Խնդիր 1: A և B քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 264 կմ է, իրար ընդառաջ շարժվեցին բեռնատար և մարդատար ավտոմեքենան և հանդիպեցին 2 ժամ անց: Գտնել մարդատար մեքենայի արագությունը, եթե բեռնատարի արագությունը 55 կմ/ժ է:
(264 – 55 * 2) : 2 = 77
Խնդիր 2: Զբոսաշրջիկները 4 ժամ ավտոմեքենայով և 7 ժամ գնացքով անցան 640 կմ: Գտնել գնացքի արագությունը, եթե նրա արագությունը 5 կմ/ժ-ով ավելի մեծ էր ավտոմեքենայի արագությունից:
լուծում.
640 – 7 * 5 = 605
605 : (7 + 4) = 55կմ/ժ (ավտոմեքենայի արագություն)
(640 – 55 * 4) : 7 = 60կմ/ժ (գնացքի արագություն)
լուծում2.
640 – 7 * 5 = 605
605 : (7 + 4) = 55կմ/ժ (ավտոմեքենայի արագություն)
55 + 5 = 60կմ/ժ
Խնդիր 3: Բեռնատար ու մարդատար մեքենաները միաժանամանակ Երևանից ուղևորվեցին դեպի Փարիզ, ընդ որում բեռնատարի արագությունը 60կմ/ժ էր: Շարժումը սկսելուց երեք ժամ անց պարզվեց, որ մարդատար մեքենան բեռնատարից առաջ է անցել 75կմ-ով: Գտնել մարդատար մեքենայի արագությունը:
60 + 75 : 3 = 85
Խնդիր 4: Ուղղի վրա նշված են մի քանի կետեր։ Արամը յուրաքանչյուր հարևան երկու կետերի միջև դրեց մեկական կետ և ստացավ ընդամենը 47 կետ։ Սկզբում քանի՞ կետ էր նշված ուղղի վրա։
24
Խնդիր 5: Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:
16 + 4 * 3 = 28
Խնդիր 6: Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։
4
Խնդիր 7: Մեծ ուղղանկյունից ABCD ուղղանկյունը կտրելուց հետո նրա պարագիծը մեծացավ 6-ով, իսկ մակերեսը փոքրացավ 6-ով։ Ինչի՞ է հավասար AB-ն:

AB = 2
AD/BC = 3