Մայրենիի 3-րդ շրջանի ամփոփում

Երկու սև ամպ
Համերգ1
Համերգ2
Պատրանք
Իմ երգը․ անգիրն եմ սովորել
Հայրենիքիս հետ

Անբախտ վաճառականները․ միայն կարդացել ու հասկացել
Արծիվն ու կաղնին
Մոծակն ու մռջյունը Կարդացել եմ բայց անգիր չեմ սովորել

Թմկաբերդի առումը
Սասունցի դավիթ․ Կարդացել եմ առաջին ճյուղը

111 222

Ինչ որ լավ է վառվում է ու վառում․ (Անգիր եմ սովորել)
Հայրենիքում

Այս տարի չեմ արել

Վաճառականի խիղճը․ Հղումը չեմ գտել
Եղեգնուհին․ 111 222
Հնարագետ ջուլհակը․ Հղումը չեմ գտել

Հայերեն   Անգլերեն

Անտառում

Չեմ վերջացրել աշխատանքսը

  • ստեղծագործական աշխատանքներ

«Անդորր»
Ուրիշ բան չէի կարող գտնել։

Մայրենի 11․05-15․05․20

Վարժ․ 201

Սիրահարվել տղային։ Սիրահարվել բնությանը։
Սիրել աղջկան։ Սիրել կատվին։

Վարժ․ 202

Հիվանդի ընկերները խուսափում էին հիվանդից որպեսզի չվարակվեին։

Հիվանդները մնացին հիվանդանոցում բժշկի հսկողության տակ։

Հիվանդը գազանից փախավ։

Օրվա վերջում գազանի ձագերը դուրս եկան բնից։

Անտառի գազանները հավաքվեցին ջրի մոտ։

Սասունը լցվեց գել ու գազանով։

Սոված գազանը փնտրում էր ուտելիք։

Վարժ․ 203

Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում։ Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը նախադասության մյուս բառերին կապվելու համար։ Ածանցը բառ կազմող մասնիկ է։ Վերջավորությունը օգնում է, որ բառը խոսքի մեջ կապվի ուրիղ բառերի հետ։ Բառի հիմքը ածանցից առաջ եղած մասն է։

Վարժ․ 204

ա) Անջուր, ջրային, ջրոցի։ Անձայն, ձայնավոր, ձայնային։ Անձեռ, ձեռնոց, ձեռնային։
բ) Ջրի, ջրից, ջրով, ջրին, ջրեր, ջրել։
Ձայնին, ձայնից, ձայնի, ձայնով, ձայններ։
Ձեռքից, ձեռքի, ձեռքին, ձեռքով, ձեռքեր, ձեռքերից։

Վարժ․ 205

ա) Բառի ուղիղ ձև
բ) Բառի թեքվծ ձևեր

Վարժ․ 206

Անտառը շատ տաք էր։

Ձմռանը բոլոր թռչունները փախան անտառից։

Շվեդիայի անտառները շատ կանաչ են։

Անտառով անցնում էին երկու կածան։

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Վարժ․ 207

Պահարանը, պահարանի, պահարանին, պահարանից, պահարաններ, պահարանով, պահարանում
Պահակի, պահակը, պահակին, պահակից, պահակներ, պահակով, պահակել
Խողովակների, խողովակները, խողովակներին, խողովակներից, խողովակներով, խողովակներում
Դարակների, դարակները, դարակներին, դարակներից, դարակներով, դարակներում,

Վարժ․ 208

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա։
Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան։
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը։
Այդ թռչունին իր ձագերով ու բույնով կբերեմ, որ իմ այգում ապրի։
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին։
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր։
Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր շառաչը։
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը։
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից։
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում։
Իմ գրիչը լավ չի գրում։
Ձեռքը գցեց ընգերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց։
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հողել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր։
Այդպիսի բաները սովորական գրիչները չեն գրում։

Վարժ․ 209

Ա. Ափ, շենք, գյուղ,
Բ. Ափից, շենքից, գյուղից
Գ. Ափին, շենքին, գյուղին
Դ․ Ափով, շենքով, գյուղով
Ե․ Ափում (Չկար, բայց որոշեցի համապատասխան բառաձևը գրել։), շենքում, գյուղում

Այս բառախմբերը իրար նման են վերջավորությամբ

Վարժ․ 210

Գիրքը պայուսակում է։
Գիրքը գրադարակում է։
Գիրքը հեռուստացույցին է։
Գիրքը պահարանում է։
Գիրքը սեղանին է։
Գիրքը ձեռքին է։
Գիրքը աթոռին է։
Գիրքը լճում է։

Վարժ․ 211

Դպրոցում լինել։
Տանը լինել։
Դասարանում լինել։
Բակում լինել։
Փողոցում լինել։
Մանկապարտեզում լինել։

Երեխան դպրոցում է։
Երեխան տանը է։
Երեխան դասարանում է։
Երեխան բակում է։
Երեխան փողոցում է։
Երեխան մանկապարտեզում է։

Վարժ․ 212

Առանց ոգևորության անել, համոզմունքին՝ խղճին հակառակ գործել, տխրությամբ դիմավորել, առանց հուզմունքի սպասել, Ոչ եռանդուն պաշտպանել, հանգիստ մտածել։

Վարժ․ 213

Լուսամուտով սենյակ, դռնով պահեստ, ծխնելույզով վառարան, դանակով մորթել, շնորքհով նստել, կարգով գնալ։

Սասունցի Դավիթ

  • անծանոթ բառերի, արտահայտությունների բացատրություն, մեկնաբանում

ազնանցորդի [դյուցազն, քաջորդի]
քոշք [պալատ]
փողպատ [օձիք]
լուլա [ծորակ, փոքր խողովակ]
քարափրթա [քարերը փլվող, քարերը փլուզվող տեղ, վայր]
սինի [սկուտեղ, մատուցարան]
լնում [լցնեմ]
հալվոր [ծերունի]
փահլևան [քաջ, հզոր, կտրիճ, ըմբիշ]
ճիվ [թև, ոտք]

  • էպոսաբառարանի ստեղծում

 

  • առանձնացված մասերի վերնագրում

 

  • դերային ընթերցումներ

 

  • հերոսների բնութագրում, նկարագրում

 

  •  հերոսների, հատված-տեսարանների պատկերների ստեղծում (Paint ծրագրով)

 

  • հատվածների  ձայնագրում, ընտանեկան ընթերցումներ

 

 

  • էպոսապատումներ

 

  • Ընտանեկան խաղ-ներկայացում-թատրոններ (խաղում ենք Սասունցի Դավիթը, սիրած-նախընտրած հատվածի երաժշտական -խաղային-ընթերցողական ներկայացում )

 

Ապրիլի 24

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զրկվա՜ծ հայրենիք։

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,
Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․

Ստեղծագործական աշխատանք

Travel photography isn't just shooting pretty landscapes - It's a ...

«Անդորր»

Անդորր է իջել ամբողջ աշխարհին,
միայն լսվում է թեթև քամին,
ձյուն է իջել կանաչ ափերին,
ու հիմա հալվում, ձուլվում է ջրին։

Հանգիստ ու ջինջ են կապույտ ջրերը,
դժվար չէ տեսնել նրանց խորքերը,
իր միջի ավազն ու բոլոր քարերը,
և դրսի անշարժ ծառերի ստվերները։

Անդորր է իջել ամբողջ աշխարին,
ձյունը իջնում է, միանում ջրին,
ջուրը խմբում է երկրին երկնքին,
ու ոչինչ չի խանգարում այս մեղմ անդորրին։

Գնում եմ մայր դպրոց

Բարև ձեզ, ես Դավիթ Ապիտոնյանն եմ։ Ես 10 տարեկան եմ և Մխիթար Սեբատաստացի Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանում եմ։ Մի քանի ամիսից գնում եմ միջին դպրոց, և ես Միջին դպրոցի մասին մի քանի բան ուզում եմ ասել։

