Մայրենի 04․12․19

  • Ընտրի՛ր,  Ավ. Իսահակյանի առակներից մեկը, կարդա՛:

Ես ընտրել եմ «Վարազն ու աղվեսը»։

ՎԱՐԱԶՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Վարազը ժեռուտ քարերի վըրա
Անխոնջ եռանդով
Սըրում էր մեկ-մեկ ժանիքներն իրա:
Հեգնող ժպիտով
Աղվեսը նրան հարց արավ, ասաց.
-Ո՛վ կտրիճ եղբայր,
Ո՛չ կռվի լուր կա և ո՛չ էլ կասկած,
Ի՞նչ ես վայրապար
Ծով-քրտինք մտել ու քեզ չարչարում:
Իսկ վարազն այսպես պատասխան տվավ
-Ամբողջ աշխարհում
Խորամանկ, խելոք
Հաճել ես համբավ,
Բայց խելքըղ, իրոք,
Հավնոցից հեռու չի անցնում բնավ:
Զինվորը պիտի
Խաղաղության մեջ և ո՛չ թե մարտի
Զենքերը սրե, և պատրաստ ու կազմ՝
Աչալուրջ լինի:
Գիտցի՛ր, որ ժանգն է ծնել պատերազմ.
Սրբած թրի դեմ դուրս գալ ճակատի
Թշնամին նվազ ախորժակ ունի:

  • Գրի՛ր  ընտրածդ-կարդացածդ առակի իմաստը, հիմնական ասելիքը:

Այս առակի խրատը սովորեցնում է, որ մարդը ամեն ինչի համար պետք է պատրաստ լինի։ Կռվի, աշխատանքի, դպրոցի և ուրիշ գործերի համար պետք է պատրաստվի նախօրոք։