Ալիսը հրաշքների աշխարհում․ Գլուխ 1


1. Եթե քեզ հանդիպեր բաճկոնավոր և ժամացույցով խոսող նապաստակ, ի՞նչ կանեիր:

Ինձ կկսմթեի, որ տեսնեի, արդյոք երազում եմ։

2. Կարող ես նապաստակին նմանեցնել մարդու որևէ տեսակի (քեզ կօգնի նապաստակի արտաքին տեսքի նկարագրությունն ու վարքագիծը):

Աշխատող մարդու նման էր։ Ուշանում է, և դրա համար շտապում էր։

3. Առանձնացրու Ալիսի հետ կատարված բոլոր այն դիպվածները, որոնք տարօրինակ են թվում: Այդ տարօրինակությունները ինչ փոխեցին Ալիսի մեջ (կարող ես մեջբերել քո ասածը հիմնավորող հատվածը):

Խոսող նապաստակ կար՝ բաճկոնով և վարդագույն աչքերով, որը վազում էր և մի բանից ուշանալու մասին խոսում։ Այս շփոթեցրեց Ալիսին և հետաքրքրեց նրան։

Ալիսի ջրհորով շատ երկար ընկնում էր, այնքան որ հասցնում էր մտածել և քնել ու արդնանալ։

Ալիսի ցավ չզգալը այդքան երկար ընկնելուց հետո՝ փայտերի և չոր տերևների կույտի վրա։

Դռներով սենյակում հանկարծ հայտնվում էին տարօրինակ առարկաներ։

Ալիսի փոքրանալը տարօրինակ հյութը խմելուց և մեծանալը՝ կարկանդակ ուտելուց հետո։

4. Դուրս բեր այն տողերը (արտահայտություն, նախադասություն, պարբերություն), որոնք քո կարծիքով շատ կարևոր են, մեկնաբանիր դրանց կարևորություն:

Եվ նա սկսեց մտմտալ (բայց դա այնքան էլ հեշտ չէր, որովհետև տոթից թմրել էր և քունը տանում էր), թե ծաղկեպսակ հյուսելու համար արժե տեղից ելնել ու մարգարտածաղիկ քաղել, երբ հանկարծ կարմրավուն աչքերով մի սպիտակ ճագար վազ տվեց կողքով:

Այստեղ է Ալիսը նկատում նապաստակին և հետաքրքրվում։

Ալիսը վեր թռավ, որովհետև երբեք չէր տեսել բաճկոն հագած կամ ժամացույց ունեցող ճագարի և հետաքրքրությունից վառվելով վազեց ճագարի հետևից ու հասցրեց տեսնել, թե ինչպես վերջինս ցատկեց մտավ ցանկապատի տակի փոսը:

Հաջորդ վայրկյանին Ալիսը նետվեց նրա հետևից, առանց մտածելու, թե հետո ինչ հրաշքով է դուրս գալու այնտեղից:

Այստեղ Ալիսը մտնում է նապաստակի թունելը, և այս հատվածից Ալիսի արկածները սկսվում են։

Այնուամենայնիվ, երկրորդ անգամ շրջանցելիս նա դեմ առավ մի ցածր վարագույրի, որ մինչ այդ չէր նկատել, ետևում մոտ տասնհինգ մատնաչափ բարձրության դուռ կար: Ալիսը ոսկե բանալին մտցրեց փականքի մեջ և, ո՜վ զարմանք, հարմարվեց.

Այստեղ Ալիսը գտնում է այն դուռը, որով ինքը մտածում էր կարող էր դուրս գալ և վերադառնալ տուն։ Միայն չգիտեր, որ մյուս կողմում շատ երկար ժամանակ մնալու էր՝ տուն վերադառնալուց առաջ։

Մայրենի․ Սիրտը — Էդմոնդո դե Ամիչիս․ Մեր Ուսուցիչը

  • Բնութագրիր ուսուցչին՝ հիմնավորելով պատասխանդ տեքստից բերած մեջբերումներով:

Բարի և մենակ։
“Եղեք իմ ընտանիքը։ Անցյալ տարի դեռևս մայր ունեի, բայց նա մեռավ, և ես մնացի մենակ։”
“Ես չեմ ուզում ոչ ոքի պատժել։ Ապացուցեք, որ լավ տղաներ եք։”

