություն | հասարակության շատ շերտեր/խավեր |
| 17 | պարտվել մեկին | մեկից պարտվել |
| 18 | ճաշ պատրաստել | ճաշ եփել |
| 19 | դասը պատրաստել | դասը սովորել |
| 20 | գնի թանկացում | գնի բարձրացում, գնի աճ, ապրանքի թանկացում |
| 21 | ինձ հրավերք է ուղարկել | ինձ հրավեր է ուղարկել |
| 22 | անգլերեն լեզու | անգլերեն |
| 23 | մեղանչեցի հանուն հանգիստ խղճի | մեղքս քավեցի/ապաշխարեցի/,մեղքս խոստովանեցի հանուն հանգիստ խղճի |
| 24 | հոգեբարձու | հոգաբարձու |
| 25 | այսօր առավել, քան երբեք | այսօր առավել, քան երբևէ |
| 26 | չոր գինի | դառը գինի |
| 27 | ծնունդդ շնորհավոր | ծննդյանդ տարեդարձը շնորհավոր |
| 28 | չեմ ուզում կրկնվել | չեմ ուզում կրկնել |
| 29 | սառեցի/ սառչեցի | սառա |
| 30 | հանգեց | հանգավ |
| 31 | հագցրեցի | հագցրի |
| 32 | բարետես արտաքինով աղջիկներ | բարետես աղջիկներ |
սխալ էի օգտագործում 5-ը, 9-ը, 10-ը, 14-ը, 18-ը, 25-ը, 27-ը, 29-ը, 31-ը,





















