1.Բառային աշխատանք — շևակալել, անձնապաստան, ճգնել, փթթել, պճնած, մացառ, աղշպանք, արևկա, վետվետել, արեգընդդեմ, չուխա, մաճ, կանթել, չափար, մույկ, ժամհար, գզիր, վեգ, քոթուկ:
շևակալել – շիվակալել, շիվերով աճել
անձնապաստան – ինքնահավան
ճգնել – ուժերի լարումով աշխատել
փթթել – ծաղկել, բացվել
պճնած – գեղազարդած
մացառ – փշոտ թփաբույս
աղշպանք – բանգ
արևկա – արևոտ, արևի տակ ընկած
վետվետել – ծածանվել
արեգընդդեմ- արեգակնահայաց
չուխա- Այդ կտորից կարվող երկար վերարկու
մաճ – Արորի կոթը, որից բռնելով մաճկալը վար է անում:
կանթել – Թևերը կողքերի վրա աղեղնաձև դնել:
չափար – ցանկապատ
մույկ – ոտնամանի տեսակ
ժամհար – զանգահար
գզիր – կատարածու
վեգ – կոճ
քոթուկ – կոճղ
2. Բնութագրիր Մինասին և Թևոսին:
Մինասը հիսունն անց, բարձրահասակ սպիտակ բեղերով մարդ էր և ըստ Թևոսի՝ հիմար մտքեր էր արտահայտում։
Թևոսը հիսունն անց, ցածրահասակ սպիտակ մորուքով մարդ էր և ըստ Մինասի՝ մեծ-մեծ խոսում էր։
Երկուսն ել ագահ էին, համառ ու կռվարար, և հաճախ դիմում էին հայհոյանքի։
3. Ցանկապատը ի՞նչ կարևոր դեր խաղաց այս պատմվածքում:
Ցանկապատը սերուններով անցել էր, և սկսված մինասի ու թևոսի հայրերից, դարձավ կռվի աղբյուր։ Ցանկապատը բաժանում է նրանց բայց ինչպես պատմվածքի վերջն է ցույց տալիս, մարդիկ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում այն մանրուքի վրա, ինչ իրենց բաժանում է, այլ ոչ թե այն, ինչ ընդհանուր է իրենց համար։








