Վախթանգ Անանյան. Ահը

Առաջադրանքներ.

  • Բառային աշխատանք —

    տարակուսանք – երկմտանք, կասկած
    ցայտել – ուժգին դուրս հոսել
    ընդերք – երկրի ներսը/խորքը
    գաճաճ – թզուկ ցածր հասակով
    ջլատված – ջլելը կտրված
    երաշտ – չորային և շոգ եղանակ, անձրևի պակաս
    պապակ – ջրի կարոտ, ծարավ
    հայթայթել – ձերք բերել, տալ
    պատել – ծածկել, շրջապատել
    կիզիչ – այրող
    պատյան – ծածկող տուփ, ծածկույթ
  • Պատմվածքի հերոսի բացատրությունը համոզե՞ց քեզ. ինչպե՞ս:

Այո, ինձ համոզեց, որովհետև թվում է, որ գիտականորեն հիմնավորված է։

  • Կարո՞ղ ենք նույն բանն ասել մարդու դեպքում. ահը մարդուն դարձնում է ավելի լավը: Դիտարկիր այս միտքը մի քանի տեսանկյունից:

Ահը կարող է մարդուն դարձնել և՜ ավելի լավը, և՜ ավելի վատը։ Կարծում եմ, որ ահը դարձնում է մարդուն ավելի զգույշ, ինչը նրան պաշտպանում է բազմաթիվ վտանգներից։ Օրինակ. մարդը փողոց անցնելիս նայում է երկու կողմերը, հետո անցնում, կամ էլ դանակով մի բան կտրելիս ուշադիր է լինում, որ իրեն չվնասի։

Ահը կարող է մարդուն հետ պահել ոչ միայն վտանգներից, այլ կյանքում մեծ բաների ձգտելուց կամ նոր բաներ փորձելուց։ Սպորտային շատ տեսակներ օրինակ՝ լողը, սարեր մագլցելը, մեքենաների մրցավազքը մարկանց մոտ վախ են առաջացնում, և մարդը, վախից ելնելով, կարող է դրանք նույնիսկ չփորձել։ Նույնը վերաբերում է նաև մեծ գործերին, որոնք սկսելու համար պետք է չվախենալ հնարավոր ռիսկերից և դժվարություններից։

Leave a comment