Վախթանգ Անանյան. Եղնիկի ձագը

Առաջադրանքներ.

  • Բառային աշխատանք — զով, հետզհետե, նոսրանալ, թավիշ կանաչ, չնաշխարհիկ, աղմկարար, ապառաժ, որսառատ, ծմակ, մացառ, ճարճատյուն, աղեկտուր, կաշկանդող, ողորկ, խուզարկել, փոմփոխ, սրտաճմլիկ, սնահավատություն, անդրդվելի, դարդ, մելամաղձոտ, թավուտ, ծերպ, կածան, եթիմ, թվանք, ջիգյար, փարվել, կայտառ, կցկտուր, շաղակրատել, դեպո, կառամատույց, կխտար, սրտակտուր, սիրասուն, անառիկ:

զով – թեթև ախորժելի սառնություն
հետզհետե – իրար հետևից
նոսրանալ – պակասել
թավիշ կանաչ – խիտ բուսականություն
չնաշխարհիկ – աննման, արտակարգ գեղեցիկ
աղմկարար – աղմուկ բարձրացնող
ապառաժ – քարաժայռ
որսառատ – որսով առատ
ծմակ – անտառի խիտ տեղ
մացառ – փշոտ թփաբույս
ճարճատյուն – կոտրվելու ու ջարդվելու սուր և կրկնվող ձայն
աղեկտուր – մեղքը տվող
կաշկանդող – պահող, արգելող, կապկպող
ողորկ – հարդ
խուզարկել – հետախուզել, շուրջը նայել, զննել
փոմփոխ – ծառի վրա նոր ծաղիկների կամ տերևների փունջ
սրտաճմլիկ – սիրտը ճմլող
սնահավատություն – դատարկ/անիրական բաների հավատալը
անդրդվելի – համառ, անկոտրում
դարդ – վիշտ, հոքս
մելամաղձոտ – մռայլ, տխրագին, թախցոտ
թավուտ – խիտ թփերով անտառ
ծերպ – փոքր անցք, ճեղք, խորշ
կածան – անտառային ճանապարհ, արահետ
եթիմ – որբ, հայր և մայր չունեցող
թվանք – հրացան
ջիգյար – մոր սիրտ
փարվել – փաթաթվել, գրկվել
կայտառ – շարժումով լեցուն, եռանդուն
կցկտուր – անկապ, անավարտ
շաղակրատել – շատախոսել
դեպո – գնացքի վերանորոքման կայարան
կառամատույց – ուղևորման հարթակ երկաթողային կայարանում –
սրտակտուր – սրտաճմլիկ, հուզիչ
սիրասուն – սիրով սնված
անառիկ – ամուր, անմատչելի

  • Մայր և ձագուկ եղնիկների պահվածքը համեմատիր մարդկային պահվածքի հետ. ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան:

Երկու մայրերը իրենց երեխաներին սիրում են նույն կերպ և պատրաստ են պաշտպանել նույն կերպ։

  • Ինչու՞ էր ձագուկը միայն փոքր տղայի հետ խաղում:

Նա միայն փոքր տղայի հետ էր իրեն ապահով զգում, և նա, նույնիսկ երբ մեծանում էր, էլի շատ էր խաղում տղայի հետ։

  • Հավատու՞մ ես, որ մայր-երեխա կապը այդքան ուժեղ է. ինչու՞: Է՞լ ինչը կարող է այդքան զորեղ լինել:

Ես մտածում եմ, որ բոլոր մայրերը այդպես են սիրում իրենց երեխաներին, որովհետև իմ մայրը ինձ այդպես է սիրում, ինչպես և ես նրան եմ սիրում։