Պատմություն․ Վերածնունդ

Վերածնունդը միջնադարից հետո եվրոպական մշակութային, գեղարվեստական, քաղաքական և տնտեսական «վերածննդի» բուռն շրջան էր: Սովորաբար այն հաշվվում է 14-րդ դարից մինչև 17-րդ դար ընկած ժամանակաշրջանում, և տեղի է ունեցել արևմտյան Եվրոպայում։

Վերածննդից առաջ ստեղծագործության, արվեստի հիմնական թեման կենտրոնացած էր Աստծո և աստվածաբանության վրա։ Կրոն ու եկեղեցին արգելակում էին մտքի և մշակույթի զարգացում։ Գ0իտությունը գրեթե չէր զարգանում, իսկ արվեստը ծառայում էր կրոնին։ Վերածննդի ժամանակ, հանդես եկան գիտնականներ, որոնք սկսեցին ուսումնասիրել բնությունը, իրենց շրջապատող աշխարհը ու մարդկանց։ Արվեստաբանները, գիտնականները, և բանաստեղծները ճշմարտությունը փնտրում էին ոչ թե աստվածաբանական գրքերում, այլ գիտության մեջ։ Սրան նպաստում էր քաղաքների և առևտրի զարգացումը։

Այդ դարաշրջանում շատ հայտնի նկարիչներ են եղել։ Վերածննդի դարաշրջանի հայտնի նկարիչներից են՝ Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆաելը և Դոնատելլոն։

Պատմություն․ Խաչակրաց արշավանքներ

1095թ. ուշ աշնանը Հռոմի պապ Ուրբանոս II-ը կոչ արեց ազատագրել Հիսուս Քրիստոսի գերեզմանը և գրավել Երուսաղեմը անհավատ մուսուլմաններից։  

Նրա կոչին արձագանքեցին հարյուր հազարավոր մարդիկ, որոնք խաչեր սկսեցին կրել իրենց հագուստներին և կոչվեցին «խաչակիրներ»։ Այսպես սկսվեցին խաչակրաց արշավանքները։ 

Քրիստոնեական սրբավայրերն ազատագրելուն հռչակված նպատակից բացի, արշավանքների առաջնորդներն ու մասնակիցներն ունեին նաև այլ նպատակներ։  

Կաթոլիկ եկեղեցին՝ Հռոմի պապի գլխավորությամբ, ցանկանում էր Արևելքի քրիստոնյաներին իր ազդեցությանը ենթարկել։ Բյուզանդիան փորձում էր պաշտպանության ստանալ թյուրք-սելջուկների արշավանքներից, որոնք 1070–80-ական թվականներին նվաճել էին Փոքր Ասիայի բյուզանդական տիրույթները՝ լուրջ վտանգ դառնալով Կոստանդնուպոլսի համար։ Սնանկացած ավատատեր-ասպետները ցանկանում էին տրանալ մերձավորարևելյան հարուստ երկրների հարստությանը։ Արշավանքները ֆինանսավորող իտալական քաղաքները(մասնավորապես՝ Վենետիկն ու Ջենովան) ձգտում էին իրենց ձեռքը վերցնել Արևելքի հետառևտուրը և դուրս մղել մյուսներին՝ հույներին, հայերին, արաբներին և այլն: 

1096թ. սկսվեց առաջին խաչակրաց արշավանքը, շուրջ 100 հզ. հեծյալ և 300 հզ. հետևակ խաչակիրների մասնակցությամբ։ Նրանց տեղում օգնում էին նաև Կիլիկիայի հայերը։ 

1098թ. խաչակիրները գրավեցին Եդեսիան և ստեղծեցին խաչակրաց առաջին պետությունը Արևելքում Եդեսիայի կոմսությունը: Նույն թվականին գրավելով Անտիոքը՝ հիմնեցին իրենց երկրորդ իշխանությունը՝ Անտիոքի դքսությունը: 1099թ. խաչակիրները տիրացան Երուսաղեմին, որը դարձավ նրանց հիմնադրած Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: 1099թ., գրավելով Տրիպոլին, խաչակիրներն ստեղծեցին իրենց չորրորդ իշխանությունը: Անտիոքի իշխանությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները կախման մեջ էին  Երուսաղեմի թագավորից:   

1187 թ. Եգիպտոսի Սալահ ադ Դին սուլթանը, իշխանության գալով, սկսեց պայքար և, պարտության մատնելով տեղի խաչակիրներին, գրավեց Երուսաղեմը։  

Սա պատճառ դարձավ խաչակրաց երրորդ արշավանքի, որը սկսվեց 1189թ.։ Այն առաջնորդում էին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I Բարբարոսան (1190 թ-ի հունիսին խեղդվեց Կիլիկիայի Սելևկիա գետում), Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը: Նրանց հաջողվեց գրավել Ակրա քաղաքը և Կիպրոս կղզին, որտեղ հաստատվեց ֆրանսիական Լուսինյան տոհմի իշխանությունը. կանխվեց Եգիպտոսի սուլթանի ծրագրած արշավանքը Կիլիկիա:   

Երեք արքաների արշավանքից և ոչ բավարար հաջողությունից հետո խաչակրաց շարժումը սկսեց անկում ապրել։ Հաջորդ հինգ արշավանքները ունեին բացահայտ նվաճողական բնույթ։ 1280-1290-ական թվականներին մուսուլմանները գրավեցին խաչակիրների արևելյան բոլոր տիրույթները:  

Խաչակրաց արշավանքները նաև դրական հետևանքներ ունեցան՝ Եվրոպան հաղորդակից դարձավ Արևելքի նյութական և հոգևոր մշակույթին, զգալիորեն զարգացավ միջերկրածովյան առևտուրը:  

Պատմություն․ Իսլամ և Քրիստոնեություն

1․ Իսլամը ունի հինգ հավատի սյուններ՝ հավատի դավանում, աղոթք, որը պարտադիր է օրական հինգ անգամ, բարեգործություն, ուխտագնածություն դեպի Մեքքա (կյանքում գոնե 1 անգամ), իսկ ծոմապահություն։

2․ Իսլամի թվարկության սկսվում է այն տարուց՝ 622 թ․, երբ Մուհամմադը Մեքքայից գաղթել է Մեդինա քաղաք։ Այդ տարվա անվանումը հիջրա է։

3․ Իսլամում ընդունված է բազմակնությունը։ Տղամարդը կարող է ունենալ մինչև չորս կին։

4․ Ղուրանը համարվում է Իսլամի սուրբ գիրքը։

5. Աղոթքից առաջ մուսուլմանը պարտադիր ծիսական լվացում է կատարում։

6․ Շարիաթը իսլամական կրոնական օրենքն է, որը կարգավորում է մուսուլմանի կյանքի բոլոր ոլորտները։

7․ Իսլամում չկան հոգևորականներ՝ որպես աստծու հետ կապ հաստատող միջնորդներ։

8․ Բոլոր մուսուլմանները աղոթում են արաբերենով արտասանվող Ղուրանի հատվածներով, դեմքը ուղելով դեպի Քաաբա, որը մուսուլմանների գլխավոր սրբավայրն է, գտնվում է Մեքքայում։

9․ Մուսուլմանները Ռամադան ամսվա ընթածքում ծոմ են պահում և արևածագից մինչև մայրամուտ հրաժարվում են ուտելիքից և խմիչքից։

10․ Իսլամում ընդունված է սրբազան պատերազմի՝ Ջիհադի գաղափարը։ «Փոքր ջիհադը» թույլ է տալիս մուսուլմաններին պատերազմ մղել անհավատների դեմ։ «Ավելի մեծ ջիհադը» պայքար է սեփական անձի դեմ՝ ձգտելով կրոնական և բարոյական կատարելության։

Քրիստոնեության մեջ Հիսուսը համարվում է աստծո որդին և սրբացվում, իսկ իսլամում Հիսուսը համարվում է ընդամենը մարգարե։

