Վիլյամ Սարոյան․ Մարդկային կատակերգություն, Գլուխ 1-2

Գլուխ առաջին․ ՅՈՒԼԻՍԻՍ

Առաջադրանքներ.

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ. վայելել, երերալ, էակ, հրաշալի, ծննդավայր, զառամյալ, հրճվել, սայթաքել:

վայելել․ ճաշակել, գոհանալ
երերալ․ տատանվել, տարուբերվել
էակ․ մարդ, անձ
հրաշալի․ սքանչելի, հիանալի
ծննդավայր․ ծննդարան, հայրենիք
զառամյալ․ ծեր, հնամենի
հրճվել․ ցնծալ, ուրախանալ
սայթակել․ սահել, գայթել

  • Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ — Հիշու՞մ եք՝ ինչ չարեցին: Ինչու՞ մարդիկ չպատասխանեցին Յուլիսիսի ողջույնին: Դու ինչպե՞ս կվարվեիր:

Շատ պատճառ կարող է լինել։ Կարողա զբաղված էին, կարողա հոգնած էին, կարողա չլսեցին, կարողա ընդհամենը չար էին

  • … իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց … — ինչու՞ էր հեղինակը նեգրի արարքը համարում հրաշալի և անսպասելի բան, մի՞թե մարդկանց բարևելն այդքան տարօրինակ բան է:

Որովհետև բոլոր մյուս մարդկանց, որոնց ողջունեց, չպատասխանեցին, իսկ երբ նեգրին ողջունեց, նա պատասխանեց և ողջունեց Յուլիսիսին։

  • Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր:
  • ա) Բոլո՞ր անծանոթներն են թշնամի:գ) Բոլո՞ր ծանոթներն են բարեկամ:

ա) Ոչ։ բ) Ոչ։

  • Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։ — Այդ արարքով ի՞նչ հասկացրեց Յուլիսիսը իր մորը:

Երևի ուզում էր, որ նաև մայրը իրեն տար ձուն, բայց ամաչում էր, ոովհետև նրանք այդքան էլ հարուստ չէին։

  • Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ — Փորձիր ներկայացնել Յուլիսիս աշխարհը. իսկ քո աշխարհին շա՞տ է նման. ինչո՞վ:

Ես այդքան հետաքրքասեր չեմ։

Գլուխ երկրորդ. Հոմեր

Առաջադրանքներ

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ. հինավուրց, վրիպել, հրապույր, սրտահույզ, սլանալ, պատգամ, թափառաշրջիկ:

հինավուրց․ վաղեմի, տարիքավոր
վրիպել․ խոտորվել, սխալվել
հրապույր․ հրապուրանք, գրավչություն
սրտահույզ․ արտաշարժ, արտառուչ
սլանալ․ սուրալ, ընթանալ
պատգամ․ կտակ, պատվիրան
թափառաշրջիկ․ թափառական, շրջմոլիկ

  • Ինչպե՞ս կբացատրես հետևյալ պատկերներն այլ բառերով.

ա) Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ … Խաղաղությունից բացի՝ էլ ի՞նչը կարող է լինել քնկոտ:

քնկոտ հանդարտությամբ։

բ) …Պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փոված… Այգիներից բացի՝ էլ ինչե՞րը կարող են ծուլորեն փռվել:

մարդիկ, փողոցները։

  • Կարո՞ղ ես բնութագրել մարդուն, ով մտքում անընդհատ երաժշտություն է լսում, նկատում է շուրջը բոլոր լույսերն ու գույները:

լավ երևակայություն ունեցող։

  • Երբ քայլում ես փողոցով, ի՞նչ ես նկատում առաջին հերթին, ինչի՞ն ես ուշադրություն դարձնում. համեմատիր քեզ Հոմերի հետ:

ավտոմեքենաները, շենքերը, փողոցի նշանները և շենքերի ցուցանակները։

  • Համեմատիր Հոմերին Յուլիսիսի հետ:

Երկու եղբայրները շատ նման են իրար՝ երկուսն էլ հետաքրքրասեր են, բայց Հոմերը՝ ավելի ինքնավստահ։

Վախթանգ Անանյան. Արագիլը

Առաջադրանքներ.

  • Համեմատիր արագիլներին մարդկանց հետ:

Երկուսն էլ երեխաներ են ունենում և պաշտպանում են նրանց, սովորեցնում են, և երբ մեծանում են, սովորեցնում են, որ երեխան կարողանա մենակ ապրել։ Եվ երբ իրենց սիրած մարդիկ մեռնում են կամ շատ վնասվում, նրանք շատ են տխրում։

  • Պատմվածքից ի՞նչ սովորեցիր:

Ես հասկացել եմ այս պատմվածքից, որ կենդանիներն ու մարդիկ շատ նման են իրար և նրանք որսելու համար չեն։ Արագիլները մարդկանց պես ուզում են իրենց բնական միջավայրում ապրել, և մարդիկ պետք է հոգ տանեն նրանց մասին։

  • Երբևէ ունեցե՞լ ես առիթ շփվելու որևէ կենդանու հետ, որը թեկուզ մեկ օրով փոխել է քո առօրյան: Պատմիր այդ մասին:

Առօրյաս չի փոխել, բայց երբ ես երկու օր մնում էի զարմիկիս տանը, ես նրանց շան հետ շփվել եմ։ Ես շատ սիրեցի շանը, ու անընդհատ փայփայում էի։ Մի անգամ էլ քայլեցրեցի շանը։ Երբ նա հիվանդացավ, ես տխրեցի։
Դրանից բացի շատ բան չունեմ ասելու։

Մաթեմատիկա 30.09.20

Վարժ. 88.
160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն
է պարունակում 56 գ աղ։

160 գ ծովի ջուր = 8 գ աղ
? գ ծովի ջուր = 56 գ աղ

լուծում․
1) 160 * 56 : 8 = 1120 գ աղ

պատ․ 1120 գ աղ

Վարժ. 90․
Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ
զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողով
խորանարդի զանգվածը։

13 : 1352 = 2 : 208

Վարժ. 93․
Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա 11/3-ը։ Ինչի՞ է
հավասար գումարը։

լուծում.
1) 1005 : 3 * 11 = 3685
2) 3685 + 1005 = 4690

պատ. 4690

Վարժ. 97․
15 սմ կողմով քառակուսի հախճասալիկները փոխարինում են
նորերով, որոնց կողմի երկարությունը 20 սմ է։ Քանի՞ նոր հախճասալիկ է պետք 80 հների փոխարեն։

լուծում․
1) 80 * 15 : 20 = 60

պատ․ 60 հախճասալիկ

Վարժ. 99․
Խանութում 5 արկղ նարինջ կար։ Օրվա առաջին կեսին վաճառելու
հա90մար յուրաքանչյուր արկղից հանեցին 4 կգ նարինջ, օրվա
երկրորդ կեսին՝ ևս 3 կգ։ Դրանից հետո բոլոր արկղերում մնաց
այնքան նարինջ, ինչքան հանել էին։ Օրվա սկզբում ընդամենը
ինչքա՞ն նարինջ կար արկղերում։

լուծում․
1) (4 + 3) * 2 * 5 = 70 կգ նարինջ

պատ․ 70 կգ նարինջ