Ես Մեղրաձորի ճամփորդության համար շատ բաներ էի բերել։ Գիտեի, որ այն երկար էր լինելու։ Երբ քշում էինք դեպի Մեղրաձոր, ճանապարհին մի տեղ սխալ գնացինք, ու այլ ճանապարհով հասանք Մեղրաձոր։ Երկար ժամանակ քշեցինք։
Երբ ավտոբուսը կանգնեց, կամուրջի մյուս կողմում տեսա մի մեծ սպիտակ շուն։ Չնայած կամուրջը երկաթից էր, բայց անցնելուց շատ էր շարժվում։ Կամուրջից սկսած, շունը սկսեց հետևել մեզ՝ ողջ դասարանին։ Շունը իմ հետևից եկավ հետ։ Շան նստած տեղի մոտ մենք էլ նստեցինք ուտելու, որ էներգիա ունենայինք Մեղրաձոր բարձրանալու համար։ Երբ ես դեր ուտուրմ էի, ուսուցիչը մեզ ասաց, որ ուտելուց հետո, ձեռնոցով գետնից աղբը հավաքենք ու դնենք ցելոֆանի մեջ։ Այդ ժամանակ մի քանի տղա ցեխից գորտ էին բռնում։ Մենք շանը կերակրեցինք ու բարձրացանք։ Շան անունը դրեցինք Մեղր, որովհետև Մեղրաձորում էինք։
Ճանապարհին մենք մի քանի տեղ թռչում էինք քարից քար, որ ցեխի մեջ չընկնեինք։ Շատ երկար էր ճանապարհը և բոլորս հոգնած էինք, բայց շունը չէր հոգնում, իսկ ուսուցիչն ուզում էր, որ շունը չգար մեր հետևից։ Այնքան հոգնած էի, որ ընկա մի անգամ ու համարյա ցեխի մեջ։ Ճանապարհին ընկեր Ռիման ինձ ասաց, որ հանեմ ժակետը, որովհետև շոգում էի ու դրա համար հոգնած էի և դա մի քիչ օգնեց ինձ։ Երբ տեսա վերևի եկեղեցին, ամբողջ ուժով վազեցի վեր։ Շունը այդպես էլ չհոգնեց։

Եկեղեցու բակում քարեր կային, նստեցինք դրանց վրա և ճաշեցինք։ Շունը գլուխը իմ ոտքի վրա պառկել էր և ուտում էր իմ ուտելիքից։ Հետո մտանք եկեղեցին իսկ շունն էլ մեր հետևից։ Երգեցինք եկեղացական երգեր, շարականներ՝ շունը ման էր գալիս մեր ոտքերի արանքում։ Երբ դուրս էինք գալիս եկեղեցուց, շունը փորձեց աղջիկներից մեկի ոտքի վրա պառկել, բայց աղջիկը չէր թողում։ Ուսուցչի հետ գնացինք մի ծառի տակ, որտեղ հով էր։ Մենք նստել էինք քարերի վրա։ Ես իմ հեռախոսով խաղեր էի խաղում։ Ուսուցիչը հարցրեց, ով ունի ծածկոց։ Ուզում էինք ծածկոցը փռել խոտի վրա և նստել։ Հետո տեսան, որ երեխաներից մեկը չկա։ Նայեցինք դեպի եկեղեցին և տեսանք երկու երեխա եկեղեցու տանիքի վրա։ Ուսուցիչը բարձրաձայն ասաց նրանց, որ իջնեն տանիքից։ Հետո ուսուցիչն շատ ջղայնացավ ու ասաց հերթով, որ հեռացնեն շանը։ Բոլորը փորձում էին, բայց իմ ընկեր Կարենը հետ էր բերում նրան։ Ես դեռ հեռախոսով խաղում էի և ուզում էի, որ շունը չգնար։ Հետո ռադիոնյութ սարքեցինք ու ես շարունակեցի հեռախոսով խաղալ։ Հետո սկսեցինք իջնել։
ճանապարհին հիշեցի որ հեռախոսս մոտս չէր։ Վազեցի վերև ու չէի գտնում։ Գտա պայուսակի մեջ ու հասա մյուս երեխաներին։ Իջնելուց դժվար էր չընկնել ու դանդաղ քայլել։ Երբ հասանք ամենա ցածր ցեխոտ մասին, ես ու մի քանի ուրիշ երեխա տեսանք մի ուրիշ չոր ճանապարհ ու այդ մասով գնացինք։ Ներքևում տեսանք, որ Կարենն և Արայիկը ամենաշուտն էին հասել։ Շունը ներքևում պառկած էր։ Նստեցինք ավտոբուսի մեջ։ Կարենը փորձեց շանը բերել ավտոբուսի մեջ, որ տանի իրենց տուն, ընկեր Ռիման չթողեց, Շունն էլ էր ամաչում ներս մտնել։ Մենք շարժվեցինք և շունը մնաց Մեղրձորում։ Հավանաբար մյուս խմբերին ուղեկցելու համար։
Նկարներ․
Ես ու շունը․

Բոլորս հոգնած ենք բացի ընկեր Ռիմայից։
