Մաթեմատիկա, 18.09.2020 – Հարաբերություններ

28. Գտե՛ք հարաբերությունը.
ա) 3-ի եւ 5-ի,
3 : 5 = 3/5
բ) 6-ի եւ 3/2-ի,
6 : 3/2 = 12/2 : 3/2 = 4
գ) 4/3-ի և 8-ի
4/3 : 8 = 4/3 : 24/3 = 4/24 = 1/6
դ) 1/2-ի և 3/7-ի
1/2 : 3/7 = 7/14 : 6/14 = 7/6

29. Գտե՛ք հարաբերությունը.
ա) 300-ի և 20-ի
300 : 20 = 15
բ) 15-ի եւ 245-ի,
15 : 245 = 3/49
գ) 5/4-ի և 2/3-ի
5/4 : 2/3 = 15/12 : 8/12 = 15/8
դ) 7/10-ի և 1/4-ի
7/10 : 1/4 = 14/20 : 5/20 = 14/5

31. 50 կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85 կգ սպիտակ ներկը՝ 123250 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։

75000 : 50 = 1500
123250 : 85 = 1450
1500 > 1450
կարմիր ներկի գինն ավելի բարձր է։

32. Մեկ աշխատանքային օրում, որը տեւում է 8 ժ, խառատը պատրաս­տել է 384 մանրակ։ Գտե՛ք մանրակների քանակի հարաբերությունը դրանք պատրաստելու ժամանակին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հա­րաբերությունը։

384 : 8 = 48/ժ

Մաթեմատիկա, 16.09.2020. Տառային արտահայտություններ

5. Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողություններիհետեւյալ հաջորդականությունը.
բ) y թվից հանել 11 եւ տարբերությանը գումարել z թիվը
y – 11 + z
դ) m թվին գումարել 5 եւ գումարը բազմապատկել n թվով
(m + 5) * n

6. Ենթադրենք` տրված է մի թիվ: Նշանակե՛ք այն որեւէ լատիներեն տառով եւ տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք.
բ) այդ թվի կեսը,
a : 2
դ) այդ թվից հինգով մեծ թիվը
a + 5

7. Թվերի գրառումներում եղած տառերը փոխարինե՛ք թվանշան­ներով այնպես, որ ստացվեն ճիշտ անհավասարություններ.
բ) 7X3 > Y93,
723 > 293
զ) 123X > 123Y
123X > 123Y

10. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.
բ) 10 ⋅ (a + b) ։ 3 = 10 x (7+5) : 3 = 40
ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4 = (7 – 7) x 8 + (5 – 5) x 4 = 0

13. Կատարե՛ք գործողությունները՝ թվերը գրի առնելով թվանշաննե­րով, թվաբանական գործողությունները՝ համապատասխան նշան­ներով.
բ) քսան ամբողջ ինը տասնչորսերորդից հանած տասներկու ամբողջ երեք յոթերորդ
20 9/14 – 12 3/7 = 8 3/14
դ) երեսուն ամբողջ վեց քսանհինգերորդը բաժանած քսան ամբողջ երկու հինգերորդի
30 6/25 : 20 2/5 = 1 41/85

15. Կրճատե՛ք կոտորակները (3 հատ).
բ) 153/34 = 9/2
45/72 = 5/8
202/303 = 2/3

17. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու եւ մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40 սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործ­վածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ­-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։

16 x 335 = 5360
10040 – 5360 = 4680
4680 : (335 + 25) = 4680 : 360 = 13
Պատասխան՝ 13 կոստյում

19. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը եւ էլի 2 կմ անցել է ոտքով, մնա­ ցած ճանապարհի կեսը եւ էլի 4 կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան մնացել է անցնելու 12 կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը։

12 + 4 = 16
16 x 2 = 32
32 + 2 = 34
34 x 2 = 68
Պատասխան՝ 68 կմ

20. AB հատվածի վրա նշված է մի C կետ։ Քանի՞ անգամ է AC եւ CB հատվածների միջնակետերի հեռավորությունը փոքր AB հատվածի երկարությունից։

