Գրականություն․ Նախագիծ․ Վիլյամ Սարոյան․ Իսկական հնաոճ սիրավեպ սիրային քառյակներով ու մյուս բաներով

Այս պատմվածքը պատմում է մի տղայի մասին, որը իր տարիքից մեծ է, և շատ բան է հասկանում, բայց ինքը փորձանքի առաջ է հայտնվում իր “պարտաճանաչ” զարմիկ արածների պատճառով։ Նրան անիրավացիորեն պատժում են, իր զարմիկի փոխարեն, որը գրատախտակին ծաղրական ոտանավոր էր գրել ուսուցչուհու և տնորենի սիրո մասին։ Սակայն երբ տնորենը տղային ուզում է պատժել, տղան հասկանում որ տնորեն իսկապես սիրահարված ուսուցչուհուն։

Երկու անգամ կրկնվելուց հետո, տղան խորհուրդ է տալիս տնորենին այդ մասին ոտանավոր կամ նամակ գրել ուսուցչուհուն։ Ի վերջո, տղային հանգիստ են թողնում, և մյուս ուսումնական տարի տեսնում են, որ ուսուցչուհին չկա։ Ինչ է պատահել իրականում տնորենի ու ուսուցչուհու միջև, այդպես էլ ոչ ոք չի իմանում։

Հայոց Լեզու․ Փաստեր բռնցքամարտի տանձիկների մասին

1.

Բռնցքամարտի տանձիկը սովորաբար կազմված է մի պարկից, որը լցված է հացահատիկով, ավազով, լաթերով և այլ նյութերով, կախված է առաստաղից կամ դրված/ամրացված է հատակին։

2․

Ամենավաղ պատմական հիշատակությունը բռնցքմարտի տանձիկի առաջին տեսակի մասին գալիս է հին հույներից 688 մթա, երբ նրանք մարզումի համար օգտագործեցին կորիկոս, սակայն հավանական է, որ բռնցքամարտի տանձիկները նույնիսկ դրանից հին են։

3․

Բռնցքամարտի տանձիկները օգտագործում են շատ մարտարվեստների համար։ Օրինակ՝ բռնցքամարտ, թայլանդական բռնցքամարտ, կարատե, սանդա, թեկվոնդո և այլն։

4․

Բռնցքամարտի տանձիկի շատ տեսակներ կան։ Օրինակ՝ արագության տանձիկներ, հատակից առաստաղ տանձիկներ, ծանր տանձիկներ, կանգնած ծանր տանձիկներ և այլն։

Սա արագության տանձիկն է, որը փոքր կաշվե պարկ է՝ օդով լցված։ Սրանք պարտադրում են մարտիկներին իրենց ձերքերը գլխի առաջ պահել, լավացնում են ձեռք-աչք համադրումը, և սովորեցնում են ծանրության տեղափոխությունը մի ոտքից մյուսը։ (Նկարը)
Սրանք կոչվում են հատակից առաստաղ տանձիկներ։ Նման են արագության տանձիկներին, բայց տարբերվում են չափով, ձևով, և նյութով։ Նրանք պարաններով կապած են և գետնին և առաստաղին։ Երբ մարտիկը հարվածում է այս գնդակին, այն արագ հետ է գալիս դեպի մարտիկը։ Մարտիկի նպատակը խփել և խույս տալն է։ Ինչքան ուժեղ խփում ես, այնքան արագ է շարժվում և ավելի բարդ հետագծով մարտիկին ավելի լավ սովորեցնելով շարժվելն և խույս տալը։ (Նկարը)
Ծանր տանձիկը մեծ գլանաձև տանձիկ է, որը կախված է շղթայով կամ պարանով։ Այն օգտագործված է մարմնին ուժեղ բռունցքի հարվածներ պարապելու համար։ Ծանր տանձիկները ավելի շատ ուժի համար են, քան տեխնիկայի։ (Նկարը)
Ազատ կանգնած ծանր տանձիկը նման է ծանր տանձիկին և նույն օգտագործումը ունի, բայց այս տեսակը կարելի է գետնին դնել և գետնին դրած խփել պարապել։ Գոյություն ունի մի այլ տեսակ, որը մի հորիզոնական դրած ծանր տանձիկ է՝ կապված երկու պատին, որը օգտագործվում է օպերկոտ պարապելու համար։ (Նկարը)

——————————————————————————————
Հղումներ․
Wikipedia
Strictly Fighters

Գրքի շաբաթ 23․12․21․ Հերբերտ ՈՒելս․ “Ժամանակի մեքենան”

«Ժամանակի մեքենան» ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից է և հայտնի գրող Հերբերտ Ուելսի առաջին գործերից։ Գրվել է 1895 թվականին։ Այն առաջին գիտաֆանտաստիկ գիրքն էր, որը իրականում փորձել է պատկերել ժամանակի մեջ ճանապարհորդությունը: Այն լիովին հակասում է այն սպասելիքներին, որոնք մարդիկ սովորաբար ունենում են՝ պատկերացնելով մարդկության ապագան:

Գրքում հերոսը պատմում է իր ընկերոջ՝ ժամանակի ճանապարհորդի պատմությունը: Ժամանակի ճանապարհորդը, ում անունը երբեք չի բացահայտվում, խելացի, բայց տարօրինակ գիտնական է; Նա հայտնագործել է, որ գոյություն ունեն չորս չափումներ, ինչը իրականում նշանակում է, որ մարդիկ կարող են հեշտությամբ շարժվել ոչ միայն վեր ու վար, ձախ և աջ, առաջ և հետ, այլ նաև տեղաշարժվել ժամանակի միջով: Քանի դեռ դուք ունեք համապատասխան սարք և արագություն, դուք կարող եք կոտրել ժամանակի սահմանափակումները և տեղափոխվել դրանով:

Եվ այսպես, ժամանակի ճանապարհորդը հասնում է 802701 թվական, որը հարյուր հազարավոր տարիներ առաջ է իր ժամանակից: Երբ նա վերջապես հասնում է ապագային, նա գտնում է, որ իր քաղաքը՝ Լոնդոնը, ամբողջովին անհետացել է: Քաղաքը կազմող ոչ մի շենք այլեւս կանգուն չէ։

Այստեղ՝ Լոնդոնի տեղում, նա գտնում է ապագա մարդկային ռասան, ավելի ճիշտ՝ ռասաները, քանի որ մարդկային տեսակը «վերաճել» է երկու ռասայի։ Գետնի վերևում ապրում են Էլոյները՝ նուրբ, հեքիաթային, մանկական արարածներ, որոնց գոյությունը կարծես ազատ է պայքարից և նվիրված է միայն հաճույքներին: Սակայն գոյություն ունի էակների մեկ այլ ռասա՝ Մորլոկները, որոնք ապրում են գետնի տակ, և որսում ու սնվում են թույլ, անպաշտպան Էլոյներով, չնայած մի ժամանակ ենթարկվել են նրանց:

Սա, ի վերջո, մարդկային ցեղի էվոլյուցիայի մի ուսումնասիրություն է, որտեղ ունևորները և չունևորները, կամ կապիտալիստներն ու աշխատողները մարդկության զարգացման արդյունքում բաժանվել են երկու տարբեր հակառակորդ ռասաների:

Գիրքը շատ հետաքրքիր էր, և այն շատ սիրեցի։ Տպագրվելուց հետո այն ոգեշնչել է բազմաթիվ այլ գրողների։

Հայոց լեզու․ Տեսախաղեր

1. Առաջին տեսախաղը OXO-ն էր, որը ստեղծվել էր 1952 թվականին մի պրոֆեսորի՝ Սենդի Դուգլասի կողմից։ Խաղում դուք խաղում եք որպես X կամ O համակարգչի դեմ։ Ձեր նպատակն է ստանալ 3 X-ով կամ O-ով ուղիղ գիծ 3×3 ցանցի վրա՝ միաժամանակ համակարգչին թույլ չտալով այդ անել։

OXO (video game) - Wikipedia

Ինֆորմացիա և նկար

2․ Առաջին խաղը, որը եռաչափի տպավորություն էր թողում ուներ, Battlezone-ն էր։ Այն թողարկվել էր Atari-ի ընկերության կողմից 1980 թվականին արկադային խաղային մեքենաների համար: Դա ոչ միայն առաջին եռաչափ տեսքով խաղն էր, այլ նաև առաջին եռաչափ տեսքով խաղը, որը դիտվում է մասնակցի տեսանկյունից: Խաղում խաղացողի կողմից կառավարվում եր մի տանկ, որի վրա հարձակվում էին հրթիռներ և այլ տանկեր։

Battlezone (1980) (Video Game) - TV Tropes

Ինֆորմացիա
Նկար

3․ Առաջին իրականում եռաչափ խաղը Super Mario 64-ն էր։ Այն առաջին անգամ թողարկվեց Ճապոնիայում Nintendo-ի կողմից 1996 թվականի հունիսի 23-ին, իսկ մի քանի ամիս անց ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Այն նաև առաջին եռաչափ նավիգացիայի փորձն էր տեսախաղերում։ Այս խաղում խաղացողը Մարիոյին օգնում էր հավաքել աստղ-միավորներ և արքայադուստր Փիչին փրկել Բաուզեր հրեշից։

Artwork of a horizontal rectangular box. Mario flies with his Wing Cap power-up in front of a blue backdrop with clouds, a Goomba, and Princess Peach's Castle in the distance. The bottom portion reads "Super Mario 64" in red, blue, yellow, and green block letters.

