Մենք հեշտությամբ կարող ենք համոզվել, որ կան լավ այրվող նյութեր, մինչև անգամ՝ ինքնաբոցավառվող, և կան չայրվող նյութեր (ավազ, կրաքար, բազալտ, գրանիտ): Նյութերի այրման ընթացքում անջատվում է ջերմություն: Բնության մեջ մեծ քանակներով հանդիպող այրվող նյութերը մարդն օգտագործել և օգտագործում է ջերմություն ստանալու համար: Դուք հեշտությամբ կթվարկեք դրանցից մի քանիսը՝ քարածուխ, փայտ, մազութ, բենզին, կերոսին, բնական գազ և այլն, որոնք անվանում են վառելանյութեր:
Դասի նպատակը՝
- Վառելանյութերի նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում:
Երբ շատ տաք է լինում կամ մարդիկ կրակ են սկսում անտառին մոտիկ, ծառերը վառվում են և մի վառելանյութ կա, որը կրակը տարածում է ամբողջ անտառով՝ փայտ։
Եվ մարդիկ վառելանյութերը օգտագործում են նրանց առորյաում․ ճաշ պատրաստելու, տաք մնալու, և այլն։
- Քանի՞ տեսակի վառելանյութեր գոյություն ունեն երկրի վրա:
3․ պինդ՝ փայտ, հեղուկ՝ բենզին, գազային՝ բնական գազ։
- Ո՞ր վառելանյութերն են օգտագործել մարդիկ հին ժամանակներում և մեր օրերում:
Հին ժամանակներում որպես վառելանյութ օգտագործել են
փայտ, ածուխ, քարածուխ, ձեթ, գոմաղբ, տորֆ։
Նոր վառելանյութերի տեսակներ են
բենզին, կերոսին, մազութ, բնական գազ, տորֆ։