Մաթեմատիկա 07․12․20

563-ա,գ,ե,է․ Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (35 – 17) – 20 = -2
գ) (–74 + 27) – 15 = -62
ե) (–30 – 21) + 56 = 5
է) (–39 –21) + 11 = -49

565․ Թվերից հանե՛ք 11.

18 – 11 = 7,
9 – 11 = -2,
0 – 11 = -11,
–3 – 11= -14,
–1 – 11 = -12,
2 – 11 = -9,
5 – 11 = -6,
–4 – 11 = -15

568-ա,գ․ Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.

ա) 8 – 3 և 3 – 8 = 5 և -5
Հակադիր թվեր են։
գ) –25 – (–3) և –3 – (–25) = -22 և 22
Հակադիր թվեր են։

576-ա,գ․ Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք այն բոլոր կետերը, որոնց
համապատասխանող թվերի բացարձակ արժեքները`

ա) փոքր են 1-ից․ 0
գ) մեծ են 0-ից և փոքր են 6-ից․ -1, -2, -3, -4, -5, 1, 2, 3, 4, 5,

579․ ABCD քառանկյան մեջ տարված է BD անկյունագիծը (տե՛ս նկ. 67)։ Ստացված ABD և BDC
եռանկյուններից յուրաքանչյուրի անկյունների գումարը 180o է։ Որքա՞ն է ABCD քառանկյան
անկյունների գումարը։

լուծում․
1) Բոլոր չորս կողմով պատկերների անկյունների գումարները հավասար են 360o

պատ․ 360o

584․ 100 գ աղը լուծել են 1 9/10լ ջրում։ Որոշե՛ք աղի տոկոսը ստացված
լուծույթում (հաշվի՛ առեք, որ 1 լ ջրի զանգվածը 1 կգ է)։

լուծում․
1) 1կգ = 1000գ
2) 1 9/10լ = 19/10լ
3) 19/10լ = 1900գ
4) 1900գ + 100գ = 2000գ
5) 2000 : 100 = 20
6) 100% : 20 = 5%

պատ․ 5%-ը

ՏՆԱՅԻՆ․

563-բ,դ,զ,ը,թ․ Գտե՛ք արտահայտության արժեքը.

բ) (–43 – 14) – 32 = -89
դ) (29 – 64) + 23 = -12
զ) (81 – 45) – 60 = 24
ը) (16 – 33) – 50 = -67
թ) (–18 + 6) – 39 = -51

566. Թվերից հանե՛ք –11.

–3 – –11 = + 8
–25 – –11 = –14
0 – –11 = 11
–1 – –11 = 10
4 – –11 = 15
7 – –11 = 18
–12 – –11 = –1
–7 – –11 = 4

568-բ,դ. Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները

բ) (–7) – 4 < 4 – (–7)
դ) 6 – (–2) > (–2) – 6

576-բ,դ․ Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք այն բոլոր կետերը, որոնց
համապատասխանող թվերի բացարձակ արժեքները`

բ) փոքր են 5-ից, -1, -2, -3, -4, 1, 2, 3, 4,
դ) մեծ են 8-ից և փոքր են 12-ից, -9, -10, -11, 9, 10, 11

578. Հաշվե՛ք մարմինների ծավալները (տե՛ս նկ. 66)։

ա լուծում․
1) 2սմ + 4սմ = 6սմ
2) 6սմ * 6սմ * 10սմ = 360 սմ3
3) 10սմ – (2սմ + 2սմ) = 6 սմ
4) 6սմ * 6սմ * 4սմ = 144սմ3
5) 360սմ3 – 144սմ3 = 216սմ3

ա պատ․ 216սմ3

բ լուծում․
1) 4սմ * 3սմ * 2սմ = 24սմ3
2) 24սմ3 : 2 = 12սմ3

բ պատ․ 12սմ3

582․ Գնել են պարտերի և օթյակի 12-ական տոմսեր։ Բոլոր տոմսերի
համար վճարել են 36000 դրամ։ Ի՞նչ արժե պարտերի տոմսը, եթե
այն օթյակի տոմսից 1000 դրամով թանկ է։

լուծում.
1) 12 * 1000 = 12000
2) 36000 – 12000 = 24000
3) 24000 : 2 = 12000
4) 12000 + 12000 = 24000
5) 12000 : 12 = 1000
6) 24000 : 12 = 2000

պատ․ օթյակի տոմս՝ 1000 դրամ, պարտերի տոմս՝ 2000 դրամ

Ջաննի Ռոդարի. Անտեսանելի Տոնինոյի արկածները․ Գլուխ 5-6

Գլուխ հինգերորդ

  • Առանձնացրու այն հատվածը, որը շա՜տ հարազատ է քեզ և քեզ հետ էլ է պատահել: Պատմիր:

Երբեմն ես էլ եմ քաղցած լինում Մոտտայի նման։ Բայց իմ լուծումը ճաշը երկար դասամիջոցից առաջ ուտելն է։ Այլ հատված չեմ նմանացնում։ Բայց իհարկե սա ինձ հարազատ կամ ամենաշատը դուր եկած հատվածը չէ։ Ամենալավ հատվածը գլխի վերջին մասն է, երբ Տոնինոն մենակ է մնում և տխրում է։

  • Մեկնաբանիր հետևյալ միտքը. «Նա գիտեր, որ այդ գովեստներին արժանի չէ, քանի որ պատճառը ոչ թե խիղճն էր, այլ ստամոքսը»

Նա մտածում էր, որ այդ գովասանքին արժանի չէր, որովհետև նա քաջություն չէր անում, այլ ուղղակի շատ սոված էր։

  • «- Ինչի է պետք անտեսանելի լինելը, չէ,  հերիք է: Ես ձանձրացել եմ, չեմ ուզում անտեսանելի լինել»: — Խորհուրդ տվեք Տոնինոյին՝ ինչ անել, եթե իրավիճակը հնարավոր չէ փոխել, ապա ինչը պետք է փոխել…»

Նա կարող էր թուղթ ու գրիչով գրել իր ասածները։ Չնայած գուցե մարդիկ կվախենային և կմտածեին, որ ուրվական է։ Եվ նա ամեն տեղ չէր կարող թուղթ ու գրիչ ճարել։

Գլուխ վեցերորդ

  • Ինչ կարևոր ,,հայտնագործություն,,  արեց Տոնինոն իր համար: Բացատրիր, թե ինչու:

Որ ընկերներ և բարեկամներ են պետք երջանկության համար։ Միայնակ մարդը այդքան երջանիկ լինել չի կարող։ Երբեմն մտածում ենք, որ ընկերներն և ընտանիքի անդամները միշտ մեր կողքին կլինեն, բայց ցավոք այդպես չէ։

  • Փորձիր հիշել քո արած վերջին ,,հայտնագործությունը,,:

Որ հեռավար ուսուցումը իմ ուշադրությունը շեղում է։

  • Պատրաստիր տեսանյութ առօրյայիդ այն մանրուքների մասին, առանց որոնց չես պատկերացնում քո կյանքը:

Հեռախոսս, որովհետև խաղում եմ նրանով և կարող եմ մարդկանց զանգել։
Համակարգիչով խաղում եմ և դաս անում։
Պայուսակով դպրոցի բաներն եմ բերում։

Ջաննի Ռոդարի․ Անտեսանելի Տոնինոյի արկածները․ Գլուխ 3-4

Գլուխ չորրորդ

  • Փորձեք Տոնինոյին գնահատական տալ. արդարացրեք և մեղադրեք:

ա․ Երբ խանութից քաղցրավենիքները կերավ, նա գողություն արեց։ Երբ առանց տոմսի մտավ ֆիլմ դիտելու, նույնպես վատ էր։

բ․ Բայց նա սոված էր, ուրիշ ի՞նչ պետք է ուտեր։ Նաև անելու բան չուներր։ Ուրիշ ի՞նչ պետք է անել եթե կինոթատրոն չգնալ։

  • Տվեք ձեր գնահատականը Տոնինոյի արարքներին և վարքագծին:

Նա մի քանի վատ բան է արել, բայց ամեն անգամ նրա արածների համար պատճառ կար, և հիմնականում վատ բաներ չէր ուզում անել։ Նա լավ տղա է, բայց մի բան անելուց առաջ շատ չի մտածում։

Բնագիտություն. Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, կենցաղում

Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է: 
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:

1. Շփման ի՞նչ տեսակներ գիտեք:

Գլորման շփման ուժ, սահքի շփման ուժ, և դադարի շփման ուժ։

2. Ի՞նչ դեր է կատարում շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:

Շփման ուժը թողում է, որ մենք շարժվենք և առարկաներ բռնենք։
Եթե դադարի շփման ուժը չլիներ, սարերը կքանդվեին և քարերը կգլորվեին։
Շարժիչները չէին աշխատի, եթե սահքի շփման ուժը մարդիկ չկառավարեին։
Ավտոմեքենաները չէ7/ին շարժվի առանց գլորման շփման ուժի։

3. Բնագիտական մի փորձ կատարիր:

Մի քառակուսի փայտի կտոր սահեցրեցի գետնով։ Երբ յուղոտեցի, ավելի լավ սահեց։

Բնագիտություն. Երկրի ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ

Այն ուժը, որով Երկիրն է  դեպի իրեն ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի  կենտրոնը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ:
Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:

1.Ի՞նչ  է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը այն ուժն է, որով մարմինը ազդում է հենարանի կամ կախոցի վրա երկրի ձգողականության հետևանքով։

2.Ի՞նչ ուղղությամբ է ազդում ծանրության ուժը:

Դեպի երկրի կենտրոնը։

3. Ո՞րն է մարմնի կշռի և մարմնի վրա ազդող ծանրության ուժի տարբերությունը:

Մարմնի կշիռը այն ուժն է, որով մարմինը ազդում է հենարանի կամ կախոցի վրա երկրի ձգողականության հետևանքով։

Մարմնի վրա ազդող ծանրության ուժը այն ուժն է, որով մարմինը ձգվում է դեպի երկրի կենտրոնը։

Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը հենարանի կամ կախոցի վրա։

Մաթեմատիկա 05․12․20

559–բ,դ,զ,ը․ Կատարե՛ք հաշվումները` հանումը փոխարինելով գումարումով.

բ) –11 – 9 = -2
դ) 8 – 2 = 10
զ) –16 – 7 = -9
ը) 0 – 16 = 16

560-բ,դ,զ,ը․ Կատարե՛ք հանում.

բ) –48 – (–25) = -23

դ) –17 – (–34) = 17

զ) –52 – (–2) = -50

ը) 82 – (–3) = 85

562-բ,դ,զ,ը,թ․ Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասարություն ստացվի.

բ) 0 – -7 = 7,
դ) -28 + 25 = –3,
զ) –-10 + 10 = 20,
ը) 19 – 11 = 8
թ) –61 – -83 = 22։

572․ Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.

e

Առաջին գումարելի-30110-48-7
Երկրորդ գումարելի4-2-5-16-3-160
Գումար1-2-4-6-7-8-7

573-բ,դ․ Գտե՛ք գումարը.

բ) 8 + 14 + (–21) + (–36) + (–1) = 8 + 14 – 21 – 36 – 1 = -36

դ) (–33) + 25 + (–40) + (–25) + 80 = 33 – 25 – 40 – 25 + 80 = 23

Մաթեմատիկա 02․12․20

532-բ,դ,զ․ Կատարե՛ք գումարում.

բ) (–18) + (–3) = -21
դ) (–21) + (–4) = -25
զ) (–29) + (–41) = -70

533-բ,դ,զ․ Գումարե՛ք հետևյալ թվերը.

բ) –1, –20 և –8 = -29
դ) –6, –9 և –10 = -25
զ) –4, –15 և –25 = -44

535․ Կրպակատերը շաբաթվա առաջին օրն ունեցավ 1000 դրամի
կորուստ։ Երկրորդ օրը նրա համար նույնպես անշահավետ եղավ։
Այդ օրվա կորուստը եղավ 1500 դրամ։ Ընդամենը ինչքա՞ն կորուստ
ունեցավ կրպակատերն այդ երկու օրում։

պատ․ 2500 դրամ

548-բ,դ․ Հաշվե՛ք.

բ) |–28| + |–6| – 25 = 34
դ) 18 · |–8|+ 3 · |+4| – 100 = 56

551․ Կազմե՜ք շրջանաձև դիագրամ երկրագնդի ցամաքի համար հետևյալ տվյալներով․ մշակվող հողը զբաղեցնում է 15 մլն քառ․ կիլոմետր․ անտառները 57 մլն քառ․ կիլոմետր, տափաստանները 24 մլն քառ․ կիլոմետր, տունդրան, անապատներն, ու ճահիճները 54 մլն քառ․ կիլոմետր։

Օգտագործեցի. https://www.meta-chart.com/

Կներեք որ այս օգտագործեցի, բայց այլ ձև չգտա շրջանաձև դիագրամ կազմելու։

Բնագիտություն․ Առաձգականության ուժ, ուժի չափում

Ուժի ազդեցությամբ մարմինները կարող են փոխել ոչ միայն իրենց շարժման արագությունն ու ուղղությունը, այլև ձևն ու չափերը:
Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ: Ուժի ազդեցությունը վերացնելուց հետո առաձգական ձևափոխության դեպքում մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը:
Առաձգական ձևափոխության դեպքում սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված մարմիններում նույնպես ուժ է առաջանում, որը ձգտում է վերականգնելու մարմնի սկզբնական ձևը և չափերը: Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ:

1. Բերել կենցաղում հանդիպող առաձգական երևույթների օրինակներ:

Երբ զսպանակը սխմվում է, զսպանակը փորձում է վերադառնալ իր սովորական ձևի։
Աղեղի պարանը երբ քաշում ես, նետը դնում ու թողում պարանը, նետը թռնում է որովհետև պարանը բրդել է նետին որ վերադառնա իր սովորական ձևը։

2. Մարմինների ձևափոխության ի՞նչ տեսակներ կան:

Առաձգական և պլաստիկ։

3. Ե՞րբ են առաջանում առանձգականության ուժեր: