Գնում եմ մայր դպրոց

Բարև ձեզ, ես Դավիթ Ապիտոնյանն եմ։ Ես 10 տարեկան եմ և Մխիթար Սեբատաստացի Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանում եմ։ Մի քանի ամիսից գնում եմ միջին դպրոց, և ես Միջին դպրոցի մասին մի քանի բան ուզում եմ ասել։

  • Մայր դպրոցն ու ես

Առաջին անգամ, որ տեսա մայր դպրոցի շենքը, մտածեցի, որ շատ մեծ է։ Հիմա էլ դեռ մեծ է թվում, բայց երբ մտնում եմ այնտեղ, արդեն իմ համար սովորական է։ Սկզբում մտածում էի, որ գնալու էի դպրոց այնտեղ, սակայն հետո պարզվեց, որ դպրոցը մի քանի շենքերից է, ուրիշ շենքեր կան տարրական և մյուս դպրոցների համար։ Այժմ հաճախում եմ հյուսիսային դպրոց, բայց անցյալ տարի մարզականի համար գնում էինք մայր դպրոցի շենք։ Իմ քույրը նույնպես գալիս է Մխիթար Սեբաստացի միջին դպրոց, հիմա 8-րդ դասարանում է։

  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից

Ես մտածում եմ, որ կլինեն նոր, ավելի շատ և ավելի դժվար առարկաներ և տնայիններ։ Բայց ես ուզում եմ ամենաքիչը մի առարկա լինի, որը օգնում է ինձ ստանալ իմ երազանքի աշխատանքը, որը ծրագիր գրող և խաղ սարքողն է։ Եվ ես մտածում եմ որ մի քանի անգամ կկորեմ միջին դպրոցի շենքում։

  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը

Ես համարյա ամբողջ հյուսային դպրոցի շենքը գիտեմ։ Ես մի քանի մաս տեսել եմ միջին դպրոցից։ Ճանաչում եմ համարյա բոլոր ուսուցիչներին, և համարյա ամբողջ 5-րդ դասարանի երեխեքին։

  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում

Ես չգիտեմ որն եմ ամենաշատը սիրում, բայց մի քանի տեղ կա, որը սիրում եմ․

Ընդհանուր պարապմունքի տեղը
Վերևի մասը, որը օգտագործվում է ընդհանուր պարապմունքը նայելու համար։
Մարզադաշտը
Դրսի բակը