Անունս Սևակ է և ես ձեզ ուզում եմ մի արտասովոր պատմություն պատմեմ։ Իսկ երբ ութ տարեկան էի, ապրում և աշխատում էի ֆերմայում հայրիկիս հետ։ Մի օր ես աշխատանքը վերջացնելուց հետո շատ հոգնած էի ու արագ քնեցի։ Գիշերն արթնացա ու նստեցի մահճակալիս մեջ՝ մեր կենդանիների ձայնն էր ինձ արթնացրել։ Մտածեցի, որ սովից են արթնացել ու որոշեցի գնալ կերակրել։ Կովերին կերակրեցի և երբ վերադառնում էի քնելու, տեսա, որ ոչխարները չեն քնել։ Գոմից դուրս եկա և տեսա, որ ոչխարները խոտը բերանին հերթով թռչում էին օդ։ Ես վազեցի հայրիկիս մոտ․
– Պա՜պ։
– Ի՞նչ։
– Ոչխարները օ՜դ են թռչում ։
– Այդպիսի բան չի կարող լինել։
– Արի՛, տե՛ս։
Հայրիկս հոգնած քայլեց գոմ ու գտավ բոլոր ոչխարներին գոմում հանգիստ պառկած։ Հայրիկս ծիծաղեց ու ասաց․
– Բան չի եղել, երևի ամպերի հետ ես խառնել։
Ես ու հայրիկս գնացինք քնելու։ Մյուս օրը վեր կացանք ու առաջին բանը տեսանք, որ կովերը սոված են ու խոտ չկա։ Կերակրեցինք ու նայեցինք ոչխարների մոտ ու տեսանք, որ ոչխարները չեն ուտում, բայց կուշտ ու ուռած նստած էին։ Հետո ես արթնացա, ու մտածեցի, որ երազ էր։ Բայց ոչխարները իսկականում կուշտ էին․․․