Ջաննի Ռոդարի․ Անտեսանելի Տոնինոյի արկածները․ Գլուխ 7-9

Գլուխ յոթերորդ

  • Ինչու՞ Տոնինոյին տեսավ հենց Պաոլան և ոչ իր ընկերներից կամ բակի երեխաներից որևէ մեկը:

Նա էլ էր անտեսված։ Ընկերություն չէին անում, նրա հետ չէին խաղում, և մարդիկ նրան չէին նկատում։ Նա էլ էր շրջապատի համար անտեսանելի։

  • Որո՞նք են մենակության զգացումի առավելություններն ու թերությունները: Արդյո՞ք քեզ հոգեհարազատ է այդ զգացումը. ինչու:

Որ մենակ լինելը աշխարհում ամենավատ բաներից է։

  • Հիշիր քո կյանքից մի դրվագ, երբ քեզ շատ մենակ ես զգացել:

Ես մայրիկիս և հայրիկիս շատ եմ սիրում, և նրանք էլ ինձ։ Լինում է, որ նեղանում եմ իրենցից, բայց երբեք մենակ չեմ զգում։ Բայց լինում է, որ մի քանի օր կամ շաբաթ հայրիկս գնում է ուրիշ երկիր գործուղում։ Եվ երբ գնում է, հայրիկիս շատ եմ կարոտում։

Գլուխ ութերորդ

  • Ի՞նչ կարևոր բացահայտումներ արեց Տոնինոն. ինչու՞ են դրանք կարևոր:

Որ մաթեմատիկան իր համար հետաքրքիր էր։
Պաոլան քիչ էր ուտում, և մայրիկին օգնում էր հաշիվներ պահելիս։

  • Պաոլայի խնդիրը լուծելու հատվածում հեղինակը մեզ շա՜տ կարևոր պատգամ է հղում. ո՞րն է այն:

Որ հասարակ խնդիրներից ավելի կարևոր հարցեր կան լուծելու։

  • Ի՞նչ կարևոր հարցեր կան, որոնք դու ես ուզում լուծել, երբ մեծանաս:

Շատ ուզում եմ խաղաղություն լինի։ Բայց չգիտեմ ոնց այդ խաղաղության հետ օգնել։ Նաև իմ համար կարևոր է կլիմայի տաքացման հարցը, որի պատճառով Հայաստանը կարող է դառնալ անապատ։

Գլուխ իններորդ (վերջաբան)

  • Ի՞նչ կանես առաջին, երկրորդ և երրորդ հերթին, եթե շատ հեռավոր վայրերից երկար ժամանակ հետո վերադառնաս տուն:

Ես կգնայի և հանդիպեի հին բարեկամներիս ու ընկերներիս, և կնայեի Հայաստանի փողոցները։

Եվ այդպես էլ եղել է ինձ հետ։ Ես Շվեդիայում հինգ տարի ապրեցի հայրիկիս աշխատանքի պատճառով։ Բայց ինձ համար ավելի շատ Շվեդիան էր տան նման, որովհետև ես շատ փոքր էի Շվեդիա գնալուց առաջ։ Բայց ես մի քանի բան հիշում էի, և շատ էի կարոտում զարմիկներիս և տատիկներիս։

  • Ի՞նչ ես կարծում, ինչ է դժվարությունը:

Այն բանը, որը չի թողում մարդիկ անեն, ինչ փորձում են անել։

  • ,,Դժվարության վրայով պետք է թռչել,, — բացատրիր արտահայտությունը:

Եթե պարտադիր պետք է մի դժվար բան անես, պետք է աշխատել և անել։

  • Պատմիր մի դրվագ քո կյանքից, երբ քո կարծիքով թռել ես դժվարության վրայով:

Ես հիշում եմ, որ մի անգամ երկու շաբաթանոց արցակուրդում բոլոր դասերս պետք էր անել։ Ես բնագիտությունից, պատմությունից, և Մայրենիից հետ էի ընկել։ Պետք էր բոլոր բաց թողած դասերը անել, և դա արեցի։ Շատ դժվար էր, չնայած պատմությունը այդպես էլ կիսատ մնաց։