Բնության մեջ մշտապես կատարվում են տեղափոխություններ: Փողոցներում շարժվում են ավտոմեքենաները և մարդիկ, երկնքում լողում են ամպերը, թռչում են թռչուններն ու ինքնաթիռները, ջրում լողում են ձկները: Տեղափոխելով մի տեղից մյուսը՝ մարմինները փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ: Այդպիսի տեղափոխությունն անվանուն եմ մեխանիկական շարժում:
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ:
Մարմինները կարող են շարժվել արագ կամ դանդաղ, հավասարաչափ ու անհավասարաչափ, ուղղագիծ կամ կոր գծով:
1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
Այն արագությունը, որով մի մարմին տեղաշարժվում է։
2. Բերել բնության մեջ հանդիպող մեխանիկական հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ։
Հավասարաչափ են․ գետի հոսանքի արագությունը հարթ տարածության։
Անհավասարաչափ են․ ցանկացած մարմնի անկումը (օրինակ՝ տերևի անկումը ծառից)։
3. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը, որ բանաձևով է այն հաշվարկվում:
Արագությունը ցույց է տալիս թե ինչքան տարածություն է շարժվող մարմինը անցնում ինչ-որ ժամանակահատվածում։ Այն հաշվարկվում է V=s/t բանաձևով, որտեղ V-ն արագությունն է, s-ն՝ ճանապարհը և t-ն՝ ժամանակ։
4. Ո՞րն է արագության չափման միավորը:
Ամենատարածված չափման միավորներն են՝ կմ/ժ, մ/վ։