Հայոց լեզու․ Հոլովներ․ Դաս 1

Չգիտեմ ինչպես էր պատահել, բայց բանն այն է, որ մի գեղեցիկ օր այդ փայտի կտորը ընկավ մի ծերուկ ատաղձագործի արհեստանոց։ Ատաղձագործի անունը վարպետ Անտոնիո էր, թեև բոլորը նրան կոչում էին վարպետ Չիլիեջա:
Վարպետ Չիլիեջան այդ փայտի կտորը տեսնելուն պես խիստ ուրախացավ և, ուրախությունից ձեռքերը շփելով, կիսաձայն մրթմրթաց.
— Այս փայտի կտորը ճիշտ ժամանակին ձեռքս ընկավ. հիմա սրանից փոքրիկ սեղանի ոտք կպատրաստեմ։
Ասածն՝ արած էր. իսկույն ձեռքն առավ սրած ուրագը՝ կեղևը հանելու և տաշելու համար։ Բայց երբ ուրագը վեր բարձրացրեց հարվածելու համար, տեղն ու տեղը քարացավ, որովհետև ականջը մի շատ բարակ ձայն ընկավ, որը խնդրելով ասաց.
— Այդքան ուժեղ մի՛ խփիր…

բանն
օր – ուղղական
փայտի – սեռական
կտորը – ուղղական
ծերուկ – ուղղական
ատաղձագործի – սեռական
արհեստանոց – ուղղական
վարպետ – ուղղական
Անտոնիո – ուղղական
Չիլիեջա – ուղղական
Չիլիեջան – ուղղական
ձեռքերը – ուղղական
ժամանակին – տրական
ձեռքս – ուղղական
սեղանի – սեռական
ոտք – ուղղական
ձեռքն – ուղղական
ուրագը – ուղղական
կեղևը – ուղղական
ականջը – ուղղական
ձայն – ուղղական

Աշխարհագրություն ամփոփիչ աշխատանք

1․ Յուրաքանչյուր երկրում պատմականորեն ձևավորված հասարակական գործունեության ոլորտների ամբողջությունը կոչվում է. 

1) համաշխարհային տնտեսություն

2)տնտեսության ճյուղ 

3) ոչ արտադրական ոլորտ 

4) ազգային տնտեսություն 

2․ Տնտեսության այն ճյուղերի ամբողջությունը, որոնք զբաղված են նյութական բարիքների արտադրությամբ, կոչվում է. 

1) տրանսպորտ                           3) գյուղատնտեսություն

 2) ոչ արտադրական ոլորտ    4) արտադրական ոլորտ 

3․ Համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալ չէ. 

1) համաշխարհային շուկան    3) մեքենայական արտադրությունը 

2) ջերմային տրանսպորտը      4) աշխատուժը

4. Համաշխարհային տնտեսության զարգացման փուլերից չէ. 

1) մինչագրարային փուլը   3) ինդուստրիալ փուլը 

2) ագրարային փուլը      4) հետինդուստրիալ փուլը 

5. Ոչ արտադրական ոլորտի ճյուղ չէ. 

 1) բեռնատար տրանսպորտը   3) պետական կառավարումը 

2) գիտությունը                4) գովազդային գործակալությունը 

6. Արդյունաբերության առաջատար եռյակի ճյուղ չէ. 

1) էլեկտրաէներգետիկան 3) թեթև արդյունաբերությունը 

2) քիմիական արդյունաբերությունը 4) մեքենաշինությունը 

7․ Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն.

1) ջէկերը 2) ջրէկերը 3) աէկերը 4) մէկերը

8․ Ո՞ր պնդումն է սխալ.

  • 1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:
  • 2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի
  • ոչ ավանդական աղբյուրների դերը:
  • 3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:
  • 4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:

9․ Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում:
2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն
ունեն ատոմային էլեկտրակայանները:

3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են
զարգացող երկրներում:
4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում
զարգացած երկրներին:

10․ Մեքենաշինության տեղաբաշխման սկզբունք չէ.

  • 1) տեղաբաշխումը վառելիքային բազաների մոտ
  • 2) տեղաբաշխումը սպառման վայրերի մոտ
  • 3) տեղաբաշխումը խիտ բնակեցված վայրերում
  • 4) տեղաբաշխումը գիտական կենտրոնների մոտ

11․ Գյուղատնտեսական հողահանդակ չէ.0,25 

1) վարելահողը    3) խոտհարքը 

2) արոտավայրը   4) անտառը 

12 «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը. 0․25 

1) հացահատիկային — բրինձ 

2) կերային — ցորեն 

3) բանջարաբոստանային — կաղամբ 

4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ 

13. Հացահատիկային մշակաբույսեր չեն.0,25 

1) կորեկը և գարին       3) բրինձը և եգիպտացորենը 

2) վարսակը և ցորենը 4) արևածաղիկը և սոյան 

14․Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.0,25 

1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին 

2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը 

15. Ո՞ր պնդումն է ճիշտ. 0,5 

1) Համաշխարհային անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է:

 2) Լեռնային շրջանների անասնապահության հիմնական ճյուղը խոզաբուծությունն է:

 3) Ոչխարաբուծությունը հիմնականում զարգանում է մերձքաղաքային գոտիներում: 

4) Թռչնաբուծությունը անասնապահության ամենադանդաղ զարգացող ճյուղն է: 

16․ Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  • ծխախոտ ա. հացահատիկային
  • գարի բ. տեխնիկական
  • վարունգ գ. այգեգործություն
  • խնձոր դ. բանջարաբոստանային
    1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ
    2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
    3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ
    4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

17․ «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից ընտրել սխալը.

1) սուրճ — Բրազիլիա
2) թեյ — Հնդկաստան
3) բրինձ — Արգենտինա
4) եգիպտացորեն — ԱՄՆ

18․ Ո՞ր շարքում են տրանսպորտի տեսակները դասակարգված ըստ համաշխարհային բեռնաշրջանառության կառուցվածքում իրենց բաժնի՝ նվազման կարգով.

  • ա. ծովային տրանսպորտ
  • բ. ավտոմոբիլային տրանսպորտ
  • գ. խողովակաշարային տրանսպորտ
  • դ. երկաթուղային տրանսպորտ
  • 1) բ, ա, գ, դ 2) ա, դ, գ, բ 3) դ, գ, ա, բ 4) գ, բ, ա, դ

19․ Ո՞ր պնդումն է սխալ.

1) Երկաթուղային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ
զարգացող տեսակն է:

2) Համաշխարհային տրանսպորտային բեռնաշրջանառության մեջ առաջատար
դերը պատկանում է ծովային տրանսպորտին:
3) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
4) Օդային տրանսպորտի դերը մեծ է հատկապես ուղևորների փոխադրման
գործում

20․Սխեմատիկ տեսքով ներկայացնել տնտեսության ճյուղային կառուցվածքը և նկարագրել դրանցից մեկը։

Կենսաբանություն․ Օձեր

Օձերը երկարավուն, առանց վերջույթների, գիշատիչ կենդանիներ են։ Օձերը կոպեր չունեն, իսկ մաշկը պատված է թեփուկներով։ Քանի որ օձերը նեղ են, նրանց զուգակցված օրգանները (թոքերը և երիկամները) տեղադրված են միմյանց դիմաց, այլ ոչ կողք կողքի: Օձերի մեծամասնությունը թունավոր չէ։ Թունավոր օձերն իրենց թույնը օգտագործում են ոչ թե ինքնապաշտպանության, այլ իրենց զոհին որսալու համար: Որոշ օձեր ունեն բավականաչափ ուժեղ թույն, որպեսզի սպանեն չափահաս մարդու:

Աշխարհում ներկայումս կա օձերի ավելի քան 3900 տեսակ։ Դրանք կարելի է գտնել բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայի, և հիմնական ցամաքային հատվածում, բացառությամբ որոշ կղզիների։
Ամենակարճ օձը բարբադոսյան թելային օձն է (Leptotyphlops carlae), որի առավելագույն չափը 10,4 սմ է։ Այն ոչ թունավոր օձ է, որը սնվում է միջատների թրթուրներով։ Այն ապրում է Կարիբյան ծովի Բարբադոս կղզում և համարվում է ծայրահեղ վտանգված՝ բազմաթիվ գործոնների պատճառով: Այս տեսակի մասին հետաքրքիր փաստն այն է, որ մայրերը միաժամանակ միայն մեկ ձու են ածում, իսկ երեխաները ձվից դուրս գալիս արդեն մայրական չափի մոտավորապես կեսն են:

Բարբադոսյան թելային օձ

Օձի ամենաերկար տեսակը ցանցավոր պիթոնն է (Malayopython reticulatus), որի արու միջին չափը 3-4,2 մ է, իսկ էգը՝ առնվազն 4,8 մ և մինչև 6 մ: Ամենաերկար ցանցավոր պիթոնը հասել է 9,9 մետրի (!!!): Սրանք ոչ թունավոր տեսակներ են, այնուամենայնիվ, նրանք չափազանց վտանգավոր են՝ կարողանալով փաթաթել և խեղդել իրենց զոհին: Նրանք ուտում են շատ կենդանիներ՝ հավից մինչև վայրի խոզեր։ Պիթոններն ապրում են արևադարձային անտառներում և մոտակա խոտածածկ տարածքներում, ինչպես նաև հակված են ապրել գետերի և մոտակա առուների ու լճերի մոտ: Նրանք հիանալի լողորդներ են։ Համարվում է, որ այն վտանգված տեսակ չէ։

Ցանցավոր պիթոն

Գոյություն է ունեցել ավելի երկար և մեծ օձերի մի տեսակ՝ Հսկա բոաները (Titanoboa), որն անհետացած է համարվում: Դրանք ապրում էին այժմյան Լա Գուախիրա տարածքում Հյուսիս-արևելյան Կոլումբիայում: Ենթադրվում է, որ այս օձերի երկարությունը հասնում էր 14 մետրի:

Հայաստանում ամենատարածված օձի տեսակը հայկական իժն է (Montivipera raddei)։ Այն ապրում է Հայաստանում և շրջակա մի քանի այլ երկրներում: Այն թունավոր է, երկարությունը հասնում է 1 մետրի, իսկ պոչը՝ ընդամենը 5-6 սմ: Ուտում է միջատներ, մողեսներ և կրծողներ։

Հայկական իժ

Հայաստանի ամենավտանգավոր օձը գյուրզան է կամ մոխրօձը (Macrovipera lebetina), որը խոշոր իժերի ցեղի օձ է։ Երկարությունը կարող է հասնել մինչև 1,8 մետրի։ Կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։

Երկրաչափություն 26․04․22

313․

Եռանկյան մեջ ներքնաձիգը միշտ էջից երկար է, ուստի թեք գիծը ավելի երկար գիծը կլինի։ Եթե երկու կողմերի գումարը 17 սմ է, իսկ թեքը 1 սմ-ով երկար է ուղղահայացից, ապա ուղղահայացը կլինի (17 – 1) : 2, որը կլինի 8 սմ։ Կետի և ուղղի միջև տարված ուղղահայաց գծի երկարությունը հավասար է կետի և ուղղի հեռավորությանը։ Այդ նշանակում է, որ կետի հեռավորությունը ուղղից հավասար է 8 սմ։

Պատ․ Կետը ուղղից 8 սմ հեռավորությամբ է։

315․

Ներքնագիծը միշտ էջից երկար է, որը նշանակում է CE > CD։ Եթե CE-ի և CD-ի տարբերությունը 3 սմ է, ապա CE = CD + 3: Այսպես, 2CD + 3 = 31, որը նշանակում է, որ CD = (31 – 3) : 2։ (31 – 3) : 2 = 28 : 2 = 14: Կետի և ուղղի միջև տարված ուղղահայաց գծի երկարությունը հավասար է կետի և ուղղի հեռավորությանը։ Այդ նշանակում է, որ C կետի հեռավորությունը DE ուղղից հավասար է 14 սմ։

Պատ․ C կետը DE ուղղից 14 սմ հեռավորությամբ է։

317․

Լուծում 1․

Հավասարասրուն եռանկյան մեջ կիսորդը, միջնագիծը, և բարձրությունը նույնն են։ Հավասարասրուն եռանկյան մեջ, միջնագիծը միշտ գնում է գագաթից մինչև հիմքի միջնակետը։ M կետը AB հիմքի մեջնակետն է, ապա CM հատվածը ABC եռանկյան միջնագիծն է։ ABC եռանկյունը

Լուծում 2․

Քանի որ ABC եռանկյունը հավասարասրուն է, ապա CA = CB: Գիտենք նաև, որ AM = MB: Հետևաբար AMC = BMC, իսկ <AMC = <BMC։ <AMC + <BMC = 180o, ուստի <AMC և <BMC = 90o, հետևաբար CM-ը բարձրություն է։

ՏՆԱՅԻՆ․

314․

/\DEA-ն ուղղանկյուն եռանկյուն է։
<DEA = 90o
<DAE = 60o : 2 = 30o
<DAE-ի հանդիպակաց էջը DE-ն է, իսկ /\ADE-ի ներքնձիգը AD-ն է, հետևաբար DE = AD : 2: DE = 6 սմ, AD = 6 * 2 = 12 սմ։

316․

Հավասարասրուն եռանկյան հիմքի միջնակետին տարված ուղղով եռանկյունը բաժանվում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների, քանի որ միջնագիծը նաև կիսորդ է հավասարասրուն եռանկյան մեջ։ Քանի որ երկու եռանկյունները իրար հավասար են, հետևաբար հավասար են նաև սրունքներից հեռավորությունները։

318․

Եթե m ուղիղը AB հատվածի միջնուղղահայացն է, ապա m | AB, OA = OB։

Եթե m ուղիղը ուղղահայաց չէ, ապա A և B կետերից տանենք ուղղահայացներ դեպի m ուղիղը, կստանանք երկու ուղղանկյուն եռանկյուններ, /\ACO և /\BDO, որտեղ C և D ուղիղ անկյուններն են։
AO = OB, Հետևաբար երկու եռանկյունների ներքնաձիգները հավասար են։ <AOC = <BOD, քանի որ հակադիր անկյուններ են։ Գիտենք, որ եթե երկու ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգները և սուր անկյունները հավասար են, ապա այդ եռանկյունները իրար հավասար են։ Ուրեմն /\AOC = /\BOD, հետևաբար AC = BD: A և B կետերը հավասարահեռ են։

Գրականություն․ Ընթերցանություն․ Հովազաձորի գերիները․ Մաս 2

Գլխավոր

«Հովազաձորի Գերիները» գիրքը շատ հետաքրքիր գիրք է։ Ես այս գիրքը սկսեցի կարդալ, որովհետև երբ «Քարանձավի Բնակիչները» գիրքը վերջացրի (լավ գիրք էր) հայրս ինձ ասաց, որ «Հովազաձորի գերիները» այդ գրքին նման է, և ավելի լավը։

!Եթե ցանկանում եք այս գիրքը կարդալ, հավանաբար պետք է այս փոստը չկարդալ!

Մաս 2 (Ապրիլի ընթացքում)

Գլուխ առաջին.  

Հովազաձորից մի քանի ամիսը մեկ ծագող հեղեղի մասին գյուղի բնակիչները, մանավանդ անգետներն ու սնահավատները, պատմություններ էին հորինել, իբր այն գալիս է դժոխքից։ Բայց երեխաները չէին նկատել, որ այդ քարանձավից կենդանիները հեռու էին մնում, ինչի պատճառը պարբերական հեղեղն էր։ 

Գլուխ երկրորդ.  

Հեղեղի հետևանքով երեխաներից քիչ են թրջվում միայն Հասոն և Աշոտը։ Հեղեղը տարած է լիոնւմ նաև նրանց հագուստների մի մասը։ Գիշերվա կեսին, շուրջը մութ ու խավար թրջված երեխաները պար են բռնում, որպեսզի տաքանան, մինչև արևի դուրս գալը։ 

Գլուխ երրորդ.  

Հասոն և Աշոտը կրկին ցույց էենտալիս ինչպես է լինում իսկական ընկերը, երբ հերթով օգնում են նեղության մեջ ընկածներին։ Նրանք նախ խաշամ են հավաքում և օգնում տաքացնել թրջված ընկերներին։ Ապա պարզվում է, որ Սարգիսի ոտքը վնասվել է, և Հասոն այն տեղն է գցում՝ փրկելով Սարգսին հաշմանդամությունից։  

Գլուխ չորրորդ. 

Բնության մեջ ապրելով, Հասոն մեծ փորձ էր ձեռք բերել, ինչը շատ է օգնում խմբին: Իսկ ընկերների հոգատարությունը վերջապես ուղղում են Սարգիսին, որը կիսվում է ընկերների հետ իր գտած ընկույզներով։ 

Գլուխ հինգերորդ.  

Պատանիները ստիպված են ամեն ինչ սկսել նորից: Նրանք գտնում են նոր քարայր բնակության համար, նոր աղեղներ պատրաստում:  

Գլուխ վեցերորդ.  

Ընկերների մեջ վեճ է սկսվում։ Աշոտը, ընտրվելով խմբի առաջնորդ, մեծամտացել էր և սկսել էր վերևից նայել ընկերներին։ Գագիկի առաջարկով ընտրություններ են տեղի ունենում, և առաջնորդ է ընտրվում Հասոն։ Այդ անակնկալը լավ դաս է լինում Աշոտին։ 

Գլուխ յոթերորդ.  

Հիվանդանում է Շուշիկը: 

Գլուխ ութերորդ.  

Գագիկը կարողանում է կավից աման պատրաստել և Շուշիկի համար տաք թեյ պատրաստել։ 

Գլուխ իններորդ.  

Աշոտն ու Գագիկը նորից սկսում են բացել նաև ճանապարհը, որպեսզի կարողանան դուրս գալ ձորից: Հովիվ Հասոն փորձում է որս բերել ընկերների համար, բայց անգղը վիրավորում է շանը՝ Բոյնախին։ 

Գլուխ տասներորդ. 

Տղաները մտածում են սպանել սատկող շանը, բայց վերջում որոշում են փորձել բուժել իրենց նեղ օրերի ընկեր շանը և Աշոտը նույնիսկ կտրատում է իր վարտիքը՝ կապելով շան վերքը։  

Գլուխ տասնմեկերորդ.  

Տղաները շան օգնությամբ կարողանում են մի կրիա գտնել, որի սուպը օգնում է Շուշիկին կազդուրվել։ Բայց նրանց անհոգությունը երկար չի տևում և նրանք ահավոր վտանգի առջև են կանգնում։ Անձավի շեմքին է մոտենում մի կատվազգի գազան, որին Սարգիսը քշում է կրակի խանձողով։ 

Գլուխ տասներկուերորդ.  

Տղաները նիզակներ են պատրաստում պաշտպանվելու համար։ Նրանք նաև կաքավների տեղ են գտնում և թակարդներ դնում, հույսով, որ կկարողանան բռնել։ Հաջորդ օրը այդ հույսը կորում է, քանի որ տեսնում են, որ մի մեծ հետքով գազան հոշոտել է թակարդի մեջ ընկած կաքավներին։ 

Գլուխ տասներեքերորդ.  

Գազանը այժմ ամենամեծ խոչընդոտն է տղաների համար: Նա ևս փակված է մնացել ձորում և քաղցած է: Պատանիները այժմ ամենուր կրակով են գնում: Հաջորդ օրը, երբ տղաները դուրս են գալիս բնակարան-անձավից, գազանը հարձակվում է Հասոյի վրա, բայց վիրավոր շունը վերջին ուժերով  կռվի էր բռնվում գազանի հետ Հասոյին պաշտպանելու համար։ Շունը վնասվում է և ի վերջո սատկում: 

Գլուխ տասնչորսերորդ. 

Բոյնախի մորթին վերջնականապես կազդուրում է Շուշիկին։ Տղաները նաև խաղաղի այգի են գտնում։ 

Գլուխ տասնհինգերորդ.  

Ջանալով պարզելու խորհրդավոր այգու գաղտնիքը, տղաները գտնում են նաև մի շավիղ, որի քարե աստիճանները պատրաստվել էին մարդու ձեռքով։ 

Գլուխ տասնվեցերորդ.  

Քաջություն հավաքելով, հաջորդ օրը տղաները գնում են խորհրդավոր շավիղով և հասնում մի դռնակով քարայր-բնակարանի։ Ներսում կան չղջիկներ,որոնք ձմռան քուն են մտել: 

Գլուխ տասնյոթերորդ.  

Պատանիները արագությամբ կարճացնում են դեպի ազատություն տանող ճամփան, հուսով որ մեկ-երկու օրից կկարողանան դուրս գալ ձորից։ Ձոր են վերադարձել նաև քարայծերը։ 

Գլուխ տասնութերորդ.  

Սակայն բնությունը հասցնում է նորանոր արհավիրքներ: Հալված ջուրը սառույց է դառնում, իսկ սառույցը փակում է ճամփան։  

Գլուխ տասնիններորդ.  

Երբ թվում է թե այդքան մոտ է ազատությունը, դարձյալ ձյուն է գալիս և պատանիների աշխատանքը զուր է դառնում: Ճանապարհը փակվում է վերջնականապես: Այն մինչև գարուն չի բացվի, և նրանք ստիպված են ձմեռել Հովազաձորում: 

Գլուխ քսաներորդ.  

Ձմռան առաջին օրը Հովազաձորի գերիները ուսումնասիրում են նոր բնակարանը և խորոված սարքում քարանձավի չղջիկներից։ 

Գլուխ քսանմեկերորդ.  

Մինչև նոր բնակավայր տեղափոխվելը, պատանիները բռնում են ձմռան քուն մտած չղջիկներին՝ ապահովելով իրենց մսով։ Նոր քարայրում գտնում են տարբեր հարմարություններ և անհրաժեշտ իրեր։ 

Գլուխ քսաներկուերորդ.  

Բոլոր նշաններից երևում է, որ այդ խորհրդավոր անձավում ժամանակին ապրել է ինչ–որ ճգնավոր: Երեխաները գտնում են նրա սևացած գիրքն ու խաչը:  

Գլուխ քսաներեքերորդ.  

Պատանիները ցրտահարված խաղողը ճզմում են և այդպես պահում:  Գագիկի առաջարկով սկսում են սարքել կողովներ, որպեսզի ժամանակն անցի, իսկ հետո դրանով օգնած կլինեն նաև իրենց ծնողներին: Կողովներ գարնանը Այգեձորին շատ է պետք: 

Գլուխ քսանչորսերորդ.  

Մի անակնկալ դեպք հիշեցնում է պատանիներին, որ վրա հասած խաղաղությունը երկար չի տևելու։ Նրանք ցերեկով տեսնում են գազանին և հասկանում են, որ փակվել են ձորի մեջ հովազի հետ միասին։ 

Գլուխ քսանհինգերորդ.  

Դժբախտությունները հաջորդում են իրար: Քարայր վերադառնալիս պատանիները տեսնում են, որ ինչ–որ մեկը քարայր է մտել և ամեն ինչ տակն ու վրա արել: Չկան չղջիկները, գինին խմել են: 

Աշխարհագրություն․ Տրանսպորտ և կապ

1․ Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտը խիստ կարևոր դեր ունի ժամանակակից տնտեսության մեջ, որովհետև դրանով է պայմանավորված առևտուրը, ապրանքների և հումք նյութերի տեղափոխությունը, մարդկանց տեղափոխությունը, զբոսաշրջությունը և բազմաթիվ այլ ճյուղեր։

Տրանսպորտի միջոցով են իրականացվում ներպետական և միջպետական փոխադրումները, որոնք ինչպես առանձին երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսության զարգացման և տեղաբաշխման նախադրյալներից են:

Ժամանակակից տրանսպորտի ուղղություններն են՝ ցամաքային, ջրային, օդային։ Ցամաքային տրանսպորտի տեսակներ են՝ երկաթուղայինը, ավտոմոբիլայինը, խողովակաշարայինը, էլեկտրոնայինը։

Ամենակարևոր ուղղությունը մնում է ծովային տրանսպորտը, որով իրականացվում է միջազգային բեռնափոխադրումների 4/5-ը։ Ժամանակակից աշխարհում շատ արագ են զարգանում նաև ավտոմոբիլային, էլեկտրոնային, և օդային տրանսպորտները։

2․ Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն․

Բեռնաշրջանառությունը բեռների կշիռն է բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով։ Այն չափում են տոննա/կմ-ով։

Ուղևորաշրջանառությունը ուղևորների թիվն է բազմապատկած փոխադրման հեռավորությունով։ Այն չափվում է ուղևոր/կմ-ով։

3․ ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

Հայկական Հանրապետության համար, ավելի կարևոր են ցամաքային և օդային տրանսպորտի տեսակները, որովհետև Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է։

Ամենակարևոր տրանսպորտի միջոցը ավտոմոբիլային տրանսպորտն է։ Երկրորդ ամենակարևոր տրանսպորտի միջոցը երկաթուղային տրանսպորտն է։ Դա այդպես է, որովհետև մեր երկիրը Վրաստանի հետ կապված է երկու ավտոմոբիլային կճանապարհով և մեկ երկաթուղով, իսկ Իրանի հետ միայն մեկ ցամաքային ճանապարհով։

Երրորդ ամենակարևոր տրանսպորտի միջոցը օդային տրանսպորտն է։ Օդային տրանսպորտով Հայաստանը կապվում է տարբեր տարածաշրջանների հետ (հարավ-արևելյան Եվրոպա, Եվրասիական տարածք, հարավ-արևմտյան Ասիա և Մերձավոր Արևելք)

Գրականություն․ Փաստեր ծառերի բուսահյութի և խեժի մասին

1. Ծառերը արտադրում են հեղուկներ՝ բուսահյութեր և խեժեր:

Բուսահյութն ընդհանուր առմամբ ջրային, շաքարե նյութ է և հանդիպում է ծառերի բնափայտի բջիջներում։ Այն դեղնավուն է կամ սպիտակ, կպչուն և մածուցիկ:

Խեժը կարմիր և մաքուր, գտնվում է ծառերի արտաքին բջիջներում: Երբ ծառը կտրվում է, խեժը դուրս է հոսում և խցանում է կոտրված հատվածը՝ փակելով միջատների և սնկային հիվանդությունների հարուցիչների ներխուժման ուղիները, ինչպես արյունը մակարդվում է վերքերի մեջ: Խեժն ավելի հաստ է և կպչուն, և երբ ժամանակի մեջ արագ կարծրանում է։

2. Մարդիկ հազարավոր տարիներ օգտագործել են բուսահյութեր և խեժեր: Բուսահյութն, օրինակ, լայնորեն օգտագործվում է շաքարեղեգի հյութից շաքարավազի արտադրության մեջ: Մարդիկ օգտագործում էին խեժը որպես սոսինձ և դեղամիջոց։ Քանի որ ծառերի խեժը ջրակայուն է, նավաշինողները հաճախ այն օգտագործում էին նավակները, պարանները և բրեզենտները պատելու համար:

3. Որոշ ծառերի հյութը վերածվում է օշարակի, ամենից հաճախ հավաքվող օշարակը թխկու օշարակն է:

4. Առաջին ծամոնները պատրաստվել են Սապոդիլա (Manilkara zapota) ծառի հյութից:

5. Կաուչուկատու ծառերը (Hevea brasiliensis) արտադրում են կաթնահյութ, որը կոչվում է լատեքս։ Արևադարձային երկրներում աճող բրազիլական հևեյա ծառի լատեքսից պատրաստում են բնական կաուչուկ։

6. Որոշ ծառերի խեժի՝ խունկի այրելը երկար դարեր ի վեր օգտագործվել է հոգևոր նպատակով։

7. Այսօր ծառի խեժն օգտագործվում է բազմաթիվ առումներով՝ որպես հերմետիկ նյութ, լարային գործիքների աղեղների համար և նույնիսկ օճառներում։ Խեժը լայնորեն օգտագործվում է նաև բազմաթիվ իրերի արտադրության մեջ, ինչպիսիք են թանաքները, լաքերը, զարդերը և օծանելիքները: Դուք կարող եք նաև օգտագործել այն արտակարգ իրավիճակներում բնության գրկում գտնվելիս, ներառյալ վերքերի բուժման, արյունահոսությունը դադարեցնելու և ցաները հանգստացնելու համար:

8. Սաթը իրականում քար չէ: Այն շատ հին ծառի խեժ է, որը քարացել է։

Մեխանիկան աշխատանք։ Աշխատանքի միավորները

Էջ 81

Տարբերակ 1

I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում

Պատ․ Ուժ միայն լինում է այն դեպքում, երբ ավտոբեռնիչը բարձրացնում է բեռը։

II. 6Ն կշռով բեռը բարձրացվում է 2մ: Հաշվեք այդ դեպքում կատարված աշխատանքը

F = 6Ն
s = 2մ
A = Fs
A = (6Ն)(2մ)
A = 12

Պատ․ Կատարված աշխատանքը 12 Ջոուլ է։

III. Ի՞նչ կշռով բեռ կարելի է 5մ բարձրացնել’ կատարելով 20Ջ աշխատանք.

A = 20Ջ
s = 5մ
F = A ։ s
F = 20Ջ : 5մ
F = 4Ն

Պատ․ Բեռի կշիռը 4Ն է։

IV. Քարշակային կատերը քաշում է լաստանավը 5000Ն ուժով: Ի՞նչ աշխատանք կկատարի մոտորանավը 200 մ ճանապարհի վրա.

F = 5 000Ն
s = 200մ
A = Fs
A = (5 000Ն)(200մ)
A = 1 000 000Ջ = 1 000կՋ

Պատ․ Մոտորանավը 200 մ ճանապարհի վրա կկատարի 1000 կՋ աշխատանք։

էջ 82

V. 5մ խորությամբ ջրհորից հանեցին 10 կգ զանգվածով դույլը’ ջրով լցված: Հաշվեք կատարված ախատանքը.

m = 10 կգ
g = 10Ն/կգ
Fծ = mg
Fծ = (10kg)(10Ն/կգ)
Fծ = 100Ն

F = 100Ն
s = 5մ
A = Fs
A = (100Ն)(5մ)
A = 500Ջ

Պատ․ Կատարված աշխատանքը 500Ջ է։

VI. Մոտոցիկլավարի շարժման ժամանակ նրա վրա ազդում է 60 Ն դիմադրության ուժ: Ինչքա՞ն աշխատանք է կատարում այդ ուժը, երբ մոտոցիկլավարը տեղափոխվում է 50 մ

F = 60Ն
s = 50մ
A = Fs
A = (60Ն)(50մ)
A = 3 000Ջ

Պատ․ Եթե մոտոցիկլավարը 50 մ է գնում, դիմադրության ուժը կատարում է 3000Ջ աշխատանք։

VII. էքսկավատորը 0,5 մ3 ծավալով և 1500կգ/մ3 խտությամբ բնահողը բարձրացրեց 4 մ: Հաշվեք էքսկավատորի կատարած աշխատանքը

V = 0,5մ3
p = 1 500կգ/մ3
m = Vp
m = (0,5մ3)(1 500կգ/մ3)
m = 750կգ

m = 750կգ
g = 10Ն/կգ
Fծ = mg
Fծ = (750կգ)(10Ն/կգ)
Fծ = 7 500Ն

F = 7 500Ն
s = 4մ
A = Fs
A = (7 500Ն)(4մ)
A = 30 000Ջ

Պատ․ Էքսակվատորը կատարում է 30 000Ջ աշխատանք։

Տարբերակ 2

I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում

Պատ․ Երբ ապակու հարթ հորիզոնական մակերևույթով գլորվում է գնդիկը, աշխատանք է կատարվում:

II. 8Ն ուժը ի՞նչ ճանապարհի վրա կկատարի 32 Ջ աշխատանք.

F = 8Ն
A = 32Ջ
A = Fs
s = A/F
s = 32(Ջ)/8(Ն)
s = 4մ

Պատ․ 8Ն ուժը 32Ջ աշխատանք կկատարի 4մ ճանապարհի վրա։

III. (2) Բեռը Յմ բարձրացնելիս կատարվեց 12Ջ աշխատանք: Հաշվեք այդ բեռի կշիռը.

A = 12Ջ
s = 3մ
A = Fs
F = A/s
F = 12(Ջ)/3(մ)
F = 4Ն

Պատ․ Բեռի կշիռը 4Ն է։

IV. (2) Տրակտորը, քաշելով կցանքը, զարգացնում է 2500Ն քարշի ուժ: Ի՞նչ աշխատանք կկատարի տրակտորը 400մ ճանապարի վրա

F = 2 500Ն
s = 400մ
A = Fs
A = (2 500Ն)(400մ)
A = 1 000 000Ջ = 1 000 կՋ

Պատ․ Տրակտորը 400մ ճանապարհի վրա կկատարի 1 000 կՋ աշխատանք

V. Արկղը հատակի վրայով հավասարաչափ տեղափոխեցին 5 մ: Շփման ուժը 100Ն էր: Հաշվեք արկղի տեղափոխման ժամանակ կատարված աշխատանքը.

F = 100Ն
s = 5մ
A = Fs
A = (100Ն)(5մ)
A = 500Ջ

Պատ․ Կատարված աշխատանքը 500Ջ է։

էջ 83

VI. Մարդու սիրտը մեկ հարվածի ընթացքում կատարում է այնպիսի աշխատանք, որը կբավարարեր 200գ զանգվածով բեռը 1մ բարձրության վրա բարձրացնելու համար: Հաշվեք այդ աշխատանքը

m = 200գ = 0,2կգ
g = 10Ն/կգ
Fծ = mg
Fծ = (0,2կգ)(10Ն/կգ)
Fծ = 2Ն

F = 2Ն
s = 1մ
A = Fs
A = (2Ն)(1մ)
A = 2Ջ

Պատ․ Կատարվում է 2Ջ աշխատանք

VII. Աղյուսե պատը շարելու համար վերամբարձ կռունկը 0,1 մ3 ծավալով աղյուսը բարձրացրեց 5մ: Հաշվեք վերամբարձ կռունկի կատարած աշխատանքը: Աղյուսի խտությունը՜ 1600 կգ/մ3 է.

V = 0,1մ3
p = 1 600կգ/մ3
m = Vp
m = (0,1մ3)(1 600կգ/մ3)
m = 160կգ

m = 160կգ
g = 10Ն/կգ
Fծ = mg
Fծ = (160կգ)(10Ն/կգ)
Fծ = 1 600Ն

F = 1 600Ն
s = 5մ
A = Fs
A = (1 600Ն)(5մ)
A = 8 000Ջ

Պատ․ Վերամբարձ կրունկի աշխատանքը 8 000Ջ է։

Տարբերակ 3

I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.

Պատ․ Աշխատանք է կատարվում երբ տրակտորը կցանքը քաշում։

II. Մեխանիկական աշխատանքը…….համեմատական է ուժին և ………. համեմատական ճանապարհի երկարությանը.

Մեխանիկական աշխատանքը ուղիղ համեմատական է ուժին և ուղիղ համեմատական ճանապարհի երկարությանը.

III. Ի՞նչ միավորներով է չափվում աշխատանքը.

Պատ․ Աշխատանքի չափման միավորներ են Նյուտոնը և կիլոՆյուտոնը։

IV. Բեռնատարը 500Ն ուժով քաշում է կցանքը: Հաշվեք այն աշխատանքը, որ կատարում է բեռնատարը կցանքը 2կմ տեղափոխելիս։

F = 500Ն
s = 2կմ = 2 000մ
A = Fs
A = (500Ն)(2 000մ)
A = 1 000 000Ջ = 1 000կՋ

Պատ․ Բեռնատարը կցանքը 2 կմ տեղափոխելիս 1 000կՋ աշխատանք է կատարում։

V. Ի՞նչ աշխատանք պետք է կատարել 2 մ խորությամբ փոսից 250 կգ զանգվածով բնահող հանելու համար.

m = 250կգ
g = 10Ն/կգ
Fծ = mg
Fծ = (250կգ)(10Ն/կգ)
Fծ = 2 500Ն

F = 2 500Ն
s = 2մ
A = Fs
A = (2 500Ն)(2մ)
A = 5 000Ջ

Պատ․ Բնահողը փոսից հանելու համար 5բ000Ջ աշխատանք է պետք

էջ 84

VI. Մեկ օրվա ընթացքում մարդու սիրտը կատարում է մոտավորապես 100 000 հարված: Մեկ հարվածի ընթացքում կատարվում է այնքան աշխատանք, ինչքան կկատարվեր, եթե 1կգ զանգվածով բեռը բարձրացվեր 20սմ: Հաշվեք մարդու սրտի կատարած աշխատանքը մեկ օրվա ընթացքում․

m = 1կգ
g = 10Ն/կգ
Fծ = mg
Fծ = (1կգ)(10Ն/կգ)
Fծ = 10Ն

F = 10Ն
s = 20սմ = 0,2մ
A = Fs
A = (10Ն)(0,2մ)
A = 2Ջ

2Ջ * 100 000 = 200 000Ջ = 200կՋ

Պատ․ Մի օրվա ընթացքում սիրտը կատարում է 200 կՋ աշխատանք։

VII. 4 մ խորությամբ ջրհորից պոմպի միջոցով դուրս է հանված 0,75տ ջուր: Հաշվեք պոմպի կատարած աշխատանքը․

m = 0,75տ = 750կգ
g = 10Ն/կգ
Fծ = mg
Fծ = (750կգ)(10Ն/կգ)
Fծ = 7 500Ն

F = 7 500Ն
s = 4մ
A = Fs
A = (7 500Ն)(4մ)
A = 30 000Ջ

Պատ․ Պոմպի կատարված աշխատանքը 30 000Ջ է։

Տարբերակ 4

I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.

Պատ․ Աշխատանք է կատարվում երբ մարդը աստիճաններով վեր է բարձրանում։

II. Հաշվեք 5մ ճանապարհի վրա 20Ն ուժի կատարած աշխատանքը.

F = 20Ն
s = 5մ
A = Fs
A = (20Ն)(5մ)
A = 100Ջ

Պատ․ Կատարված աշխատանքը 100Ջ է։

III. (2) Ի նչ բարձրության վրա պետք է բարձրացնել 2Ն կշիռ ունեցող բեռը, որպեսզի կատարվի 10 Ջ աշխատանք.

F = 2Ն
A = 10Ջ
A = Fs
s = A/F
s = 10(Ջ)/2(Ն)
s = 5մ

Պատ․ Պետք է բարձրացնել 5մ բարձրության։

IV. Բանվորը, կիրառելով 125 Ն ուժ, վագոնիկը տեղափոխեց 80 մ: Հաշվեք բանվորի կատարած աշխատանքը.

F = 125Ն
s = 80մ
A = Fs
A = (125Ն)(80մ)
A = 10 000Ջ = 10կՋ

Պատ․ Բանվորի կատարված աշխատանքը 10կՋ է։

V. Ի՞նչ աշխատանք է կատարում չմշկորդը 1 000 մ երկարությամբ վազքուղին անցնելիս, եթե այդ ընթացքում նա հաղթահարում է 5Ն շփման ուժ։

F = 5Ն
s = 1 000մ
A = Fs
A = (5Ն)(1 000մ)
A = 5 000Ջ

Պատ․ Չմշկորդը կատարում է 5 000Ջ աշխատանք։

VI. 60 կգ զանգվածով մարդը աստիճաններով բարձրացավ 5մ: Ի՞նչ աշխատանք կատարեց մարդը.

m = 60կգ
g = 10Ն/կգ
Fծ = mg
Fծ = (60կգ)(10Ն/կգ)
Fծ = 600Ն

F = 600Ն
s = 5մ
A = Fs
A = (600Ն)(5մ)
A = 3 000Ջ

Պատ․ մարդը 3 000Ջ աշխատանք կատարեց։

էջ 85

VII. 0,25 մ3 ծավալով բետոնե սալը բարձրացրին 6մ: Բետոնի խտությունը 2 000 կգ/մ3 է: Որքա՞ն աշխատանք կատարվեց.

V = 0,25մ3
p = 2 000կգ/մ3
m = Vp
m = (0,25մ3)(2 000կգ/մ3)
m = 500կգ

m = 500կգ
g = 10Ն/կգ
Fծ = mg
Fծ = (500կգ)(10Ն/կգ)
Fծ = 5 000Ն

F = 5 000Ն
s = 6մ
A = Fs
A = (5 000Ն)(6մ)
A = 30 000Ջ

Պատ․ Կատարված աշխատանքը 30 000Ջ է։


Քիմիա 04․04․22-04․08․22․ Առաջադրանքներ

1 . Գրե՛ք այն տարրերի հայերեն անվանումները եւ քիմիական նշանները, որոնք արտասանվում են՝ ցե, էն, էս, պէ, կուպրում, ֆեռում, արգենտում:

ցե – ածխածին (C)
էն – ազոտ (N)
էս – ծծումբ (S)
պէ – ֆոսֆոր (P)
կուպրում – պղինց (Cu)
ֆեռում – երկաթ (Fe)
արգենտում – արծաթ (Ag)

2. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու եւ ծծմբի մեկ ատոմ,

K2S
Կալիումի սուլֆիդ
Անգույն բյուրեղ է, որը լավ է լուծվում ջրում (հիդրոլիզի միջոցով)

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:
Կարդացե՛ք այդ բանաձեւերն ու համապատասխան քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկություննե՛ր տվեք:

CO
Ածխածնի մոնօքսիդ
Անգույն, անհամ, անհոտ թունավոր գազ։

3 . Գլուխկոտրուկ: Լրացրե’ք դատարկ վանդակները՝ նշված տարրերի անվանումների պակասող տառերով Si, He, Ba, Na իում:

Գրականություն․ Համո Սահյան․ Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ.

Ինչ տրամադրություն փոխանցեց բանաստեղծությունը:

Գեղեցկություն, բնության զարթոնք և ներդաշնակություն, հանգստություն։ Յուրանքանչյուր երկու տողը կարծես լինի մի սիրուն գեղանկար։ Այս բանաստեղծությունը կարդալուց պատկերացնում ես, ոնց է անտառը քնի մեջ է մտնում մայրամուտի ժամանակ։

Պատմի’ր` մայրամուտն ինչով է գեղեցիկ քեզ համար (6-8 նախադասություն):

Ամպերը շատ գեղեցիկ գույներ հավաքում։ Արևը արտացոլում է ամպերի վրա և նրա լույսը փոխում է երկնքի գույնը։ Լույսը շենքերի ու քաղաքի վրա վարդագույն երանգ է թողում։ Լռությունը ավելի շատ է լինում մայրամուտի ժամանակ։ Մայրամուտը Հայաստանում հատկապես գեղեցիկ է, որովհետև շրջապատի սարերի շատ գեղեցիկ են դառնում։ Իսկ մայրամուտի վերջում տեսնում ես, ինչպես է արևը սարերի հետև անհետանում, օդը դառնում է կաթնագույն, իսկ երբ վերջին լույսի շողքերը գնում են, երկինքը սկսում է մթնել։