Բարոն Մյունխհաուզեն. Արտասովոր եղջերուն

Կարդալ «Արտասովոր եղջերուն» հատվածը և կատարել առաջադրանքները․

  • տրված բառերը գրի՛ր բառակապակցություններով՝ ամրակազմ, սովորական, թնդալ, մոռանալ, անկենդան

ամրակազմ – ամուր կազմվածքով
սովորական – շատ ընդունված
թնդալ – բարձր ձայն հանել
մոռանալ – այլևս չհիշել
անկենդան – կենդանություն չունեցող

  • տրված բառերի հականիշ բառեր գրիր, որ նույն արմատն ունենան՝ ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր, սովորական, հասուն, համեղ

ամրակազմ – թուլակազմ
գեղեցիկ – տգեղ, անգեղ
ճյուղավոր – անճյուղ
սովորական – անսովոր
հասուն – անհաս, չհաս
համով – անհամ

  • բացատրի՛ր անուշ անել դարձվածքը․ էլ ի՞նչ բառակապակցություններ գիտես, որտեղ անուշ բառն ունի փոխաբերական իմաստ

անուշ անել – վայելել, յուրացնել
անուշ Հայաստան
անուշ մարդ
անուշ արտահայտություն

  • ի՞նչ կանեիր, եթե քո ճակատին բալի ծառ աճեր։

Բալը կքաղեի ու կկտրեի ծառը, որովհետև այդքան շատ բալ չեմ սիրում

———————————————————————————
Լինկեր:
bararanonline.com

Բարոն Մյունխհաուզեն. Սահնակին լծված գայլը և Կայծեր աչքերիցս

Կարդալ Սահնակին լծված գայլը հատվածը և կատարել առաջադրանքները․

  • բացատրի՛ր գլխի ընկնել դարձվածքի իմաստը, գտիր այլ դարձվածքներ գլուխ բառով

գլխի ընկնել – հասկանալ
գլուխը ջարդել – ծեծել
գլուխ բերել – հաջողեցնել
գլուխ դնել – վիճել
գլուխ տալ – հարգանքով ողջունել, բարևել
գլուխը բռնել – մտահոգվել

  • բառարանի օգնությամբ մեկնաբանիր հետևյալ բառերը՝ նիրհել, ահռելի, երախ, մտրակ, մտրակել։

նիրհել – քնել, քուն մտնել
ահռելի – վախենալու, ահավոր
երախ – կենդանու բերան
մտրակ – կոթի վրա ամրացրած կաշվե շերտերով հարմարանք՝ կենդանիներին քշելու համար
մտրակել – մտրակով հարվածել, խփել

  • գրի՛ր մեկ բառով՝ գլխի ընկնել, ուշքի գալ, դուրս պրծնել, քարշ տալ, դուրս գալ

գլխի ընկնել – հասկանալ, կռահել
ուշքի գալ – արթնանալ,
դուրս պրծնել – ազատվել,
քարշ տալ – քաշել,
դուրս գալ – ելնել

  • պատկերացրու՛՝ գայլով լծված սահնակով մտել ես ձեր բակ․ ի՞նչ կկատարվեր ձեր բակում։

Եթե գայլով լծված սահնակով հասնեի մեր բազմաբնակարան շենքերի բակը, բոլորը վախով կփախչեին, արագ կփորձեին շենքերը մտնել թաքնվելու համար։Եթե գայլը փորձեր մարդկանց բռնել, բոլոր մեքենաները կջարդվեին։ Եթե գնար դեպի մեր հարևան սուպերմարկետը, կմտներ ներս ամեն, ինչ կջարդեր, և երևի նրան շատ դուր կգար մսեղենի բաժինը։


Կարդալ «Կայծեր աչքերիցս» հատվածը և կատարել առաջադրանքները․

  • բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ հաճությամբ, սանդուղք, կայծքար, վառոդ, ցած առնել, բոցավառվել, զարկ։

հաճությամբ – հաճույքով
սանդուղք – աստիճաններ
կայծքար – քարի մի տեսակ, որը օգտագործվում է կայծեր ստանալու համար՝ հրացան կրակելու կամ կրակ վառելու նպատակով
վառոդ – պայթուցիկ նյութ որը օգտագործվում է փամփուշտների ու արկղների լիցքավորման համար
ցած առնել – ցած բերել, իջեցնել
բոցավառվել – բոցով բռնկվել
զարկ – ձեռքով կամ մի բանով մի բանի կամ մեկին խփելը, հարված

  • գրի՛ր մեկ բառով «գլխումս մի միտք ծագեց» դարձվածքը․ միտք բառով ուրիշ դարձվածքներ գտի՛ր։

գլխումս մի միտք ծագեց – մտածեցի
միտք դնել – մտադրվել
միտքը փոխել – Նախկին մտադրությունից հրաժարվել
մտքովն անցնել – որ մի բան ես մտածում. “հանկարց մի բան մտքովս անցավ
միտք անել – մտածել
միտքը հավաքել – կենտռոնանալ

  • տրված բառերի հոմանիշների շարք կազմի՛ր․ զվարճալի, շտապ, սարսափ, տխուր, անիծել, հրաշալի։

Զվարճալի – խնդալի, ուրախալի
Շտապ – իսկույն, անմիջապես, վռազ
Սարսափ – երկյուղ, վախ, ահ
Տխուր – մռայլ, անզվարթ, անտրամադիր
Անիծել – նզովել, չանչել
Հրաշալի – սքանչելի, հիանալի, հոյակապ

  • Ինքդ առաջարկի՛ր կայծ ստանալու միջոց։

Երկու քար շատ ուժեղ իրար խփել։
կրակայրիչ առնել։
Երկաթով քարին խփել։
Երկու էլեկտրական լար իրար կպցնել (բայց այդ վտանգավոր է)


———————————————————————
Լինկեր.
bararanonline.com

Բարոն Մյունխհաուզեն. Ձին տանիքի վրա

Կարդալ «Ձին տանիքի վրա» հատվածը և կատարել առաջադրանքները․

  • բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ սայթաքել, խրխնջոց, զանգակատուն, ձնհալ, հրաձիգ, սանձ, սլանալ։

Սայթակել – սոթ տալ
Խրխնջոց – ձիու ձայն
Զանգակատուն – եկեղեցու վրա աշտարակաձև կառուցվածք, որտեղ կախվում են Զանգերը
Ձնհալ – ձյան հալվելը
Հրաձիգ – մարդ, որը լավ է կրակում հրացանով
Սանձ – ձիու բերանի վրա հագնվող մի բարակ մետաղյա ձող, որով կապում են ձիուն
Սլանալ – շատ արագ գնալ, ընթանալ

  • գտի՛ր հետևյալ բառերի հոմանիշը՝ ճանապարհվել, իզուր, գիշերել, ցցվել, բուսել, տանիք, իսկույն, արագ, սլանալ։

Ճանապարհվել – ճամփա ընկնել, ուղևորվել
Իզուր – զուր, ապարդյուն
Գիշերել – օթևանել, իջևանել
Ցցվել – տնկվել, կանգնել
Բուսել – ծլել, աճել, հայտնվել
Տանիք – կտուր
Իսկույն – անմիջապես, անհապաղ
Արագ – շուտ, շտապ
Սլանալ – թռչել, սուրալ

  • նշի՛ր գնդակ բառի մի քանի իմաստ․ այս պատմության մեջ ո՞ր իմաստով է օգտագործված։

ա. խաղագնդակ
բ. գունդ
գ. կլոր մարմին
դ. փամփուշտի մաս

  • հորինի՛ր ձմեռային անհավանական պատմություն։

    Արձակուրդին մենք ընտանիքով մնում ենք անտառում մի տնակում: Ես ու քույրս երկուսով գնացինք խաղալու: Մի ժամ հետո մայրիկս մեզ կանչեց, որովհետև սկսեց ուժեղ ձյուն գալ: Բայց մենք այնքան էինք ուրախանում ու ծիծաղում, որ չլսեցինք:
    Մի ժամ հետո որոշեցինք տուն գնալ: Երբ որոշեցինք տուն գնալ, այն չգտանք: Մենք սոված էինք, ծարավ ու հոգնած: Քիչ էր մնում ես ու քույրս լաց լինեինք: Մեր աչքերը կպչում էին, բոլոր մկաններս ձգվել էին, երբ հանկարծ զանգեր լսեցի: Նայեցի, ու տեսա մեկը եղնիկներ լծած սահնակով թռչում էր: Քրոջս ասացի.
    — Նայիր! Ձմեռ պապին եկել է!
    Մենք տեսանք, որ նա կանգնեց ձյան վրա, ու սկսեց նորից թռչել տեղացող ձյան միջով։ Ես ու քույրս հասկացանք, որ նա գնում է մեր տուն, մենք կախվեցինք սահնակից ու թռանք ձմեռ պապու հետ։
    Հետո հասանք մեր տան կտուրին ու նրա հետ պետք էր ծխնելույզի միջով մտնեինք տուն։ Քույրս չէր ուզում ծխնելույզով մտնել, բայց որոշեց ավելի լավ է տուն գնալ, քան թե ձնեմարդ դառնալ տանիքի վրա։
    Մայրիկս շատ ուրախացավ, երբ ինձ տեսավ։ Ես հարցրեցի նրան, թե պետք է գործերս անեմ, և մայրս ասաց.
    — Միայն պետք է ձյունը մաքրել։ Ուրիշ բան պետք չի անել։
    Ես դուրս էի գալիս, որ մաքրեի, բայց երբ դրսի դուռը բացեցի, շուրջը միայն սպիտակ տեսա դռան միջով։ Երկու ժամվա մեջ ձյունը ծածկել էր մեր դուռը։