Մաթեմատիկա 29․10․20

310․ Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի
բնակարանում ապրող հարևանին։

բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը
նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։
դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։

311․ Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս
մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։

գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։
ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։

312․ Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։
բ) Գիշերը ծագել է արևը։
գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։

դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։
ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։
զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։
Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։

318․ Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյուղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական փորձը:

Հանում են կարմիր խնձոր։
Հանում են դեղին խնձոր։
Հանում են կանաչ խնձոր։

323․ Տրված թվերը բաժանվում են 9-ի։ Որոշե՛ք, թե ինչ թվանշաններ
պիտի գրված լինեն աստղանիշերի տեղում.

3528, 2187, 1197, 3465։

328․ Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է։ Նավակը, որի սեփական արագությունը 17 կմ/ժ է, 3 ժ լողացել է գետի հոսանքի ուղղությամբ և 4 ժ՝ հոսանքին հակառակ։ Քանի՞ կիլոմետր է անցել նավակը։

լուծում․
1) (17 + 2) * 3 = 57
2) (17 – 2) * 4 = 60
3) 60 + 57 = 117

ՏՆԱՅԻՆ․

313․ Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝
անհնար.

ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ
մեկը։

բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։
գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի
չեմպիոն։

դ) Աքաղաղը ձու է ածել։
ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը։
զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։
է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։
ը) Անկոչ հյուր է եկել։
թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։

319․ Քանի՞ ելք ունի այն պատահական փորձը, երբ միաժամանակ
նետվում է երկու մետաղադրամ:

Երկուսն էլ չեն ընկնում զինանիշ։
Մեկը ընննում է զինանիշ։
Երկուսն էլ ընկնում են զինանիշ։

322-ա․ Կատարե՛ք գործողությունը.
ա) 23199 : 57 + 4 1/2 * 5 2/3 * 2 = 411 3
13 1/2 13 1/2

326. Եռանկյան կողմերի երկարությունները համեմատական են 6, 7, 9
թվերին։ Գտե՛ք եռանկյան կողմերի երկարությունները, եթե
նրանցից ամենափոքրն ունի 12 սմ երկարություն։

լուծում․
1) 12 : 6 = 2
2) 7 * 2 = 14
3) 9 * 2 = 18

327․ Գտե՛ք ստվերագծված պատկերի մակերեսը
(տե՛ս նկ. 41)։

Վիլյամ Սարոյան. Մարդկային կատակերգություն, գլուխ 8 – 10

Գլուխ ութերորդ. ՆԵՐԿԱ ԵՂԻՐ ՄԵՐ ՍԵՂԱՆԻՆ, ՈՎ ՏԵՐ

Առաջադրանքներ.

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ հրահանգ, կռնակ, հնչել, առաձգական, ցատկել, պաղատագին, շփոթեցնել, մտահոգվել, վեճ, սկահակ, գրավիչ:

հրահանգ․ ցուցմունք, կարգադրություն
կռնակ․ թիկունք, մեջք
հնչել․ արտաբերել, արձագանքել
առաձգական․ առաձիգ, ճկուն
ցատկել․ թռչել, ծլնգալ
պաղատագին․ թախանձագին, աղաչագին
շփոթեցնել․ սխալեցնել, շշմեցնել
մտահոգվել․ անհանգստանալ, մտախոհել
վեճ․ վիճաբանություն, խոսքակռիվ
սկահակ․ բաժակ, գավաթ
գրավիչ․ հրապուրիչ, հմայիչ

  • «Տեր» պետք է որ շատ բան նշանակի, բայց ինչ որ նշանակում է, լավ է: — Բացատրիր, թե ինչ ես հասկանում տեր ասելով. ի՞նչ հատկանիշներ են պետք տեր լինելու համար: Այն դժվա՞ր կոչում է, թե՝ հեշտ.ինչու՞:

Երբ ես “տեր” բառն եմ լսում, ես հասկանում եմ մի բանի կամ կենդանու տերը։

  • Ես կարծում եմ, որ ամեն մարդ կարող է ինձ շփոթեցնել, բայց դա ինձ համար կարևորություն չունի, որովհետև ես հավատում եմ։ — Ինչու՞ Հոմերը չէր վախենում շփոթվելուց: Հավատն ինչպե՞ս կարող է մարդուն ուժ տալ:

Հոմերը չեր վախենում որովհետև նա հավատում է որ եթե սխալվի, նա կարողանալու է ուղել իր սխալը։ Հավատեը մարդկանց ուժ է տալիս որովհետև նրանք հավատում են որ կարան անեն, ու փորձում են։

  • Ստեղծագործական աշխատանք (4-6 նախադասությամբ) — Հավատում եմ (կամ ուզում եմ հավատալ) ինչի՞ն…

Գլուխ իններորդ. ԱՅՍ ԿՈՂՄԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՈՐ ՃԱԳԱՐՆԵՐ ԼԻՆԵՆ

Առաջադրանքներ.

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ խարխուլ, ոստյուն, ձեռնափայտ, ամայի, պատերազմ:

խարխուլ – գաղփաղփուն, խլխլուկ
ոստյուն – ոստում, ջունթ
ձեռնափայտ – մահակ, տաճար
ամայի – անբնակ, ապալեր
պատերազմ – կռիվ, մարտ

  • Բնութագրիր ծերունուն, ի՞նչ տպավորություն թողեց նա քեզ վրա:

Ես հասկացա, որ նա մի փոքր տարօրինակ էր, որովհետև այդքան տարիներ հետո, դեռևս փորձում էր իր կորած ճագարները գտնել։ Նա հավանաբար նաև մենակ էր ապրում։

  • Հոմերի բնավորության ի՞նչ գծեր բացահայտեցիր այս հատվածից. հիմնավորիր պատասխանդ:

Փորձում էր արգելավազքի համար պատրաստվել։ Հեծանիվով ամենտեղ նա քշում էր, որ գտներ մի ցանկապատ։

  • Ինչպե՞ս կբացատրես հետևյալ արտահայտությունը — նապաստակի նման փախչելով ապրել:

Անընդհատ խնդիրներից և վատ բաներից փախչել, և ոչ մի անգամ դիմագրավել։

Գլուխ տասներորդ. ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ

Բանավոր քննարկում դասարանում.

  • Բնութագրեք Հյուբերտին և Հելենին:

Հյուբերտը խելացի էր, բայց նա եսակենտրոն էր և մեծամիտ։

Հելենը խոլացի էր, սիրուն, և արտակարգ, բայց նույնպես մեծամիտ։

  • Ինչպիսի՞ն էր ուսուցչուհին՝ բնութագրեք երեք բառով:

Կանոնները խիստ պնդող։

  • Հոմերի բնավորության էլ ի՞նչ գծեր ի հայտ եկան այս գլխում:

Նա արդեն զզվել էր Հյուբերտի եսակենտրոնությանից և Հելենին կատակով հարցրեց թե խի է հյուբերտին սիրում։

Ինքը կռվող էր և չէր վախենում։ Գիտեր, որ ուսուցչուհին կասեր դասից հետո մնար, բայց շարունակեց մարտնչել։

  • Դու պետք է բարի լինես,— ասաց նա,— մանավանդ այն դեպքերում, երբ դու իրավացի ես, իսկ ես՝ սխալ։ — Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

Նա այդ ասում է, որովհետև նա սիրում էր տղայի կատակները, բայց չէր ուզում դասը խանգարել։ Դրա համար այդպես ասեց, շահելու տղայի վստահությունը։ Եվ շարունակեց դասը։

  • Դաս, որի մասին կուզեի պատմել — ստեղծագործական աշխատանք (4-6 նախադասությամբ):