Քառակուսին հավասարակողմ ուղղանկյուն է։ Քառակուսու անկյունները բոլոր 90° են` ուղղանկյան նման։ Քառակուսու անկյունագծերը հավասար են։ Նրանք կիսվում են հատման կետով։ Այն կեսերը հավասար են։

Քառակուսու անունը եկել է նրանից, որ այն ունի 4 կողմ։ Եթե 2 անկյունագծով կիսես քառակուսին, կունենաս 4 հավասարասրուն եռանկյուն։ Եթե անընդհատ մեջտեղով կտրես փոքր եռանկյունները, ճանճից փոքր եռանկյուն կարող ես ստանալ։ Եթե +-ով անընդհատ կտրես քառակուսին, նույն բանը կլինի, բայց փոքր քառակուսիններով։


Մակերեսը գտնելու համար քառակուսու և ուղղանկյան երկարությունը և լայնությունը բազմապատկում ես իրար հետ։ Պարագիծը գտնելու համար ուղղանկյան կամ քառակուսու լայնությունը և երկարությունը բազմապատկում ես 2-ով, և այդ թվերը գումարում ես իրար։

Ուղղանկյունը 4 կողմով և հավասար անկյուններ (90°) ունեցող պատկեր է։ Կարող է հավասարակողմ լինել, բայց այդ պատկերը ուղղակի կոչվում է «քառակուսի»։ Քառակուսու նման, եթե +-ով անընդհատ կտրես ուղղանկյունը, կլինի նույն բանը, բայց փոքր ուղղանկյուններով։ Ուղղանկյան հակադիր կողմերը նույն երկարությունն ունեն։