  • Մայր դպրոցն ու ես

Առաջին անգամ, որ տեսա մայր դպրոցի շենքը, մտածեցի, որ շատ մեծ է։ Հիմա էլ դեռ մեծ է թվում, բայց երբ մտնում եմ այնտեղ, արդեն իմ համար սովորական է։ Սկզբում մտածում էի, որ գնալու էի դպրոց այնտեղ, սակայն հետո պարզվեց, որ դպրոցը մի քանի շենքերից է, ուրիշ շենքեր կան տարրական և մյուս դպրոցների համար։ Այժմ հաճախում եմ հյուսիսային դպրոց, բայց անցյալ տարի մարզականի համար գնում էինք մայր դպրոցի շենք։ Իմ քույրը նույնպես գալիս է Մխիթար Սեբաստացի միջին դպրոց, հիմա 8-րդ դասարանում է։

  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից

Ես մտածում եմ, որ կլինեն նոր, ավելի շատ և ավելի դժվար առարկաներ և տնայիններ։ Բայց ես ուզում եմ ամենաքիչը մի առարկա լինի, որը օգնում է ինձ ստանալ իմ երազանքի աշխատանքը, որը ծրագիր գրող և խաղ սարքողն է։ Եվ ես մտածում եմ որ մի քանի անգամ կկորեմ միջին դպրոցի շենքում։

  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը

Ես համարյա ամբողջ հյուսային դպրոցի շենքը գիտեմ։ Ես մի քանի մաս տեսել եմ միջին դպրոցից։ Ճանաչում եմ համարյա բոլոր ուսուցիչներին, և համարյա ամբողջ 5-րդ դասարանի երեխեքին։

  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում

Ես չգիտեմ որն եմ ամենաշատը սիրում, բայց մի քանի տեղ կա, որը սիրում եմ․

Ընդհանուր պարապմունքի տեղը
Վերևի մասը, որը օգտագործվում է ընդհանուր պարապմունքը նայելու համար։
Մարզադաշտը
Դրսի բակը

 

Մայրենի 16․03-20․03․20 [3]

Վարժ․  163

գոյական․

Կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակարգ, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև։

ածական․

Հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնային, արևոտ, երկար։

Վարժ․ 164

Ա = Ածական Բ = Բայ

Ածականը բացատրում է հատկանիշը
Բայը ցույց է տալիս գործողություն

Վարժ․ 165

1․ կանաչում է բառը ցույց է տալիս, որ դեռ դառնում է կանաչ։
2․ ուղղի՛ր բառը օգտագործվում է, որ մեկին ասես մի բան ուղեն։
3․ բարիացավ բառը ասում է, որ նա արդեն բարիացել է, կամ մի անգամից բարի դառավ նա։
4․ գեղեցկանում բառը ցույց է տալիս, որ նա դառնում էր ավելի գեղեցիկ։
5․ գոռոզանում էր բառը ասում է, որ նա դառնում էր ավելի գոռոզ

Վարժ․ 166

Գոյական․

Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, , գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։

Ածական․

Ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա։

Բայ․

Վազել, թռթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել։

Վարժ․ 167

Ա-ում ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Բ-ում ցույց է տալիս գործողության ձև։

Վարժ․ 168

Արտահայտում են գործողության ձևը

Վարժ․ 169

մակբայ

Անմիջապես
Մտերմորեն
Վաղուց
Ամբողջովին
Լիովին
Բազմիցս
Երբեմն

Վարժ․ 170

Շտապ
Դանդաղ
Հաճախ
Հեռու
Ուշ
Կրկին

Վարժ․ 171

Երևի նշանակում է կեղծ բայ

Վարժ․ 172

Կենդանաբանական այգու տնօրենը պատմում էր, որ այդ փիղը կապեր քանդելու հմուտ վարպետ էր։ Գիշերները նա համառորեն ու ճարպկորեն քանդում էր իր ոտքերին կապած պարանները։ Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության դուռը, որտեղ նրան բանտել էին։ Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների հետ ծանոթանալու։

Մայրենի 02․03-06.03 [1]