AC – ի միջնակետն է D: AD = DC
CB – ի միջնակետն է E: CE = EB
DE = DC + CE
AB = AC + CB = (AD + DC) + (CE + EB)
Քանի որ AD = DC և CE = EB ,
AB = (AD + DC) + (CE + EB) = (DC + DC) + (CE + CE) = 2 x DC + 2 x CE
Քանի որ DE = DC + CE,
AB = 2 x DC + 2 x CE = 2 (DC + DE) = 2 DE

Բարոն Մյունխհաուզեն. Փոթորիկը

Կարդալ «Փոթորիկը» հատվածը և կատարել առաջադրանքները․

  • Ի՞նչ է նշանակում՝ խարիսխ, փոթորիկ, փութ, չքավոր, հանդարտվել, գեղջկուհի

խարիսխ – ծովի հատակին կարչող հարմարանք որը հաստատում կանգնեցնում է նավերը
փոթորիկ – շատ ուժեղ քամի
փութ – ծանրության չափ
չքավոր – խեղճ, աղքատ
հանդարտվել – անշարժ մնալ, խաղաղանալ
գեղջկուհի – գյուղացի կին

  • գեղջկուհի բառից առանձնացրու վերջածանցը․ ինչ իմաստ է այն ավելացնում բառին։ Գրիր մի քանի օրինակ

ուհի. եթե բառ”ուհի”-ով է վերջանում, նշանակում է որ այդ անձը իգական սեռի է։

Օրինակ.
թագուհի,
դերասանուհի,
ընկերուհի,
սպասուհի,
ուսուցչուհի

  • Մի օր փոթորիկն ինձ տարավ զբոսանքի․․․ շարունակի՛ր։

ու հասա մի ուրիշ աշխարհ։ Այդտեղ հանդիպեցի մի խոսող խրտվիլակի, և միասին գտանք մի արույրե մարդու, հետո ծանոթացանք մի վախկոտ առյուծի հետ։ Միասին գնացինք դեղին աղյուսի ճանապարհով, հաղթեցինք չար կախարդներին, հետո բարի կախարդը կախարդական մաշիկներ տվեց, որոնցով ես հետ վերադարձա։

Իմ արկածների մասին պատմեցի մի ամերիկացու, որը հետո գիրք էր գրել այդ մասին։ Բայց չգիտես ինչու, իմ փոխարեն հերոս էր դարձրել մի աղջկա Դորոթի անունով։

Բարոն Մյունխհաուզեն. Արտասովոր եղջերուն

Կարդալ «Արտասովոր եղջերուն» հատվածը և կատարել առաջադրանքները․

  • տրված բառերը գրի՛ր բառակապակցություններով՝ ամրակազմ, սովորական, թնդալ, մոռանալ, անկենդան

ամրակազմ – ամուր կազմվածքով
սովորական – շատ ընդունված
թնդալ – բարձր ձայն հանել
մոռանալ – այլևս չհիշել
անկենդան – կենդանություն չունեցող

  • տրված բառերի հականիշ բառեր գրիր, որ նույն արմատն ունենան՝ ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր, սովորական, հասուն, համեղ

ամրակազմ – թուլակազմ
գեղեցիկ – տգեղ, անգեղ
ճյուղավոր – անճյուղ
սովորական – անսովոր
հասուն – անհաս, չհաս
համով – անհամ

  • բացատրի՛ր անուշ անել դարձվածքը․ էլ ի՞նչ բառակապակցություններ գիտես, որտեղ անուշ բառն ունի փոխաբերական իմաստ

անուշ անել – վայելել, յուրացնել
անուշ Հայաստան
անուշ մարդ
անուշ արտահայտություն

  • ի՞նչ կանեիր, եթե քո ճակատին բալի ծառ աճեր։

Բալը կքաղեի ու կկտրեի ծառը, որովհետև այդքան շատ բալ չեմ սիրում

———————————————————————————
Լինկեր:
bararanonline.com

Բարոն Մյունխհաուզեն. Սահնակին լծված գայլը և Կայծեր աչքերիցս

Կարդալ Սահնակին լծված գայլը հատվածը և կատարել առաջադրանքները․

  • բացատրի՛ր գլխի ընկնել դարձվածքի իմաստը, գտիր այլ դարձվածքներ գլուխ բառով

գլխի ընկնել – հասկանալ
գլուխը ջարդել – ծեծել
գլուխ բերել – հաջողեցնել
գլուխ դնել – վիճել
գլուխ տալ – հարգանքով ողջունել, բարևել
գլուխը բռնել – մտահոգվել

  • բառարանի օգնությամբ մեկնաբանիր հետևյալ բառերը՝ նիրհել, ահռելի, երախ, մտրակ, մտրակել։

նիրհել – քնել, քուն մտնել
ահռելի – վախենալու, ահավոր
երախ – կենդանու բերան
մտրակ – կոթի վրա ամրացրած կաշվե շերտերով հարմարանք՝ կենդանիներին քշելու համար
մտրակել – մտրակով հարվածել, խփել

  • գրի՛ր մեկ բառով՝ գլխի ընկնել, ուշքի գալ, դուրս պրծնել, քարշ տալ, դուրս գալ

գլխի ընկնել – հասկանալ, կռահել
ուշքի գալ – արթնանալ,
դուրս պրծնել – ազատվել,
քարշ տալ – քաշել,
դուրս գալ – ելնել

  • պատկերացրու՛՝ գայլով լծված սահնակով մտել ես ձեր բակ․ ի՞նչ կկատարվեր ձեր բակում։

Եթե գայլով լծված սահնակով հասնեի մեր բազմաբնակարան շենքերի բակը, բոլորը վախով կփախչեին, արագ կփորձեին շենքերը մտնել թաքնվելու համար։Եթե գայլը փորձեր մարդկանց բռնել, բոլոր մեքենաները կջարդվեին։ Եթե գնար դեպի մեր հարևան սուպերմարկետը, կմտներ ներս ամեն, ինչ կջարդեր, և երևի նրան շատ դուր կգար մսեղենի բաժինը։


Կարդալ «Կայծեր աչքերիցս» հատվածը և կատարել առաջադրանքները․

  • բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ հաճությամբ, սանդուղք, կայծքար, վառոդ, ցած առնել, բոցավառվել, զարկ։

հաճությամբ – հաճույքով
սանդուղք – աստիճաններ
կայծքար – քարի մի տեսակ, որը օգտագործվում է կայծեր ստանալու համար՝ հրացան կրակելու կամ կրակ վառելու նպատակով
վառոդ – պայթուցիկ նյութ որը օգտագործվում է փամփուշտների ու արկղների լիցքավորման համար
ցած առնել – ցած բերել, իջեցնել
բոցավառվել – բոցով բռնկվել
զարկ – ձեռքով կամ մի բանով մի բանի կամ մեկին խփելը, հարված

  • գրի՛ր մեկ բառով «գլխումս մի միտք ծագեց» դարձվածքը․ միտք բառով ուրիշ դարձվածքներ գտի՛ր։

գլխումս մի միտք ծագեց – մտածեցի
միտք դնել – մտադրվել
միտքը փոխել – Նախկին մտադրությունից հրաժարվել
մտքովն անցնել – որ մի բան ես մտածում. “հանկարց մի բան մտքովս անցավ
միտք անել – մտածել
միտքը հավաքել – կենտռոնանալ

  • տրված բառերի հոմանիշների շարք կազմի՛ր․ զվարճալի, շտապ, սարսափ, տխուր, անիծել, հրաշալի։

Զվարճալի – խնդալի, ուրախալի
Շտապ – իսկույն, անմիջապես, վռազ
Սարսափ – երկյուղ, վախ, ահ
Տխուր – մռայլ, անզվարթ, անտրամադիր
Անիծել – նզովել, չանչել
Հրաշալի – սքանչելի, հիանալի, հոյակապ

  • Ինքդ առաջարկի՛ր կայծ ստանալու միջոց։

Երկու քար շատ ուժեղ իրար խփել։
կրակայրիչ առնել։
Երկաթով քարին խփել։
Երկու էլեկտրական լար իրար կպցնել (բայց այդ վտանգավոր է)


———————————————————————
Լինկեր.
bararanonline.com