  • Քո կարծիքով ուսուցչի խոսքը ի՞նչ ազդեցություն ունեցավ սովորողների վրա. առանձնացրու նրա խոսքերից ամենակարևորը՝ հիմնավորելով:

Աշակերտներին հասկացրեց, որ նա բարի էր, և միայն ընկերներ էր ուզում։

“Եղեք իմ ընտանիքը։ Անցյալ տարի դեռևս մայր ունեի, բայց նա մեռավ, և ես մնացի մենակ։”

Այս մասում ասում է, որ ուզում էր նա և աշակերտները իրար հասկանաին ընտանիքի նման։

“Ես չեմ ուզում ոչ ոքի պատժել։ Ապացուցեք, որ լավ տղաներ եք։”

Այս մասում ասում է, որ նա չէր ուզում աշակերտներին նեղացնել։ Միայն ուզում էր, որ լավ լինեին։

  • Ուսուցիչներիցդ ո՞վ է այդպես ազդեցիկ քեզ համար. Ինչու՞:

Ես կասեի ընկեր Լաերտը (Պարի ուսուցիչը)։

Շատ բարի է և աշակեռտներին պատժելու տեղը իրենց սովորեցնում է պարը։

Մայրենի․ Սիրտը — Էդմոնդո դե Ամիչիս․ Առաջին օրը դպրոցում

  • Բացատրիր բառերը՝ բառարանի օգնությամբ. դժկամություն, խռնվել, շքամուտք, տրտմել, աղախին, վշտահար, անձուկ, խռիվ մազեր, անմորուս, ալեխառն, ուղղաձիգ, ջանք:

դժկամություն․ տհաճություն, անբավականության զգացումը։
խռնվել․ իրար վրա գալ՝ թափվել
շքամուտք․ շենքի գլխավոր շքեղ մուտքը՝ դարպաս
տրտմել․ տրտում դառնալ՝ թաղծել
աղախին․ վառրձու տնային աշխատող կին
վշտահար․ վշտից տանջված
անձուկ․ նեղ, սեղմ
խռիվ մազեր․ խուճուճ մազեր
անմորուս․ առանց մորուքի
ալեխառն․ սպիտակի հետ խառն
ուղղաձիգ․ ուղիղ ձգվող, ուղիղ գիծ
ջանք․ ուժերի լարում

  • Պատմիր, թե ինչը կամ ում ես կարոտում կրտսեր դպրոցից, ինչը կամ ում քեզ հետ կբերեիր Միջին դպրոց, ինչպե՞ս ես հարմարվել նոր միջավայրին:

Շվեդիայից իմ ընկեր Ֆիննը։ Խելոք և ուրախ տղա էր։ Ես կասեի, նա Շվեդիայում իմ ընկերներից ամենալավն էր։ Հիմա կարծես Շվեդիայում չի, որովհետև երկուսս էլ 2018-ի դեկտեմբերին ուրիշ երկիր գնացինք։ Ես հետ եկա Հայաստան, բայց չգիտեմ Ֆիննը գնաց Շվեցարիա։

Մայրենի․ Ռոդարիական օրեր․ «Երիտասարդ խեցգետինը»

  • դուրս բերել այն արտահայտությունը, որը համարում եք պատմության «մեխը»: Հիմնավորել ընտրությունը:

-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:

Այս մասը ինձ համար պատմության մեխն է, որովհետև այս մասում ծեր խեցգետինը զգուշացրեց երիտասարդ խեցգետնին, և երիտասարդ խեցգետինը տեսավ իր հնարավոր ձախողումը, բայց իրեն հավատալով շարունակեց իր ճանապարհը։

  • բնութագրիր ծեր խեցգետնին. ինչքանո՞վ է այն իրական:

Երիտասարդ խեցգետնի նման փոփոխությունների ձգտող էր, բայց կյանքը նրա նկատմամբ դաժան էր եղել և նա հանձնվել էր ու փոշմանել։

  • վերջաբանը համոզե՞ց ձեզ. ինչու՞:

Իմ համար համոզիչ չէր։ Կարծում եմ կմեծանա և կդառնա ծեր խեցգետնի նման։ խեցգետինները սովորել են այդպես քայլել, և մի խեցգետին այդ չի կարող փոխել։ Եվ ընդհանրապես անկապ բան է, որովհետև որևե փոփոխություն պետք է զարգացման համար լինի։

Մայրենի․ Ավետիք Իսահակյան․ Արևի մոտ

  • Բացատրիր հետևյալ բառերը՝ ցնցոտի, գունատ, գուրգուրող, ճրագ, վայել, անգութ, որոճալ։

ցնցոտի – մաշված և քրքրված շոր
գունատ – գույնը զգած, դժգույն
գուրգուրող – փայփայող, փաղաքշող, սիրող
ճրագ – նավթով կամ ձեթով լցված անոթ
վայել – վայ անել, ավաղել
անգութ – գութ չունեցող, անխիղճ
որոճալ – ոչխարի ծամել

  • Ինչպիսի՞ն էին այդ քաղաքի մարդիկ․ ինչով ես դու նման նրանց։ Պատմիր՝ ինչ ես զգում կամ ինչ ես անում, երբ փողոցում խեղճ ու անտուն երեխա ես տեսնում։

Անխիղճ էին և գուցե հոգնած։ Ես երբեք անտուն երեխա չեմ տեսել, բայց տեսել եմ անտուն տղամարդիք և կանայք։ Ես իրենց համար վատ եմ զգում, բայց բան չեմ անում։ Երևի սխալ եմ անում։

  • Դու ե՞րբ ես քեզ զգում «արևի մոտ»։

Երբ մայրիկիս կամ հայրիկիս գրկում եմ։

Մայրենի․ Ռոդարիական օրեր․ «Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ»

«Կապույտ լուսակիրը»

  • Ի՞նչ է խորհրդանշում այստեղ կապույտ գույնը:

Կապույտը խորհրդանշում է ազատություն և թռիչք։

  • Քո կարծիքով, ինչու՞ է ազատ ճանապարհը տանում դեպի երկինք:

Որովհետև երկնքում ազատություն է՝ միայն բաց տարածություն և արգելքներ չկան։

  • Զուգահեռներ անցկացրու այս պատմվածքի և մեր օրերում կատարվող դեպքերի միջև:

Զուգահեռներ չեմ տեսնում։

«Մեկ և Յոթ»

  • Ես մի երեխա եմ, որը յոթ երեխա է։ — Ինչով եք նման աշխարհի մյուս երեխաներին։

Դպրոց եմ գնում, ընկերներ ունեմ, սիրում եմ խաղալ, երբեմն իջնում եմ բակ։

  • ․․․ բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում․․․ — Բացատրիր այս միտքը։

Բոլորը ուզում են ուրախ և երջանիկ լինել։

  • Ի՞նչ պատգամ կա այս ստեղծագործությունում։

Պետք է բոլոր երեխաները ունենան անհոգ մանկություն։

  • Երբ կդադարենք պատերազմել (6-8 նախադասություն)։

Երբ իրար հասկանանք, խնդիրները խոսելով և համաձայնվելով լուծենք և ոչ կռվելով։

Մայրենի․ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ

  • 3-5 նախադասությամբ փոխադրիր առակը:

Մի դերվիշ կար, որը մայթի վրա պառկած էր, երբ հանկարծ քաղաքապետը սկսեց ճանապարհով քայլել։ Բոլորը ճանապարհ էին տալիս, բայց դերվիշը պառկած մնում էր։ Դերվիշը ճանապարհ չտվեց ասելով, որ միայն իրանից բարձր մարդկանց համար ճանապարհ կտա։

  • դերվիշի պատասխանը

…ինձ դուր եկավ, որովհետև…

Դերվիշը շատ ավելի խելոք էր և կարողացավ տակից դուրս գալ։

…ինձ դուր չեկավ, որովհետև…

  • բնութագրիր քաղաքապետին և դերվիշին՝ հիմնավորելով պատասխանդ:

Քաղաքապետը իշխանատենչ է։
Դերվիշը խելոք և իմաստուն է։

  • որ հատվածից կփոխես առակի սյուժեն և ինչպես:

ես չէի փոխի։

Պատմությունը մուլտֆիլմից լավ էր։

Մայրենի․ Ավետիք Իսահակյան․ Երջանիկ խրճիթը

Կազմիր տրված բառերի հոմանիշների շարք՝ շավիղ, շնորհալի, թափառել, վերջալույս

շավիղ․ արահետ, կածան
շնորհալի․ շնորհավետ, շնորհառատ
թափառել․ շրջել, հածել
վերջալույս․ մայրամուտ, արևամուտ

Բացատրիր «թևին տալ» դարձվածքը, գրիր թև բառով ուրիշ դարձվածքներ

թևին տալ – թռչել

թևեր առնել, թև քաշել, թև չափել։

Հեքիաթն այն մասին է, որ ․․․

Մանուկը կորչում է իր տնից և ծնողներից և ամեն օր երազում հիշում է իր մանկության տունը։ Չնայած, որ նա մեծանում և հարուստի որդի է դառնում, նա վերադառնում է և գտնում իր աղքատ ծնողներին։

Նշվածներից որի՞ց կհրաժարվես հանուն գումարի՝ ընկերներ, դպրոց, քաղաք, սիրած աշխատանք, ընտանիք, բարեկամներ, սեփական ձեռքերով ստեղծած (տուն, այգի, այլ իրեր). բացատրիր ընտրությունդ։

Ես ոչ մեկից չէի հրաժարվելու: Առանց ընկերների, ընտանիքի, և քաղաքի չեմ կարող ապրել։ Առանց դպրոցի ես ընկերներիս շատ քիչ եմ տեսնելու։

Մայրենի․ Ավետիք Իսահակյան․ Ամենապիտանի բանը

  • Դուրս գրել անծանոթ բառերը և գրել դրանց բացատրությունը բառարանի օգնությամբ:

հրաշագեղ – հրաշալի գեղեցկությամբ
սանձ – ձիու բերանի վրա դրվող մետաղյա ձող, որից ամրացված են փոկերը
վեհ – բարձր նպատակներ ունեցող, հետապնդող
շտեմարան – հացահատիկներ և ալյուր պահելու շենք՝ պահեստ

  • Եթե դու լինեիր հոր փոխարեն, ո՞րը կընտրեիր, ինչու՞:

Գիտության լույսը։ Առանց գիտելիքի մարդիկ ոչ մի բան չեն հասկանալու և ոչ մի բանի չեն հասնելու։

  • Եթե քեզ հանձնարարեին այդ պատասխանատու գործը, ինչո՞վ կլցնեիր ամբարը, ինչու՞:

Եթե երկրի համար է՝ փող։ Փողը հնարավորություն է տալիս մարդկանց ստիպել, որ աշխատեն։
Եթե աշխարհի համար է՝ ջուր։ Առանց ջրի կյանք չկա, Կենդանիները, մարդիկ և բույսերը չեն կարող ապրել։ Մարդիկ ոչ միայն խմում են ջուրը, այլ ջրով մաքրվում են։

Մայրենի նախագծային շաբաթ․ Թարգմանություն

Ինձ հետաքրքրում են կենդանիները, դրա համար որոշել եմ գրել ջրարջերի մասին։

Ի՞նչ է ջրարջը։

Ջրարջերը ամենակեր, կաթնասուն կենդանիներ են։ Նրանք procyon Ընտանիքի ամենամեծ կենդանիներն են, և բնակվում են հյուսիսային Ամերիկային։

Ի՞նչ են ուտում ջրարջերը։

Նրանք ուտում են գորտեր, միջատներ, փոքր կրծողներ, և այլն, սակայն միայն մսով չեն սնվում։ Սիրում են նաև ուտել մրգեր, վայրի հատապտուղներ և ընկույզներ։ Բայց նրանք նաև հայտնի աղբակերներ են համարվում։ Նրանց դա չի վնասում, որովհետև իրենց աղեստամոքսային տրակտը հարմարեցված է դրան։

Ինչպե՞ս են ջրարջերը պաշտպանվում։

Ջրարջերը գեղեցիկ կենդանիներ են, սակայն երբ նրանք վախեցած են լինում, սկսում են ֆշշացնել և մռմռալ։ Նրանք սուր ատամներ ու ճանկեր ունեն, որոնցով կարողանում են կծել և ճանկռել։ Ջրարջի ատամներն այնքան սուր են, որ կոտրում են փոքր կենդանիների ոսկորները; Ջրարջերի միջոցով փոխանցվում են բազմաթիվ հիվանդություններ, դրա համար պետք է զգույշ լինել, չվախեցնել նրանց մոտենալով կամ բարձր խոսալով։