Անտառում կար մի արծիվ ու մի կաղնի, և նրանք անընդհատ մրցում էին թե ով ավելի երկար կապրի։ Հետո նրանք պայմանավորվեցին հանդիպել 500 տարուց, տեսնելու ով ապրեց այդքան։ Արծիվը թռավ կաղնուց հեռու և գնաց մեծ քարե ժայռերի մոտ։ Կաղնին իր երկաթե ճյուղերը մտցրեց հողի մեջ, որ չընկներ ոչ մի քամուց։ Տարիներ անց արծիվը ծերացած և թույլ եկավ հետ կաղնու մոտ։ Տեսավ, որ կաղնին փոթորիկից ընկել է գետնին։ Նա սկսեց պարծենալ որ ինքը հինգհարյուր տարի կանգնում է դեռ, և հինգհարյուր տարի կապրեր ընկած։

  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վիճել – խոսքակռիվ տալ, խոսքով կռվել
հպարտ – իր արժանիքները իմացող և բարցր պահող, գոռոզ
հավք – թռչուն
պարծենալ – հպարտանալ
ճանկ – գազանների և թռչունների կեռ՝ սրածայր եղունգ, մագիլ, ճիրան
արմատ – հիմք, սկիզբ, սկզբնապատճառ, աղբյուր
հուժկու – կորովի, ուժեղ, հզոր
տկար – թույլ, ուժը պակաս, անզոր
թիկնած – թիկունքով հենված, թիկունքով պառկած
վիթխարի – մեծ, հսկայական

  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:

Այս բալլադը սովորեցնում է որ նույնիսկ ամենա հզոր կենդանին կամ ամենա հսկա բույսը անզոր են ժամանակի արջև։

  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:Գոյական, ածական, բայ խոսքի մասերին ծանոթացի՛ր -վերհիհիշի՛ր  այստեղ:

գոյական․ անտառ, արծիվ, կաղնին, հավք, թևերը, ամպերը, ժայռերը, վայր, արմատ, ծվոց

ածական․ դիմացկուն, պինդ, հըպարտ, հըզոր, կըտրած

բայ․ կապրի, ասավ, պարծեցան, եկավ, լրանա՝

  • Բալլադը նկարի՛ր:

amazing picture

————————————————

Լինկեր
http://bararanonline.com/

Մայրենի 10․02․20

  • Նկարի՛ր Տորք Անգեղին:

OK

  • Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր պոեմից քեզ դուր եկած հատվածները (կարող ես ընտանեկան ընթերցում կազմակերպել, ձայնագրել կամ տեսագրել),  Տորք Անգեղի՝  քո նկարած նկարով տեղադրի՛ր  բլոգումդ (այս  առաջադրանքը կարող ես կատարել-ներկայացնել 2-3 օրվա  ընթացքում՝ մինչև հինգշաբթի:
  • Շարունակիր անգիր  սովորել Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից  հատվածներ:

Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգեղ», հետքից գոչեցին.
Էլ չհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.,
Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
Էլ այնուհետև սրտին չդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջկեք՝ ձեռք ձեռքի տված
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին:
Էլ այնուհետև նրա դեմքն ահեղ
Առաջվա նման չէր թվում տգեղ:

***

Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին:

  • Բացատրի՛ր իսպառ, նորմեկանց, պատվասիրել, ահեղ, անգութ, որմնադիր բառերը:

իսպառ – ամբողջովին, ամբողջապես

նորմեկանց – նորից, կրկին

պատվասիրել – պատվել, հյուրասիրել

ահեղ – ահարկու, ահավոր

անգութ – գութ չունեցող, անհոգի

որմնադիր – պատ շարող վարպետ

—————————————————————

https://bararanonline.comն է օգտագործվել

Մայրենի 11․02․20

Վարժ․ 134

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ, ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային, փարթամ։

Վարժ․ 135

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ։

Վարժ․ 136

Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք։

Վարժ․ 139

Խրոխտ, թուղթ, խեղդել, ծախսել, կմախք, աղբյուր, պղտոր, դժողք, դրախտ, զմրուխտյա, եղբայր, ամվախճան, ողկույզ, մղկտալ, տախտակ, թախտ, աղտոտել։