2. Դ.2.2 Մարմինների փոխազդեցությունը: Ի՞նչ է ուժը:
Հաստատուն արագությամբ հավասարաչափ շարժում հազվադեպ է լինում: Հաճախ մարմինները շարժվում են անհավասարաչափ. շարժման ընթացքում նրանց արագությունը մեծանում կամ փոքրանում է:
Օրինակ սեղանի վրայով գլորվող գնդի բախումը սեղանի վրա դրված անշարժ գնդի հետ: Բախման հետևանքով երկու գնդերն էլ փոխում են իրենց արագությունները. շարժվող գնդի արագությունը փոքրանում է, իսկ անշարժ գունդը սկսում է շարժվել:
- Ի՞նչ է փոխազդեցությունը, կարողանալ օրինակներ բերել
Երբ երկու մարմին իրար վրա ազդում են ինչ-որ մի ուժով։
Օրինակ՝ Երբ մի ծանր իր ես փորձում քաշել, դու գտնվում ես փոխազդեցության մեջ այդ իրի հետ։
Երբ երկու մագնիս իրար ես մոտեցնում, նրանք սկսում են փոխազդել՝ կամ իրար վանելով, կամ՝ ձգելով
Երբ բասկետբոլի գնդակը նետում ես հատակին կամ պատին, այն սկսում է փոխազդել և հետ է ցատկում։
- Ի՞նչ է ուժը, ինչ տառով են այն նշանակում:
Ուժը մի բան է, որը կարող է մարմինը շարժման մեջ դնել, կանգնեցնել, կամ նրա շարժման արագությունը փոխել։ Այն նշանակում են F տառով։
- Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:
Մարմինները փոխում են իրենց արագությունը, երբ նրանց վրա ազդում է ինչ-որ ուժ։