Մայրենի․ Համերգ

Պատմիր քո լսած բնության համերգի մասին։

ՀԱՄԵՐԳ
Մեղմ զեփյուռն է հանգիստ փչում,
Տերևներն են ծառի խշշում,
Ծաղիկներն են թույլ սվսվում,
Ալիքներն են հանդարտ ծփում,
Եվ հենց հովն է թեթև փչում,
Բնությունն իր երգն է երգում։

Մայրենի․ Իմ Երգը

Առանձնացրու որևէ տող՝ որպես վերնագիր, ստեղծագործիր։

ՃՈԽ ՊԱՐԳԵՎ ԵՄ ԱՌԵԼ ՎԵՐՈՒՍՏ

Ճոխ պարգև եմ առել վերուստ,
Ունեմ ես սեր, տուն, ընտանիք,
Թո՛ղ չունենամ ոչ մի կորուստ,
Էլ չեմ ուզում ոչ մի բարիք։

Մայրենի․ Կանանչ Ախպեր

Դու ինչպե՞ս կկանչեիր գարնանը, ինչ խոսքերով կհամոզեիր, որ գար (6-8 նախադասություն)։

Միայն գարնանն է տաք, բայց ոչ շոգ, պայծառ է, բայց արևը չի վառում։ Ծաղիկները բացվում են, իսկ ծառերը՝ ծաղկում։ Առավոտյան տաք ու մի քիչ քամոտ, գիշերը հանգիստ ու մի քիչ սառը։ Չնայած մարդը ամենաշատը աշուն, ձմեռ, կամ ամառ են սիրում, կարծում եմ՝ բոլորը սիրում են գարունը։ Գարնանը բնությունն արթնանում է իր խոր քնից, և նրա հետ միասին աշխուժանում են բոլոր կենդանի արարածները։ Գարունը սիրո և վերածննդի խորհրդանիշ է։ Լսու՞մ ես գարուն․․․

Մայրենի․ Խ-ի բառարան – 2-3 տառանի

Խաբ – խաբել, խաբկանք
Խազ – Հայկական երաժշտական նշանադրերի անվանումը, ձայնանիշ
Խաժ – թավ, հաստ
Խակ – չհածաց, տհաս
Խահ – կերակուր, խորտիկ
Խաղ – խաղալ, Խաղալու գործողությունը
Խաչ – քրիստոնեական կրոնի խորհրդանիշն ու պաշտամունքը առարկան
Խալ – մաշկի վրա ի ծնե գոյացած բիծ
Խաշ – հայկական ավանդական կերակուր
Խավ – գործվացքի արտաքին բարակ շերտ
Խոդ – մարմնական տանջանք՝ ցավ, խոշտանգում
Խոզ – խոշորամարմին, կարճոտն, երկար դնչին կռճկանման կլոր քտով՝ կճղակավոր կաթնասուն

Մայրենի․ Վահան Տերյան

  • ամենահուզիչ բանաստեղծությունները

ԱՇՆԱՆ ԵՐԳ

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

  • ամենապայծառ բանաստեղծությունները

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

ԿԱՐՈՏ

  • ամենաձանձրալի բանաստեղծությունները

“Սիրտըս ցավում է անցած գնացած․․․”

  • ամենաթեթև բանաստեղծությունները

ԱՇՆԱՆ ԵՐԳ

  • ամենամռայլ բանաստեղծությունները

ԱՇՈՒՆ

  • ամենաքնքուշ բանաստեղծությունները

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

ԷԼԵԳԻԱ

ԻՐԱԿՆԱԺԱՄ

  • ամենալացկան բանաստեղծությունը

ԱՇՈՒՆ

ԱՇՆԱՆ ԵՐԳ

  • ամենախաղաղ բանաստեղծությունը

ԷԼԵԳԻԱ

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

ԿԱՐՈՏ

ՄԹՆՇԱՂ

  • ամենաերազկոտ բանաստեղծությունները

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐՈՏ

ԻՐԻԿՆԱԺԱՄ

  • ամենակրակոտ բանաստեղծությունները

ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

  • անենաանհույս բանաստեղծությունները

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

  • ամենաշփոթեցնող բանաստեղծությունները

FATUM

Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 9

Իններորդ հատված (մինչև «փորձելով հասկանալ, թե ինչ սենյակ էր այդ»):