Իսլամում խոզ ուտելն ու ալկոհոլ խմելն արգելված է իսկ Քրիստոնեության մեջ՝ ոչ։

Քրիստոնեությունը ընդունում է Սուրբ երրորդության գաղափարը՝ Հայր աստված, Որդին` Հիսուսը, և Սուրբ հոգին։

Ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Աստված իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մարդու կերպարանքով ուղարկեց աշխարհ՝ ճշմարտությունը հայտնելու մարդկությանը և նրան ազատագրելու մեղքից: 

Քրիստոսի երկրորդ գալուստով բոլոր մեռելները հարություն կառնեն, և արդարների համար երկրի վրա կստեղծվի հավիտենական կյանք:

Քրիստոնեական աստվածաբանության համաձայն՝ Հայր Աստվածը, Որդի Աստվածը և Սուրբ Հոգի Աստվածը միասնական՝ մեկ Աստվածության 3 անձեր են՝ Սուրբ Երրորդություն:

Քրիստոնեական եկեղեցին Հռոմեական կայսրության բաժանումից (395 թ.) հետո տրոհվել է հռոմեական-արևմտյան և հունական-արևելյան մասերի, որոնց միջև Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո խորացել են հակասություններն ու մրցակցությունը:

Բաժանումից հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին՝ Ուղղափառ 

Բաժանումից հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին՝ Ուղղափառ երկաբնակ):

Պատմություն․ Իսլամ

1․ Արաբական ցեղերն ապրում էին արաբական թերակղզում։ Նրանք միավորվում էին միայն, երբ արտաքին վտանգ կար։ Սակայն 7-րդ դարում, երբ ստեղծվեց իսլամը և դարձավ միասնական կրոն նրանք վերջապես միավորվեցին։

2․ Մուսուլմական թվարկության սկիզբ է համարվում 622 թվականը, երբ Մուհամեդը Մեքքայից գաղթել կամ փախել էր Մեդինա։

3․ Մուհամեդը իր ստեղծած կրոնն անվանեց իսլամ։ Մուսուլմանների սուրբ գիրքը Ղուրանն էր։

4․ Խալիֆան այն մարդն էր, որը պետք էր լինել Մուհամեդի փոխանորդը։ Առաջին խալիֆան Աբու-Բաքրն էր:

5․ Արաբական պետությունը Պիրենեյան թերակղզին գրավեցին 718 թ․։ Մինչ այդ նրանց նվաճումների մեջ էին Բյուզանդիայի մի մասը, Ասորիքը, Պարսկաստանը, Եգիպտոսը և Հայաստանը։

Աբբասյան խալիֆայություն.png

6. Մուավիան էր հիմք դրել Օմայան հարստությունը։ Խալիֆայությունը իր հզորության գագաթակետն հասավ Աբբասյան արքայատոհմի օրոք։

7․ 756 թ․ խալիֆայությունից անջատվեց Կորդովայի խալիֆայությունը, և հետո Եգիպտոսը և Հայաստանը։ 1258 թ․ մոնղոլների կողմից Բաղդադը գրավելուց հետո Արաբական խալիֆայությունը անհետացավ։

Պատմություն․ Անհանգիստ Եվրոպա

Նորմանները Սկանդինավյան թերակղզու բնակիչներն էին (դանիացիները, շվեդները և նորվեգացիները), որոնք ձեռամուխ եղան նվաճումների։ Հին Ռուսիայում նրանց անվանում էին վարյագներ։

Ծովային արշավանքներին մասնակցող նորմանները, որոնց անվանում էին վիկինգներ, իշխանություններ հիմնեցին Բրիտանիայում, Ֆրանսիայում, Սիցիլիայում, բնակեցրեցին Իսլանդիան և Գրենլանդիան։

Մոտ 1000 թվականին, այսինքն Կոլումբոսից հինգ հարյուր տարի առաջ, վիկինգ Լեյֆ Էրիկսոնը ափ իջավ և գաղութ հիմնեց Հյուսիսային Ամերիկայում։

