Մեխանիկական ալիքներ: Ալիքի երկարություն: Ալիքի տարածման արագություն: Սեյսմիկ ալիքներ: Ձայնային ալիքներ: Ձայնի բնութագրեր: Արձագանք: Ենթաձայն անդրաձայն:

1. Որ ալիքներն են կոչվում պարբերական

Երբ միջավայրի մասնիկները շարժվում են ալիքի տարածման հետևանքով, և այս շառժումը կրկնվում է բազմիցս, կոչվում է պարբերական ալիք։

2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը

Սեղմման դեֆորմացիայի ալիքը արաջանում է, երբ մարմինները կամ ատոմները սեղմվում են մի տեղում։ Սեղմման դեֆորմացիայի ալիքները տարածվում են սեղմումից արաջացած շառժումներով։

3.Որ ալիքն են անվանում մենավոր:

Մենավոր ալիքը այն ալիքն է, որը միայնակ է։

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը

Վերցնում ենք մի երկար և համեմատաբար ծանր պարան, և մի ծայրը կապում մի անշարժ մարմնի (ծառին, պատին)։ Մյուս ձայրը վերցնում ենք, և ուժով ձգում ենք և հետ բերում դեպի մյուս ծայրը։

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին

Մեխանիկական ալիքի տարածման ընթացքում էներգիա է տեղափոխվում։

6.Բացատրել թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը

Առաձգական ալիքը առաջանում է դեֆորմացիայից հետո, և մասնիկներին հետ է բերում իրենց սկզբնական դիրքը։

7Որ ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ

Լայնական ալիքները այն ալիքներն են, որում մասնիկները տատանվում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը ուղղահայաց։ Օրինակ՝ Ջրի ալիքները, որոնք առաջանում են մարմինը ջրի մեջ գցելուց։

8.Որ ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:

Երկայնական ալիքները այն ալիքներն են, որում մասնիկները շարժվում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը։ Օրինակ՝ Օդի մասնիկների շարժումը, երբ մենք արագ փակում ենք դուրը։

9.Ինչպիսի տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

Երբ միջավայրում առաձգական ալիք է տարածվում, միջավայրի մասնիկները կատարում են հարկադրական տատանումներ.

10.Որ երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը

v = x2 – x1/t2 – t1

12.Ինչ է պարբերական ալիքի երկարություն:

Ալիքի երկարությունը մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունն է։

13.Ինչպես է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

v = λ/T

14.Ինչով է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը

λ = Δx
N = t/T

15.Ինչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը տվյալ վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների գնահատման չափանիշն է։ Մագնիտուդը բնութագրում է անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էնեռգիան։

16Ինչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային

Ձայնը ալիք է, և ձայնային ալիքները ունեն 16 Հց-ից մինչև 20000 Հց հաճախություն։

17Ինչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը

Պարզ ձայնը, ոռը նաև կոչվում է եռաժշտական տոնը, այն ձայնն է, որի աղբյուրը մեկ հաճախությամբ տատանումներ է կատարում։ Ձայնի հնչերանգը նմանօրինակ տոների հավաքածուն է։

18ինչ է արձագանքը,անդրաձայնը,:Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն

Երբ ձայնային ալիքը արգելք է հանդիպում, այն վեռադարնում է։ Այս եռևույթը կոչվում է առձագանք։ Ենթաձայն այն առաձգական ալիքն է, որի հաճախությունը 16 Հց-ից փոքր է։

Ֆիզիկա.Մարմնի իմպուլս: Իմպուլսի պահպանման օրենք: Ռեակտիվ շարժում

1. Ո՞ր մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս։

Մարմնի իմպուլսը այն ֆիզիկական մեծությունն է, որը հաշվում ենք մարմնի զանգվածի և արագության արտադրյալով։

2. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը։

Մարմնի իմպուլսը որոշվում է p = mv բանաձևով։

3. Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում։

Մարմնի իմպուլսը ՄՀ-ում չափվում է կգ * մ/վ բանաձևով։

4. Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե՞ սկալյար։

Իմպուլսը վեկտորական մեծություն է, իսկ իմպուլսի վեկտորը և արագության վեկտորը նույնն են։

5. Ի՞նչն են անվանում համակարգի իմպուլս։

Համակարգի իմպուլսը համակարգի բոլոր մարմինների իմպուլսի գումարն է։

6. Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ։

Մարմնի համակարգը փակ է լինում, եթե համակարգի մարմինները արտաքին մարմինների հետ չեն փոխազդում, կամ արտաքին մարմինների հետ փոխազդուցությունը այնքան փոքր է, որ կարող է անտեսել։

7. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը։

Փակ համակարգի իմպուլսը միշտ նույնն է մնում, անկախ այդ համակարգի մարմինների փոխազդեցությունից։

8. Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ։

Ռեակտիվ շարժումը այն շարժումն է, որը առաջանում է, երբ մարմնից մի մասը անջատվում է որոշակի արագությամբ, որի հետևանքով մարմնի մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղությունով արագություն։

9. Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը։

Հրթիրը ունի երկու հիմնական մաս՝ պատյանը և վառելանյութը։ Պինդ վառելանյութ3երով աշխատող հրթիռներում օգտագործում են հատուկ տեսակի վառոդ, իսկ հեղուկ վառելանյութով աշխատող հրթիռներում՝ կերոսին կամ հեղուկ ջրածին։ Հրթիրի պատյանն ելքի փողակ ունի, որը ունի մեկ կամ մի քանի անցք, որոնցից շատ մեծ՝ մինչև 4 կմ/վ արագությամբ դուրս են նետվում այրման արգասիքները՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի գազերը։

Ֆիզիկա․ Հավաասարաչափ արագացող շարժման արգություն։ Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում։ Ազատ անկում: Հավասարաչափ շարժում շրջանագծով:

1․ Ինչպե՞ս են որոշում առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժման արագությունը։

v = at

2․ Ո՞րն է  հավասարաչափ շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի երկրաչափական իմաստը։

Ուղղանկյուն եռանկյան մակերեսի, որում էջերը v-ն և t-ն են։

3․ Բացատրել՝ ինչպե՞ս կարելի է  հավասարաչափ արագացող շարժման արագության գրաֆիկի միջոցով որոշել մարմնի անցած ճանապարհը։

s = vմիջինt

4․ Գրել առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժում   կատարող մարմնի անցած ճանապարհի բանաձևը։

s = at2/2

5․ Որ շարժումն են անվանում ազատ անկում։

Ազատ անկումը մարմնի այն անկումն է, որը լինում է երբ մարմինը վակուումում է և մարմինը միայն Երկրի ձգողությամբ ազդեցությամբ է ընկնում։

6. Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը:

s = gt2/2

Ըստ Գալիլեյի օրենքը, ազատ անկումը հավասարաչափ արագացող շարժում։ Հավասարաչափ արագացող շարժման դեպքում, v = at և s = vt/2, որի հետևանքով s = at2/2: Ազատ անկման դեպքում մարմնի վրա միայն ազգում է Երկրի ձգողությունը, որը նշանակում է, որ a = g: Ապա ազատ անկման ժամանակ, s = gt2/2։

7. Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

Գալիլեյի օրենքը պնդում է, որ օդի բացակայությամբ, մարմնի անկումը միշտ հավասարաչափ արագացող շարժում է։

8. Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Շրջանագծային հավասարաչափ շարժումը այն շարժումն է, որի հետաձիգը շրջանագիծ է։

9. Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ

Շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում արագության ուղղությունը նույնն է հետագծի ծանկացած կետից տարած շոշափողին։

10. Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերությունը այն ժամանակամիջոցն է, որի ընթացքում հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։ Պտտման պարբերությունը նշանակվում է T տառով։

11. Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:

Պտտման հաճախությունը միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։ Պտտման պարբերությունը նշանակվում է n տառով։ Պտտման հաճախության չափման միավորը N/t-ն է, որում N-ը t ժամանակամիջոցում կատարած պտույտներն է։

12. Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

n = 1/T, T = 1/n

13. Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:

Պտտման պարբերությունով՝ v = 2πR/T:
Քանի որ T = 1/n, պտտման հաճախությունով՝ v = 2πRn:

Ֆիզիկա․ Արքիմեդի օրենքը։ Մարմինների լողալու պայմանները։ Նավերի լողալը։ Օդագնացություն։

1․ Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը․

Երբ մարմինը դնում ենք ջրի մեջ, հեղուկի և մարմնի ճնշումից արքիմեդյան ուժ է առաջանում։

2․ Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը․

արքիմեդյան ուժը կախված հեղուկի մեջ սուզված մարմնի ստորին և վերին նիստի վրա ազդող ուժերից։

3․ Ձևակերպել Արքիմեդի օրենքը․

Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։

4․ Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

Մարմինը խորասուզվում է, երբ արքիմեդյան ուժը վերին նիստի վրա ազդող ուժից թույլ է։
մարմինը լողում է ներսում, երբ արքիմեդյան ուժը հավասար է վերին նիստի վրա ազդող ուժին։
մարմինը լողում է մակերևույթին, եթե արքիմեդյան ուժը վերին նիստի վրա ազդող ուժից ուժեղ է։

Արքիմեդի օրենքը։ Մարմինների լողալու պայմանները։ Նավերի լողալը։ Օդագնացություն։

1․ Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը։

2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը։

3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը։

4․Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 151-ից մինչև էջ 163-ը,պատրաստել նյութ էջ 150-ի թեմայով:

Լաբորատոր աշխատանքից պատրաստել տեսանյութ տեղադրել բլոգներում,հղումը ուղարկել ինձ։