Բնագիտություն․ Թեմայի ամփոփում

1. Ինչպե՞ս են բույսերը և կենդանիները ստանում օրգանական նյութեր:

Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան ստանում են Արեգակից։

Բույսերի բջիջներում արեգակնային լույսի ազդեցությամբ կատարվում է լուսասինթեզ, որի ժամանակ անօրգանական նյութերը փոխակերպվում են օրգանական նյութերի և թթվածնի։ Օրգանական նյութերն իրենց համար օգտագործում են, իսկ թթվածինն արտանետում են մթնոլորտ։

Այլ կենդանի օրգանիզմները օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով և հյութերով։

2. Ինչու՞ են կանաչ բույսերը համարվում այլ կենդանի օրգանիզմների աղբյուր:

Կանաչ բույսերը համարվում են այլ կենդանի օրգանիզմների աղբյուր, որովհետև այլ կենդանի օրգանիզմներն անօրգանական նյութից օրգանական նյութ ստեղծել չեն կարող։ Եվ դրա համար այլ կենդանի օրգանիզմները բույս են ուտում, որ օրգանական նյութերը ունենան։

3. Ինչպե՞ս է փոխակերպվում էներգիան կենդանի օրգանիզմում:

Օրգանական նյութերը քայքայվում են, ստացվում է պարզ նյութեր և էներգիա։ Էներգիան իրենց համար են օգտագործում, իսկ պարզ նյութերը արտազատվում են մթնոլորտ։

4. Հեծանվորդը 1500 մ ճանապարհը անցնում է 60 վայրկյանում: Որոշեք հեծանվորդի շարժման միջին արագությունը:

1500 : 60 = 25

25 մ/վ

5. Ի պատիվ անգլիացի գիտնական …… աշխատանքի միավորը կոչվում է ……:

Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի, աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ։

6. Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են…..:

Այդ էներգիան կոչվում է մեխանիկական։