Թեսթ 7

Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

– Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

– Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

– Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

– Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

– Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Դարձավ
    խորհրդավոր
    գաղտնիք
    փորձեցի

 

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

 

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    Ուղիղ – թեք
    պարզ – բարդ
    գեղեցիկ – տգեղ
    երկար – կարճ
  2. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ – բարդ

գ/ մանչուկ – ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց – հարց

բ/ նկար – նկարներ

գ/ գառ – գառներ

դ/ մոլորակ – մոլորակներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար – ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ – թվական

 

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

տեսնել                          տեսավ

ընկնել                           ընկավ

կապել                           կապես

տխրել                           տխրեց

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա        նա

ստորոգյալ    օրորում էր

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:- Սա ի՞նչ առարկա է:
    – Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան:Լրացրո՛ւ:
    Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:
  3. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:գեղեցիկ
    զրնգուն
  4. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13․ Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
– Սա ի՞նչ առարկա է:

  1. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.Ուր խելքին փչի
  2. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Եթե անընդհատ նույն բանը անես, կյանքում շատ հաջողություն չես ունենալու։