2.Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:
Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
- Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
Ձյունապատ – Ձյուն+ա+պատ, բարդ բառ,
մանկական – մանկ+ական, ածանցավոր բառ
աստղային – աստղ+ային, ածանցավոր բառ
անհուն – ան+հուն, ածանցավոր բառ
ձյունոտ – ձյուն+ոտ, ածանցավոր բառ
իրիկնամուտին – իրիկուն+ա+մուտ, ածանցավոր բառ
աչեր – աչքեր
մրմունջը – մեղմ ցածր ձայն
անուրջը – երազ, արտաանություն