Երբ Թուրքիայի զինվորները Արևմտահայաստանի բնակիչների մեծ մասը սպանեցին և տիրացան Հայաստանի այդ հատվածին, նրանք շարժվեցին դեպի Արևելահայաստան, որ նույնը կրկնեին ու վերացնեին Հայաստանը ընդհանրապես։ Հայերը ուզում էին պաշտպանել այն փոքր մասը, որը մնացել էր իրենց Հայրենիքից, ու դրա համար էլ բոլորը գնացին Սարդարապատ ու կռվեցին Հայաստանի համար։
Երբ եկեղեցիների զանգը ղողանջեցին, երիտասարդ թե ծերունի, մարդ թե կին, զինվոր թե գրող, գյուղացի թե քաղաքացի, մեկնեցին կռվի։ Եղավ մեծ ճակատամարտ։ Չորս օր կռվելուց հետո, թուրք զինվորները համոզվեցին, որ պետք է հեռանալ, և փախան, կորցնելով 3,500 զինվոր։
Նույն օրը Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն, վեց դար հետո նորից դարձավ ազատ երկիր։ Հիմա Մայիսի 28-ը դարձել է հայերի ամենակարևոր տոներից մեկը։ Հայաստանում թե արտասահմանում, բոլոր հայերը նշում են այս կարևոր տոնը։
Հայաստանում ապրող շատերը գնում են Սարդարապատ, լինում է զինվորական շքերթ, տոնակատարություն, համերգներ, իսկ երեկոյան՝ մեծ հրավառություն։ Ինձ համար Սարդարապատը շատ կարևոր է, որովհետև իմ մեծ պապիկը կռվել է այնտեղ։