Մաթեմ 03․12․19

վարժ․ 860

a + b = 500

a + 20 = b

լուծում 1․
1) 20 : 2 = 10
2) 500 : 2 = 250
3) 250 – 10 = 240
4) 250 + 10 = 260

լուծում 2․
1) a + b = 500; b = a + 20
2) a + a + 20 = 500
3) 2a = 500 – 20 = 480
4) a = 240; b = a + 20 = 260

պատ․ a = 240 հա b = 260 հա

վարժ․ 861

լուծում․
1) 2,673 * 4 = 10,692
2) 10,692 + 750 = 11, 448

պատ․ 114 մ 48 սմ

վարժ․ 862

լուծում․
1) 20 * 67 = 1,340
2) 20,100 : 1,340 = 15

պատ․ 15 օր

Մաթեմ 02․12․19

վարժ․ 857

պատ․
ADC = 90°
AEC = 110°
AFC = 150°

վարժ․ 858

լուծում.
1) 12 – 7 = 5
2) 12 + 5 = 17
3) 17 * 2 = 34
4) 12 * 5 = 60

պատ․
պ․գիծ․ 34 սմ
մ․երես․ 60 սմ²

վարժ․ 859

լուծում․
1) 5 * 5 = 25
2) 25 * 6 = 150

պատ․ 150 սմ²

Մայրենի 29․11․19

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ»  հեքիաթը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

որբ – անտեր և անծնող երեխա
կուչ գալ – վախենալ, վախից կծկվե
մայթ – փողոցի կողքների քայլելու ճանապարհը
սահել – սղալ/ գլորվել
վերելք – վեր բարձրանալ,
գուրգուրել – փայփայել, փաղաքշել, շոյել
ճրագ – փոքր կրակ
քարափ – ժայր, սարի
գիշերահավ – գիշերային թռչուն
քնքուշ – սիրալիր փաղաքշողը
անգութ – դաժան, անխիղճ, անսիրտ
խրճիթ – փոքր փայտետնակ
օջախ – բուխարի
հրճվանք – ուրախություն

  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:

տղան․

Մի խեղճ անտուն որբ երեխա, որը ցնցոտիներ է հագած։ Նա նստում էր հարուստ տների պատի տակ և փող էր մուրում։ Նա խեղճ էր, բայց նաև անվախ էր։ Նա անվերջ քայլում էր, որ հասնի «արևի տունը»։ Ի վերջո, նա մի ձևով գտավ իր երջզանկությունը։

հովիվը․

Նա մի բարի, խիղճ ունեցող մարդ էր։ Նա անտուն և որբ երեխաներին բերում էր իր տուն և խնամում։ Նա ուներ բարի ձայն։ Ինքը արևը չեր, բայց նրա սիրտը արևի նման էր՝ բարի և դրական։

  • Բացատրի՛ր վերնագիրը:

Մի անտուն, որբ սկսում է լաց լինել որովհետև գիշերը գալիս է ու ցուրտ է դառնում։ Նա փնտրում արևի տունն որպիսի տաք մնա ու չմռսի։ Ի վերջո նա մի հովիվ է գտնում, որը նրան իր տուն է տանում։ Տղան հասկանում է, որ նա հասել է արևի տունը․․․

  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բարդ և ածանցավոր  բառեր:

բարդ․

գուրգուրող
ուշադրություն
փայլփլում
անընդհատ
վերելք
կամաց-կամաց
գլոր-գլոր
անցուդարձ
գիշերահավ
քարափ

ածանցավոր․

գուրգուրող
ուշադրություն
փայլփլում
անընդհատ
մոտակա
մոտավոր
գունատ
անվախ
հաչոց
չերևաց

—————————————————————————————————

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

———————————————————————

https://bararanonline.com-ն է օգտագործվել