Կարդալ առաջին գլուխը: «Հայոց լեզու» գրքից — 100, 101
Երկրորդ գլուխ. առաջադրանքներ.
- Ամեն ոք իր կաշվիցն էր վախենում, ամեն ոք կամենում էր վտանգից հեռու լինել` թեկուզ ծարավ, թշվառ ու կիսամերկ մնալ միշտ: — Այս հատվածից կարո՞ղ ես ենթադրել, թե գյուղի ժողովուրդն ինչպիսին էր: Վտանգ զգալու դեպքում դու՛ ինչպես ես վարվում:
Նրանք վախենում էին վիշապից։ Նրանք չփորձեցին սպանել վիշապին, որովհետև վախենում էին ու նույնիսկ սպանեցին այն միակ գյուղացուն, որը պատրաստ էր դեմ դուրս գալ վիշապին։ Ես գտնում եմ, որ խենթն ամենալավն էր հասկանում վտանգը ու պետք էր խենթին լսել ու միասին պայքարել վիշապից ազատվելու համար։ Մարդիկ խենթին սպանեցին, որ անվտանգ լինեն, բայց ավելի մեծ վտանգի մեջ հայտնվեցին։
- Վիշապը փոխաբերական իմաստով ի՞նչ էր խորհրդանշում:
Վիշապը խորհրդանշում է մեր վախերն ու կասկածները և թե ինչպես ենք այդ վախերին ու կասկածներին հանձնվում՝ ավելի խորացնելով դրանք։
- Վիշապին հաղթելու ու՞մ տարբերակն էր ճիշտ՝ գյուղացիների՞, թե խենթի:
Խենթն էր ճիշտ։ Վիշապին հաղթել չստացվեց գյուղացիների տարաաձայնությունների պատճառով, բայց եթե բոլոր գյուղացիները խենթի նման մտածեին և համախմբվեին, կհաղթահարեին այդ փորձությունը։ Գյուղացիների առաջարկած տարբերակով խնդիրը ոչ միայն չանհետացավ, այլ ավելի շատ խորացավ։
- Քեզ նման խենթերը թեև գտնում են ինձ, բայց չե՛ն կարող ոչնչացնել: Ինձ վնասել կարող է միմիայն այդ ամբոխը ահա, որ այժմ ահաբեկ` դողում է ոտքերիս առաջ… — Ի՞նչ ելք էր հուշում վիշապը և ինչու՞ էր համոզված, որ իրեն չեն կարող ոչնչացնել:
Վիշապն ասաց, որ իրեն միայն կհաջողվեր սպանել այն դեպքում, որ բոլոր գյուղացիները միասին կռվեին իր դեմ։ Բայց նա վստահ էր, որ դա չի լինի, քանի որ տեսնում էր, թե ինչպես է ամբոխը դողում էր ոտքերի տակ և խենթը մենակ է մնացել։ Վիշապին կարող էր միայն միասնական ուժը հաղթել, որը չկար։
- Միասնական ուժի մասին ասացվածքներ գտիր:
Ուս-ուսի որ տանք՝ սարեր շուռ կտանք։
Գյուղը կանգնի, գերան կկոտրի։