Բանավոր քննարկում.
- Մարդիկ ամեն տեղ էլ մարդիկ են, նրանցից մի վախեցիր։
Այդքան էլ ճիշտ չէ, մարդիկ կարող են բարի լինել, կարող են չար լինել։ Կարող է մարդիկ են, բայց չի նշանակում, որ վախենալը սովորական չէ։
- Շուրջդ ամբողջ երաժշտություն է, իսկական երաժշտություն, հենց կյանքից եկող, մարդկանց սրտից բխող երաժշտություն։
Ես համաձայն եմ։ Ամեն տեղ տեսնում ես՝ թռչունները ծլվլում են, մարդիկ սուլում են իրենց սիրած երգերը, շները հաչում են, կատուները մլավում և այլ ձայներ։ Ամեն տեղ կա երաժշտություն և երաժշտական ձայներ, անտառում, քաղաքում, գյուղում:
- Դու շատ մեծ մարդ կդառնաս մի օր, եթե ապրես։ Այնպես արա, որ ապրես։
Ասում է միստր Սփագլերը որ պետք է հոմերը աշխատի և սովորի, որ մեծանա ու մենակ կարողանա ապրել։
Գլուխ չորրորդ. ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԿՆԱԽԱՆՁԻ ԻՆՁ
Առաջադրանքներ.
- Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ. պողոտա, խորհրդավոր, սանդուղք, կասկածել, աղքատ, օգնել, գողանալ:
պողոտա – մայրուղի
խորհրդավոր – գաղտնի, անիմանելի
սանդուղք – սանդղաշար, ելուղի
կասկածել – տարակուսել, թերամտել
աղքատ – չքավոր, խեղճ
օգնել – աջակցել, գործակցել
գողանալ – կողոպտել, չմթել
- Համաձայնիր այս մտքերի հետ կամ հերքիր (մի համաձայնիր) դրանք՝ հիմնավորելով կարծիքդ:
ա) Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան չի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։
Ես համաձայն եմ։ Եթե մարդ կա որը մահացել է, եթե մարդիկ հիշում են նրան և սիրում, նրա հոգին ապրում է։
բ) … բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով։
Ես համաձայն եմ։ Բարի մարդիկ կարող է մահանալ, բայց նրանց բարի գործերը ապրում են։
գ) … երկնքի թռչունները, ծովի ձկները բոլորը կյանքի մասն են, մեր կյանքի մասը։ Ապրող ամեն ինչ մեզնից յուրաքանչյուրի մասն է։ Նույնիսկ շատ բաներ, որոնք մեզ նման չեն շարժվում, մեր մասնիկներն են։ Արևը մեր մասն է, ինչպես նաև հողը, երկինքը, աստղերը և օվկիանոսները։ Այդ ամենը մեր մասն են, և մենք ստեղծվել ենք, որպեսզի դրանք վայելենք և դրանց համար աստծուն շնորհակալ լինենք։
Համաձայն եմ։ Մենք ապրում ենք ու վայելում բնությունը։ Բայց երբ վայելում ենք, ու հետո ծառերը կտրում, բնությունը աղտոտում, և կենդանիներին սպանում, պետք է հիշենք, որ ինչպես վայելում ենք, նաև պետք է պահպանել։
դ) Հիշեցեք, ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին։ Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է։ Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար։
Ես համաձայն եմ։ Եթե մարդիկ ուզում են քեզնից վերցնեն մի բան, եթե իրենց տվել ես, նրանք վատ կզգան։ Ընդհամենը լավություն անելը լավ բան է և միշտ վարցատրվում է՝ լավ խոսքով, հարգանքով, կամ այլ լավությամբ։