Մաթեմատիկա 26․10․20

262․ Բետոնը ցեմենտի, ավազի և խճի խառնուրդ է։ Ցեմենտը բետոնի
1/7 մասն է, ավազը՝ 2/7-ը, իսկ խիճը՝ 4/7-ը։ Բետոնի բաղադրիչների
համար կազմե՛ք շրջանաձև դիագրամ։

268․ Կազմե՛ք գծային դիագրամ հետևյալ տվյալներով. Լենա գետի երկարությունը 4400 կմ է, Վոլգայինը՝ 3530 կմ, Դանուբինը՝ 2850 կմ, Յանցզիինը՝ 5800 կմ, Մեկոնգինը՝ 4350 կմ, Նեղոսինը՝ 6670 կմ, Յուքոնինը՝ 3700 կմ։

270․ Սյունակաձև դիագրամում (նկ. 31) ցույց է տրված, թե գյուղի այգիներում քանի տոննա միրգ է հավաքվել ամռան ամիսների ընթացքում։ Ելնելով դիագրամից՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել օգոստոսին։
5 + 10 + 15 + 35 = 65 տոննա միրգ
բ) Որքա՞ն բալ է հավաքվել ամռան ընթացքում։
15 + 20 + 40 = 75 տոննա բալ
գ) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել ամռան ընթացքում։
1) (5 + 10 + 15 + 35) + (20 + 25 + 30 + 40) + (10 + 20 + 30 + 40)
2) 65 + 115 + 100 = 280 տոննա միրգ
դ) Ամենաշատը ո՞ր ամսին է միրգ հավաքվել։
Հուլիսին։

273․ 11000 դրամով ապրանք են գնել և նախատեսում են 15 % շահույթ
ստանալ: Դրա համար ի՞նչ գնով պետք է վաճառել ապրանքը:

լուծում․
1) 11,000 : 20 * 3 = 1650
2) 11,000 + 1650 = 12,650 դրամ

279․ Մի քաղաքից մյուսը հասնելու համար մեքենան ծախսել է 30 լ
բենզին, իսկ մոտոցիկլետը՝ 10 1/2լ։ Քանի՞ տոկոսով է մոտոցիկլետի
ծախսած բենզինը պակաս մեքենայի ծախսածից։

լուծում․
1) 10 1/2 * 100 = 1050
2) 1050 : 30 = 35
3) 100 – 35 = 65%-ով

Բնագիտություն․ Օքսիդներ և թթուներ

1. Օքսիդներ

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդները օքսիդացման ռեակցիաների արդյունքում առաջացած նյութերն էն։ Օքսիդացման ռեակցիան թթվածնի և այլ նյութի միջև եղած ռեակցիան է։
Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև որոշ բարդ նյութեր թթվածնով օքսիդացնելիս: Օրինակ՝ մոմը բարդ նյութ է, որն այրելիս ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր և ածխածնի օքսիդ:

Առաջադրանք

Փորձել սովորել գրքում նշված օքսիդների անունները:

Շմոլ գազ, ածխածնի օքսիդ, ածխաթթու գազ, ջրածնի օքսիդ (ջուր), ֆոսֆորի օքսիդ, երկաթի օքսիդ, ծծումբի օքսիդ, սիլիցիումի օքսիդ։
Մետաղական օքսիդներ են․ Na2O, CaO, Al2O3, Fe2O3, MgO, SiO2
Ոչմետաղական օքսիդներ են․ H2O, CO2, CO, N2O5, SO2

Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:

Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Ահա մի քանի օրինակ․

1. Ջուրը (ջրածնի օքսիդ) խիստ կարևորություն ունի մարդու կյանքում:
2. Չհանգած կիրը և ավազը (սիլիցիումի օքսիդ) օգտագործվում են շինարարության մեջ:
3. Հանքային ջրերի գազավորման համար և քաղցրավենիքների արտադրության համար օգտագործում են ածխաթթու գազ (ածխածնի գազ)
4․ Ալյումինի օքսիդից (կավ) ստացվում են տարբեր խեցեգործական ապրանքներ։

Կան օքսիդներ, որոնք թունավոր են, օրինակ՝ ազոտի օքսիդը, ծծմբի օքսիդը, շմոլ գազը:

Օքսիդացման ռեակցիաներ են․

երկաթի ժանգոտումը․ Երկաթի ժանգոտումը լինում է, երբ երկաթը թթվածնի և խոնավության հետ շփվում է։

Խնձորի գույնի փոփոխություն․ Բույսերը մեզ նման ունեն մելանիններ։ Բայց նրանց մելանինները այլ նպատակ ունեն՝ երբ բույսի բջիջները վնասվում են, մելանինները պաշտպանում են բույսը վարակվելուց։ Եվ դա լինում է նաև մրգերի հետ։ Երբ խնձորը կտրվում է կամ ընկնում հատակին, բջիջները վնասվում են և խնձորը մելանիններ է օգտագործում իրեն պաշտպանելու համար։ Մելանինները շագանակագույն են և դրա պատճառով խնձորը շագանակագույն է դառնում։

2. Թթուներ

Առաջադրանք

Թթուներ, դրանց կիրառումը կենցաղում, բերել օրինակներ։

(HCI) Աղաթթուն օգտագործվում է տարբեր մետաղներ մաքրելու համար։

(H2SO4) Ծծմբական թթուն լցնում են ավտոմեքենայի կուտակիչների մեջ։

(H3PO4)ֆոսֆորական թթուն օգտագործվում է ֆոսֆատային աղ սարքելու համար։ Ֆոսֆատային աղը կարևոր է պարարտանյութերի համար։

(HNO3)Ազոտական թթուն օգտագործվում է պայթուցիկ նյութեր և ներկեր պատրաստելիս։

Ինչ թթուներ են ձեր մայրիկները, տատիկները, հայրիկները օգտագործում կենցաղում, պատրաստեք նյութ, ուղարկեք ինձ։

Կիտրոնաթթուն, քացախաթթու, և խնձորաթթուն բոլրը օգտագործվում են խոհանոցի մեջ