Եվրոպայի հարավում և արևելքում ապրում էին սլավոնները։ Սլավոնական ժողովուրդներին բաժանում են երեք խմբի՝ արևմտյան, արևելյան և հարավային։

էլբա գետից արևելք տարածքներում բնակվում էին արևմտյան սլավոնները։ Նրանք հիմնեցին Չեխական իշխանությունը և Լեհական պետությունը։

Հարավային սլավոնական ժողովուրդներ են սերբերը, խորվաթները և սլովենները։ 681 թվականին ստեղծվեց Բուլղարական թագավորությունը թուրքալեզու բուլղարների կողմից, որոնք ձուլվելով տեղացիներին, դարձան սլավոնական բուլղար ժողովուրդ։ 9-րդ դարում ստեղծվեց նաև Սերբական պետությունը։

Քոչվոր հունգարները սկզբնապես հունգարները ապրում էին Վոլգա և Ուրալ գետերի արանքում։ սերբիայում։ Իններորդ դարում նրանք հաստատվեցին այժմյան իրենց տարածքում, որտեղ 1001 թվականին հիմնվեց Հունգարական պետությունը։

Կաթոլիկ եկեղեցու՝ Հռոմի Պապի գերագահությունը ընդունեցին չեխերը, լեհերը, սերբերի մի մասը, և հունգարները։

Հունական ուղղափառ ձևով քրիստոնեություն ընդունեցին բուլղարները և սերբերի մյուս մասը։

Պատմություն․ Բյուզանդական կայսրությունը

Հռոմեական կայսրությունը 395 թվականին բաժանվել էր երկու մասի։ Արևելյան Հռոմեական կայսրությունը անվանվում էր նաև Բյուզանդիա Բոսֆորի նեղուցի ափին գտնվող՝ նախկին հունական գաղութ Բյուզանդիոնի անունից, որտեղ էլ կառուցվել էր Կոստանդնուպոլիս մայրաքաղաքը։

No photo description available.

ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բյուզանդիայի կայսեր իշխանությունը ժառանգական չէր։ Կայսրին ընտրում էին Ծերակույտը (սենատ) և զորքը։

Կայսրն ուներ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանություն: Նրան էր պատկանում օրենսդիր, դատական և ռազմական բարձրագույն իշխանությունը:

Հուստինիանոս կայսեր հրամանով 534թ․ հավաքվեց և կարգավորվեց հռոմեական կայսրերի մինչև այդ հրապարակած օրենքները: Այդպես հավաքվեց միասնական օրենքների՝ «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն»:

ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Code of Justinian | Definition & Creation | Britannica

Բյուզանդական կայսր Հուստինիանոս I–ը (527–565) որոշեց վերականգնել միասնական Հռոմեական կայսրությունը:

Նա ծնվել էր չքավոր գյուղացու ընտանիքում: Նրա հորեղբայրը զինվորից հասել էր զորավարի աստիճանի, ապա դարձել Բյուզանդիայի կայսր: Հորեղբոր մահից հետո նա դարձավ կայսր:

Կրթված և աշխատասեր կայսրը, որ «երբեք չէր քնում», նաև լավ դիվանագետ էր և տաղանդավոր զորավար: Կայսրության կառավարմանը մասնակցում էր նաև նրա կինը՝ խելացի և գեղեցիկ կայսրուհի Թեոդորան։

Theodora (wife of Justinian I) - Wikipedia

Կայսրությունը վերականգնելու նպատակով Հուստինիանոս I–ը նախ գրավեց Հյուսիսային Աֆրիկայում գտնվող վանդալների թագավորությունը: 555 թ. Բյուզանդական զորքը հայազգի Նարսես զորավարի գլխավորությամբ գրավեց Իտալիան: Բյուզանդացիները նվաճեցին նաև Իսպանիայի հարավ-արևելքը: Այսպիսով Հուստինիանոսը գրեթե վերականգնեց Հռոմեական կայսրության սահմանները և Միջերկրական ծովն անցավ Բյուզանդիայի վերահսկողության տակ: Այդ պատճառով նրան անվանել են «վերջին հռոմեացի կայսր»:

