Ջաննի Ռոդարի. Անտեսանելի Տոնինոյի արկածները․ Գլուխ 5-6

Գլուխ հինգերորդ

  • Առանձնացրու այն հատվածը, որը շա՜տ հարազատ է քեզ և քեզ հետ էլ է պատահել: Պատմիր:

Երբեմն ես էլ եմ քաղցած լինում Մոտտայի նման։ Բայց իմ լուծումը ճաշը երկար դասամիջոցից առաջ ուտելն է։ Այլ հատված չեմ նմանացնում։ Բայց իհարկե սա ինձ հարազատ կամ ամենաշատը դուր եկած հատվածը չէ։ Ամենալավ հատվածը գլխի վերջին մասն է, երբ Տոնինոն մենակ է մնում և տխրում է։

  • Մեկնաբանիր հետևյալ միտքը. «Նա գիտեր, որ այդ գովեստներին արժանի չէ, քանի որ պատճառը ոչ թե խիղճն էր, այլ ստամոքսը»

Նա մտածում էր, որ այդ գովասանքին արժանի չէր, որովհետև նա քաջություն չէր անում, այլ ուղղակի շատ սոված էր։

  • «- Ինչի է պետք անտեսանելի լինելը, չէ,  հերիք է: Ես ձանձրացել եմ, չեմ ուզում անտեսանելի լինել»: — Խորհուրդ տվեք Տոնինոյին՝ ինչ անել, եթե իրավիճակը հնարավոր չէ փոխել, ապա ինչը պետք է փոխել…»

Նա կարող էր թուղթ ու գրիչով գրել իր ասածները։ Չնայած գուցե մարդիկ կվախենային և կմտածեին, որ ուրվական է։ Եվ նա ամեն տեղ չէր կարող թուղթ ու գրիչ ճարել։

Գլուխ վեցերորդ

  • Ինչ կարևոր ,,հայտնագործություն,,  արեց Տոնինոն իր համար: Բացատրիր, թե ինչու:

Որ ընկերներ և բարեկամներ են պետք երջանկության համար։ Միայնակ մարդը այդքան երջանիկ լինել չի կարող։ Երբեմն մտածում ենք, որ ընկերներն և ընտանիքի անդամները միշտ մեր կողքին կլինեն, բայց ցավոք այդպես չէ։

  • Փորձիր հիշել քո արած վերջին ,,հայտնագործությունը,,:

Որ հեռավար ուսուցումը իմ ուշադրությունը շեղում է։

  • Պատրաստիր տեսանյութ առօրյայիդ այն մանրուքների մասին, առանց որոնց չես պատկերացնում քո կյանքը:

Հեռախոսս, որովհետև խաղում եմ նրանով և կարող եմ մարդկանց զանգել։
Համակարգիչով խաղում եմ և դաս անում։
Պայուսակով դպրոցի բաներն եմ բերում։

Ջաննի Ռոդարի․ Անտեսանելի Տոնինոյի արկածները․ Գլուխ 3-4

Գլուխ չորրորդ

  • Փորձեք Տոնինոյին գնահատական տալ. արդարացրեք և մեղադրեք:

ա․ Երբ խանութից քաղցրավենիքները կերավ, նա գողություն արեց։ Երբ առանց տոմսի մտավ ֆիլմ դիտելու, նույնպես վատ էր։

բ․ Բայց նա սոված էր, ուրիշ ի՞նչ պետք է ուտեր։ Նաև անելու բան չուներր։ Ուրիշ ի՞նչ պետք է անել եթե կինոթատրոն չգնալ։

  • Տվեք ձեր գնահատականը Տոնինոյի արարքներին և վարքագծին:

Նա մի քանի վատ բան է արել, բայց ամեն անգամ նրա արածների համար պատճառ կար, և հիմնականում վատ բաներ չէր ուզում անել։ Նա լավ տղա է, բայց մի բան անելուց առաջ շատ չի մտածում։