— Հայոց լեզու — վարժ. 107, 108, 111

գրական․ ձեռագիր, հեռագիր։
Շշնչասպառ․ անշունչ, բոցաշունչ։
քնել․ անքուն, թմրաքուն, աղվեսաքուն։
ջրկիր․ գարեջուր, անձրևաջուր։
գլխարկ․ անգլուխ, հաստագլուխ։
խմբավար․ երգչախումբ, ենթախումբ։
Երբ արմատը սկզբում է, ձայնավորը սզվում է։

նկարչին հատուկ – նկարչի
ապուխտ դարձնել – ապխտել
աներևույթ դառնալ – աներևութանալ
անօրեն բան – անօրինություն
աշխույժ դառնալ – աշխուժանալ
դաշույնով հարվածել – դաշունահարել
անդունդի խորություն ունեցող – անդունդախոր
մառախուղով պատված – մառախլապատ

երգ․ երգահան, ժամերգություն, թատերգ․
փառ. փառասիրություն, անփառունակ, հրաշափառ։
մեջ․ միջնակ, ընդմիջում, գյուղամեջ։
ջուր․ գրափոս, անջրելի, աղաջուր։

Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 7

Յոթերորդ հատված (մինչև «նրա բոցը հասցնելով ծխնելույզի կես բարձրությանը»):

Առաջադրանքներ.

  • Մեր անունից բազում վատ գործեր են անում կրքի, մեծամտության, չարակամության, ատելության, նախանձի, խտրականության ու եսասիրության թելադրանքով: — Ինչպես ես հասկանում այս միտքը:

Շատ կան մարդիկ որոնք չար են, մեծամիտ, նախանձ ու եսասեր, սակայն իրենց վատ գործերը փորձում են ներկայացնել որպես աստծո կամք և ցանկություն։

  • Եթե կրծքիդ տակ սիրտ է, այլ ոչ թե քար, խուսափիր այդ չարամիտ բառերից, քանի դեռ չես հասկացել, թե Ինչն է ավելորդ: — Ի՞նչ է սովորեցնում այս խրատը:

Մարդ ուրիշներին պիտի չդատի։ Աշխարհում ոչ մի ավելորդ մարդ չկա։ Ամեն մարդ իր դերը ունի։

  • Գնահատական տուր Բոբի արարքին:

Անկախ նրանից որ Սքրուջը շատ դաժան մարդ էր և Բոբին շատ քիչ էր տալիս իր գործի համար, Բոբը դեռ Սքրուջի կենացը խմեց, Սքրուջին լավ նոր տարի ցանկացավ, և նույնիսկ շնորհակալ էր իր շատ քիչ ստացածի համար։ Նաև ցանկանում էր որ Սքրուջը փոխվի լավ մարդ դառնա։

Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 6

Վեցերորդ հատված (մինչև «Եվ այդ այդպես էր։ Աստված չի սիրում գժտություն։»)

Առաջադրանքներ. 

Ի՞նչ տրամադրություն էր իշխում այս հատվածում. թվարկիր այն պատճառները, որոնք կարող էին մարդկանց տրամադրությունը փչացնել, բայց չէր ստացվում: 

Տոնական տրամադրություն էր տիրում։ Բոլորը խնջույքի համար էին պատրաստվում՝ Իրար նվերներ էին առնում, խնջույքի սեղան էին դնում։ Տրամադրությունը կարար փչացվեր վատ եղանակից, բայց նրանք ոգևորված էին Սուրբ ծննդյան գալուստով։

Հայոց լեզու — վարժ.

ա) լուսավոր, լուսավորել, լուսավորություն, լուսերես։ լույս – լուս
թունավոր, թունավորել։ թույն – թուն
կենդանություն, կենդանաբար։ կենդանի – կենդան
տերություն/տիրություն, տիրաբար, տիրել, տիրակից։ տեր – տիր
միջակ, միջուկ։ մեջ – միջ
ուղևոր, ուղեկից։ ուղի – ուղե
անրջավոր, անրջել։ անուրջ – անրջ
կամրջել, կամրջակ։ կամուրջ – կամրջ
կատվազգի։ կատու – կատվ

բազկաթոռ – բազուկ/բազկ
ոսկեվառ – ոսկի/ոսկե
կաղնեփայտ – կաղնի/կաղնե
գրկել – գիրկ/գրկ
սրտապատառ – սիրտ/սրտ
ցուցանակ – ցույց/ցուց
սիրառատ – սեր/սիր
գինեվաճառ – գինի/գինե
գերեվաճար – գերի/գերե
բարեգութ – բարի/բարե
մատենագիր – մատյան/մատեն
լուսամուտ – լույս/լուս

Քաջասիրտ – սրտամոտ, սրտիկ, սրտաբուխ, սրտաբաց, սրտալին։
Մանրագիր – գրել, գրավոր, գրափար, գրիչ, գրատախտակ։
Աստղալից – լցնել, լցված, լցոն, լցակայան, լեցուն։
Մանրախնդիր – խնդրել, խնդրանք, խնդրագիր, խնդրող։
Գեղադեմ – դեմք, դիմել, դիմած, դիմակ, դիմում։

Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 5

Հինգերորդ հատված (մինչև «ապա օրորվելով մոտեցավ անկողնուն, պառկեց ու անմիջապես քնեց։»)

Առաջադրանքներ.

  • —Շատ քիչ բան է պետք այդ հիմար մարդկանց երախտապարտ դարձնելու համար,— ասաց Ոգին։ — Ո՞րն է այդ քիչ բանը:

Մարդկանց հետ լավ լինել, երջանկություն պարգևել մարդկանց, կյանքը դարձնել հաճելի և ուրախ՝ լինի դա գործեր անելով կամ բարի լինելով։

  • Եթե նույնիսկ ասես, որ դա արվում է խոսքով կամ հայացքով, այնպիսի փոքր ու աննշան բաներով, որոնք անհնար է գումարել ու հաշվել, միևնույն է, նրա պարգևած ուրախությունը մի ամբողջ հարստություն արժե։ — Համաձա՞յն ես, թե՝ ոչ. ինչու՞:

Համաձայն եմ։ Ուրախությունը հարստությունից կարևոր է։ Կարող ես աշխարհում ամեն ինչ ունենալ, բայց եթե ուրախ չես, այդքան էլ լավ չի լինի։ Առանց ուրախության, երջանկություն չկա, և ամեն բան կորցնում է իր արժեքը։

  • Աչքերն ագահ ու անհանգիստ փայլ էին ստացել, որից երևում էր այն կիրքը, որն արմատներ էր ձգել նրա հոգում, և որ այդ աճող ծառն իր ստվերով կարող էր ամբողջովին կլանել նրան։ — Այդ ի՞նչ ծառ էր և ինչպե՞ս այն կարող էր կլանել Սքրուջին:

Հոգսերի և ընչաքաղցության ծառն էր, և ընչաքաղցությունն արդեն Սքրուջի կերպարին սկսել էր կլանել, և նա սկսել էր դժբախտ մարդ դառնալ։

Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 4

Չորրորդ հատված ( մինչև «Սքրուջը կարծես անհարմար զգաց հոգու խորքում և կարճ պատասխանեց. —Այո։»)

Առաջադրանքներ. 

Սքրուջի մանկությունից ի՞նչ իմացանք:

Նա աղքատ ընտանիքից էր, և նրան ուղարկել էին գիշեր օթիկ դպրոց։ Այնտեղ նա շատ ընկերներ չուներ, հիմնականում մենակ էր մնում, բայց շատ էր սիրում կարդալ ու երազել։ Նա ուներ նաև շատ բարի զարմիկ։

Հայոց լեզու
Վարժ. 102․ Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացիր նոր բարդ բառեր։ Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրիր։

Ծովասուն, ձեռամարտ
ծովամարտ – ծովային մարտ
ձեռնասուն – ձեռքից սնվող
Բևեռախույզ, երկրամերձ

բևեռամերձ – բևեռին մոտիկ
երկրախույզ – երկիրը խուզարկող
Ձկնակեր, մարդավաճառ

ձկնավաճառ – ձուկ վաճառող
մարդակեր – մարդ ուտող

Վարժ․ 103․ Կետերը փոխարինիր փակագծում տրված բառերից մեկով։

Նրա ստեղծած զարդանկարները հնագույն արվեստն է հիշեցնում։ (Նկարազարդ, զարդանկար)
Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին։ (Նկարազարդ, զարդանկար)
Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում։ (Զարդանախշ, նախշազարդ)
Տաճարի զարդանախշերում արտացոլված է մեր երկրի բնությունը։ (Զարդանախշ, նախշազարդ)
Նրա գրամեքենա ամբողջ ցերեկը չխկչխկում էր։ (Մեքենագիր, գրամեքենա)
Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ։ (Մեքենագիր, գրամեքենա)