Հուստինիանոսի օրոք կուտակված վիթխարի հարստություններով կառուցվում էին տաճարներ, եկեղեցիներ, պալատներ և ամրոցներ։ Ամենանաշանավոր կառույցը Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը (537 թ.), որը համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից է։ 10-րդ դարում նրա գմբեթը ավերվել է երկրաշարժից և այն վերականգնել է հայ ճարտարապետ Տրդատը։

490 Hagia Sophia ideas | hagia sophia, byzantine, history

Հուստինիանոսի մահից հետո կայսրության հզորությունը կարճ տևեց և նրա տարածքները կրճատվեցին հատկապես արաբական նվաճումներից հետո:

Պատմություն 11․11․21

Որո՞նք են Քրիստոնեության ուղղությունները:

Երեք հիմնական ուղղություններն են՝ Կաթոլիկ, Ուղղափառ, Բողոքական։

Կան նաև փոքր ուղղություներ, որոնցից մեկը հայ առաքելական եկեղեցի։

Թվել այն երկրները, համայնքները, որոնք հանդիսանում են Քրիստոնեության առաքելակն ճյուղի հետևորդ:

Հայաստանի հանրապետություն, Արցախի հանրապետություն, Ղպտիներ, Եվրոպացիներ, եթովպացիներ, հնդիկ մալաբաներ իսկ այլ երկրներում մեծ թվով հայ առաքելական եկեղեցու հետևորդներ կան Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ուկռաինայում, Իրանում, Վրաստանում, Լիբանանում և այլ երկրներում։

Ի՞նչ է անկախությունը ինձ համար

Անկախությունը ազատ մտածելու, անկախ որոշում ներկայացնելու, և ինքնուրույն գործելու կարողությունն է։ Այն բարձր արժեք ու մեծ ձեռքբերում է։ Անկախություն ձեռք բերելիս նաև պետք է հասկանալ որ այն պատասխանատվություն է։ Անկախություն ձեռք բերելու համար պետք է աշխատել և ջանք գործադրել և պետք է շարունակ աշխատել այն պահպանելու համար։

Հայոց պատմություն․ Պետական կառավարման համակարգը

Պետական կարգը

Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական (թագավորական):

Թագավորն ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, այլ երկրների հետ բանակցելու իրավունք։

Վաղ միջնադարում Հայաստանի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին թագավորական արքունիքի գործակալությունները:

Հազարապետը հավաքում էր հարկերը և ղեկավարում էր պետական շինարարական աշխատանքները ։

Մարդպետը հսկում էր արքունի տիրույթները և գանձարանը։

Սպարապետը գլխավորում էր արքունի զինված ուժերը (Մամիկոնյաններ):

Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում կատարում էր հայոց կաթողիկոսը:

Թագակիր ասպետության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և հետևել պալատական արարողակարգի կատարմանը (Բագրատունիներ):

Մաղխազը իրականացնում էր թագավորի անձնական անվտանգության պաշտպանությունը և ղեկավարում էր թագավորական թիկնազորը։

Պետական գրասենյակը կամ արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էր, գրագրության կազմակերպողը:

Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում գրանցվում էր Գահնամակ փաստաթղթում։

Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկելու համար թագավորը հրավիրում էր Աշխարհաժողով։ Քրիստոնեության ընդունումից հետո Աշխարհաժողովի պարտականություններն աստիճանաբար անցնում են եկեղեցական ժողովներին:

Հայկական բանակը

Հայոց կանոնավոր բանակը բաղկացած էր 120 հազար զինվորներից՝ հեծելազորից և հետևակից:

Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորի զորաբանակը (65 հազար) ավելին էր, քան բոլոր նախարարների զորքերը միասին (55 հազար)։

Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստան այրուձի ջոկատները:

Հայ նախարարների զորքի թվաքանակը գրանցվում էր Զորանամակում: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ, հիսնավորներ և տասնավորներ: