առաջադրանքներ տանը

Անգիր սովորիր Ե. Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես…» բանաստեղծությունը:

 

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանքներ

1. Կանաչով ներկած բառերի հոմանիշները գրի՛ր:

ճահճուտ – ճահիճ, տղմուտ
անհունի – անսահման, անեզր, անծայր, անվերջ, անտակ
հիանալ – սքանչանալ, զմայլվել, հափշտակվել, գերվել, դյութվել, կախարդվել, հմայլվել, հրապուրվել
գանգատ – բողոք, տրտնջանք, դժգոհություն, գանգատանք
թախիծ – վիշտ, կսկիծ, տխրություն, տրտմություն
հրճվանք – ցնծություն, ուրախութլուն, բերկրանք, խնդություն

2. Կապույտով ներկած պարզ բառերը դարձրո՛ւ բարդ:

անուշ – անուշահամ, անուշաբույր, մեղմանուշ
աշխարհ – բնաշխարհ, ջրաշխարհ, մարզաշխարհ, աշխարագրություն

Մարտի 6 Առաջադրանքներ դասարանում և տանը

1.Տրված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ կամ փոքրիկ պատմություն հորինի՛ր:

Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ. օ՜ֆ, ո՜ւ ֆ, ասֆալտ:

Մենք ավտոմեքենայով գնացինք նավահանգիստ և նավ բարձրացանք։ Որոշել էինք նավարկել դեպի հարավ՝ դուրս գալու օվկիանոս։ Քիչ անց տեսանք, որ նավթ տեղափոխող մի նավ վթարի էր երթարկվել, օ՜ֆ։ Նավթը ասֆալթի նման ծածկել էր ջրի մակերեսը, ու՜ֆ, որոշեցինք հետ վերադառնալ

2.Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:

Հարավ, ավտո, ասֆալտ:

Հարավ, հարավային, հարավարևելյան, հարավարևմտյան

Ավտո, ավտոմեքենա, ավտոմոբիլ, ավտոշուկա, ավտոդպրոց

Ասֆալտ, ասֆալտապատ,

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկ: (գիրկ, գիրք) 
Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք) 
հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) 
հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

4. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) 
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) 
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) 
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

5.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

6. Կարմիրով ներկած բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր – խանգարիր, անդհատիր:
Մինչև ե՞րբ պիտի թաքուն – գախնի պահես:

Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ – դադարեց, ավարտվեց:
Օդանավի իջնելը – վայրեջքը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին – զվարճանալ, բարկրել, ցնծալ ու լիաթոք ծիծատսմ:
Եղնիկի ձագը – երեխան,  մորն էր փնտրում:

7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք․ «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»: