Բնագիտություն. Քիմիական ռեակցիաներ

1. Ո՞ր  երևույթն են անվանում քիմիական ռեակցիա:

Որ նյութը փոխվում է կամ այլ նյութ է առաջանում

2.Թվարկե՛ք  քիմիական  ռեակցիաների համար անհրաժեշտ  մի քանի պայմաններ:

Նյութերի՝ միմյանց հետ փոխազդելու կարևոր պայմանը դրանց հպվելն է։
Քիմիական փոխազդեցության մյուս պայմանը համապատասխան ջերմաստիճանն է։
Լուսասինթեզը նույնպես քիմիական ռեակցա է, որի կարևոր պայմանը լույսի առկայությունն է։ Ջրի քայքայումը հնարավոր է էլեկտրական հոսանքի ազդեցությամբ։ Գազերի փոխազդեցության համար կարևոր պայման է ճնշումը։

3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

Գույնի փոփոխությունը,
Համի փոփոխությունը,
Հոտի հայտնվելը կամ անհետանալը,
Գազի անջատումը կամ կլանումը,
Ջերմության անջատումը կամ կլանումը,
Լույսի անջատումը,
Նստվածքի առաջացումը կամ անհետացումը։

4. Կատարեք մեկ փորձ՝  քիմիական կամ ֆիզիկական երևույթը նկարագրող և տեղադրեք բլոգում:

Բնագիտություն. Քայքայման և միացման ռեակցիաներ

1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման:

Քայքայման ռեակցիան այն է, բարդ նյութը քայքայվում է, դառնում երկու բարդ կամ պարզ նյութ։

2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման:

Երկու նյութերի միացումից առաջանում է մեկ այլ նյութ։

3. էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և  թթվածնի: Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում:

Քայքայման ռեակցիա։ Շատ է տաքանում ջուրը և դառնում երկու այլ նյութ՝ ջրածնի և թթվածնի։

Մաթեմատիկա 07․10․20

133. Ի՞նչ է տոկոսը։

Չափման միավոր, որը կապվաշ է չափվող մարմինի հետ։

134. Ի՞նչ նշանով է նշանակվում տոկոսը:

%

135. Տոկոսը հաստատո՞ւն միավոր է, թե՞ հարաբերական:

Տոկոսը հաստատուն միավոր է։

136. Ուղղանկյան մակերեսը 900 սմ2է։ Քանի՞ քառակուսի սանտիմետր
է նրա մակերեսի 1 %-ը: Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16 %-ը։

144 սմ2։

137. Որքա՞ն է 536-ի 100 %-ը։

536։

138. Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

60 խնձոր։

139. Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝
30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել
երկու գյուղացիները։

լուծում․
1) 1500 ։ 10 = 150
2) 150 * 3 = 450
3) 1500 * 2 – 450 = 2550 Կգ

2550 կգ խաղող։

140. Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով
ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

լուծում․
1) 500 : 10 = 50
2) 500 + 50 = 550

պատ․ 550 լ խաղողի հյութ

141. Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

լուծում․
1) 900 : 100 * 15 = 135
2) 800 : 100 * 20 = 160

պատ․ 800-ի 20%-ը ավելի մեծ է։

142. Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի 1/4-ը։ Ճանապարհի քանի՞ տոկոսն է նա անցել։

պատ․ 25%

143. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը.

10%:

բ) 10 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները.

100%:

գ) 1 քառակուսի մետրի քանի՞ տոկոսն է 1000 քառակուսի սանտիմետրը։

1000%:

144. Ուսանողի թոշակն ավելացել է 2 անգամ։ Քանի՞ տոկոսով է
ավելացել թոշակը։

100-ով:

145. Բեռնատար մեքենան մեկ ուղերթով կարող է տեղափոխել պահեստում եղած ալյուրի 2 %-ը։ Քանի՞ ուղերթ պիտի կատարի այդ
մեքենան՝ ամբողջ ալյուրը տեղափոխելու համար։

50 ուղերթ։