Ինֆորմացիա և նկար

4․ Աշխարհում ամենաշատ գումար վաստակած խաղը Minecraft-ն է, որից աշխարհում վաճառվել է մոտ 238 միլիոն օրինակ։ Այն պատրաստվել է 2009 թվականին Mojang ընկերության կողմից, որը ներկայումս պատկանում է Microsoft-ին։ Minecraft-ը անծայր աշխարհով ազատ խաղ է, որտեղ դուք կարող եք ցանկացած բան կառուցել խորանարդներից, պայքարել հրեշների դեմ և ուսումնասիրել աշխարհը։

upload.wikimedia.org/wikipedia/en/5/51/Minecraf...

Ինֆորմացիա և նկար

5. Ամենահայտնի հայկական խաղը Shadowmatic-ն է։ Այն ստեղծվել է 2015 թվականին հայկական Triada ընկերության կողմից։ Նույն թվականին արժանացել է մրցանակի Apple ընկերության կողմից լավագույն դիզայնի համար։ Խաղի նպատակն է ցանկացած մարմին թեքել այնպիսի ուղղությամբ, որ այդ մարմնի ստվերը նման լինի լիովին այլ մարմնի։

SHADOWMATIC by Triada Studio Games

Ինֆորմացիա

Գրականություն 11․11․21․ Նախագծային շաբաթ

Ստեղնաշարերը համակարգիչների կարևոր մասն են։ Սակայն առաջին ստեղնաշարը համակարգչի մաս չէր, այլ գրամեքենայի։

Առաջին գրամեքենան ստեղծել են 1829 թվականին։ Կոճակները սեղմում էին և մեքենան թղթի վրա թանաքով գրում էր։ Առաջին գրամեքենան ամեն ինչ մեծատառ էր գրում։

Բայց այս գրամեքենաները մի խնդիր ունեին։ Մարդիկ շատ արագ էին գրում և կոճակները խառնվում էին։ Դրա համար այբբենական կարգի փոխարեն ստեղնաշարները սկսեցին QWERTY դասավորությունով սարքել 1870 թվականի կողմերը։ Այսօր համարյա բոլոր համակարգիչները QWERTY ստեղնաշարներն են օգտագործում:

Առաջին համակարգիչ ENIAC մեքենան էր: Էկրան չուներ, բայց շատ մեծ մեքենա էր, Փենսիլվանիայի համալսարանի ամբողջ նկուղը զբաղեցնում էր (167մ2), իսկ քաշը 30 տոննա էր։

Մայրենի․ Խ-ի բառարան – 2-3 տառանի

Խաբ – խաբել, խաբկանք
Խազ – Հայկական երաժշտական նշանադրերի անվանումը, ձայնանիշ
Խաժ – թավ, հաստ
Խակ – չհածաց, տհաս
Խահ – կերակուր, խորտիկ
Խաղ – խաղալ, Խաղալու գործողությունը
Խաչ – քրիստոնեական կրոնի խորհրդանիշն ու պաշտամունքը առարկան
Խալ – մաշկի վրա ի ծնե գոյացած բիծ
Խաշ – հայկական ավանդական կերակուր
Խավ – գործվացքի արտաքին բարակ շերտ
Խոդ – մարմնական տանջանք՝ ցավ, խոշտանգում
Խոզ – խոշորամարմին, կարճոտն, երկար դնչին կռճկանման կլոր քտով՝ կճղակավոր կաթնասուն

Խաղողի դպրոց

Իմ դպրոցում ես մասնակցում եմ «Էկո զինվորներ» նախագծին։ Մեր դասատու ընկեր Ռիման այսօր մեզ տարավ զբոսանքի։ Մեր դպրոցի շրջակայքի բնակիչները այգիներ ունեն, ուր խաղող են աճեցնում։ Մենք թակում էինք նրանց դռները և խաղողի մշակման մասին տարբեր հարցեր էինք տալիս։ Իսկ ինչու՞ էինք խաղողի մասին հետաքրքրվում․․․

Մի քանի օր առաջ մենք գնացել էինք գինեգործարան, որտեղ շատ բան սովորեցինք գինու պատրաստման մասին։ Օրինակ, դուք գիտե՞ք, որ գինին պատրաստում են խաղողից, բալից, նռից և ուրիշ մրգերից կամ որ խաղողը մի քանի ամիս չորացնում են, որ գինին ավելի հարուստ համ ունենա։ Ես արդեն շատ բան գիտեմ խաղողի մասին ու դեռ սովորում եմ։