Հայկական Լեռնաշխարհի լճերը, գետերը, և գագաթները․ 03.05.21-10.05.21

Թվել Հայկական լեռնաշխարհի երեք ամենամմեծ լճերը։ Բլոգում տեղադրել երեք լժերի նկարը միասին (քարտեզի սքրինշոթ)։

1. Ուրմիա լիճը լիճ է, որը հին ժամանակներում անվանում էին Կապուտան լիճ։ Ուրմիա լիճը ամենամեծ լիճն է հայկական լեռնաշխարհում։ Ջուրը այնքան աղի է, որ կենդանական և բուսական աշխարհ չկա։

2. Վանա լիճը աղի ջրով լիճ է, որը հին ժամանակներում կոչվում էր Բնունյաց ծով։ Հայտնի է Ս․ խաչ եկեղեցու համար, որը կառուցված է Վանալճի՝ աղթամար կղզու վրա և իր տեռախ ձկնատեսակի համար։

3. Սևանի լիճը քաղցրահամ ջրով լիճ է, որը նաև կոչվում է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Հայտնի է իշխան ձկան համար։ Հիմա միայն այս լիճն է մեր մոտ։

Թվել Հայկական լեռնաշխարհի գետերը։

Եփրատը hամարվում է մայր գետը, որովհետ ամբողջովին հոսում է հայկական լեռնաշխարհը։
Տիգրիս,
Երասխ (Արաքս),
Ճորոխ,
Կուր։

Թվել հայկակական լեռնաշխարհի գագաթները։

Արագած (4090 մ),
Սիփան (4434 մ),
Նեմրութ (4821 մ),
Մասիս (5165 մ):
Մասիսը, որը նաև կոչվում է Արարատ, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է։ Մասիսի կողքին Սիսն է (3925 մ), որը նաև կոչվում է Փոքր Արարատ։ Սիսը Հայկական լեռնաշխարհի գագաթներից չէ։ Ըստ Աստվածաշնչի՝ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին՝ հայերի համար համարվում է սրբազան լեռ։

Շարժական և անշարժ տոներ

Եկեղեցական տոնները լինում են շարժական և անշարժ։

Անշարժ եկեղեցական տոներն են՝ Սուրբ ծնունդ, Մկրտություն,

Անվանակոչություն, Տէարնընդառաջ և այլն։

Սուրբ Զատիկը շարժական տոն է։ Սուրբ Զատիկը ընկնում է Մարտի 22-ի և Ապրիլի 25-ի միջև, Բայց միայն կիրակի օրերին։

Պատմություն․ Հայկական լեռնաշխարհ

1. Սահմանել «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացություններ:

Հայկական լեռնաշխարհը լեռնային տարածք է, որը համարվում է հայերի բնօրրան հայրենիքը։ Հայրենիքը մի տարածք է, որտեղ յուրաքանչյուր ժողովուրդ երկար ապրում է և արարում իր պատմությունը։ Հայկական լեռնաշխարհը նաև կոչվում է Հայկական բարձրավանդակ, լեռնային երկիր, լեռնային կղզի։ Օտարները Հայաստանը կոչում են Արմենիա կամ Ուրարտու, իսկ վրացիները՝ Սոմխեթի։

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը Մասիսի գագաթն է՝ 5165 մ բարձրությամբ, իսկ Սիսը 3925 մ բարձրություն ունի։ Արևմուտքում մի լեռնային տարածք կա, որը անվանում են Հայկական պար: Տենց են անվանում որովհետև ոնցոր ուս ուս պարելուց լինեն։