2020-2021 թթ․ ուսումնական տարվա հաշվետվություն

Պատմություն

Անցած տարի ես պատմությունը լավ չէի հասկանում, բայց այս տարի սկսել եմ հասկանալ տեքստերը և սովորել։

Պատմության աշխատանքները

Մայրենի

Տարվա ընթացքում մայրենիի առարկայից բավականին աշխատանք էի անում, բայց հետո սկսեցի ավելի քիչ աշխատել։ Ես մայրենիի աշխատանքները դեռ մի քիչ լավ եմ անում, բայց այդքան հեշտ չէ իմ համար։

Մայրենիի աշխատանքները

Մաթեմատիկա

Տարվա ընթացքում մաթեմի դասերից համարյա բոլորը արել եմ։ Իմ ամենասիրած առարկաներից մեկը մաթեմն է։ Լավ եմ մաթեմից, իմ արած տնայիններից կեսից ավել մասը դասարանում արել և վերջացրել եմ։

Մաթեմատիկայի աշխատնքները

Ֆիզկուլտ

Իմ ֆիզկուլտի համար ես ընտրել եմ նետաձգություն: Ես միայն նետաձգություն ընտրեցի, որովհետև հրաձգությունը արդեն 20 երեխա էր ընտրել, և արդյունքով հրաձգություն չկարողացա ընտրեի։ Լավ է, որ նետաձգություն ընտրեցի, սիրում եմ նետաձգությունը և լավ եմ նետաձգությունից։

Ընտրություն

Ընտրության համար ընտրել եմ մաթեմ, բայց մյուս տարի ես ոնց-որ նետաձգություն եմ ընտրելու։ Մաթեմը սիրում եմ, բայց ես ընտրության ժամին շատ չեմ անում։ Բացի ֆլեշմոբներից մենք շատ աշխատանք չենք անում։

Ընտրության աշխատանքները

Անգլերեն

Ես անգլերենից շատ լավն եմ, և սիրում եմ անգլերենի դասը։ Իմ համար պարզ են նախադասությունները, բայց պետք է մի փոքր սովորեմ քերականության մասին, որ ժամանակները բաները իմանամ։

Անգլերենի աշխատանքները

Բնագիտություն

Իմ համար հետաքրքիր է բնագիտությունը, բայց դժվար։ Իմ մայրիկի և հայրիկի օգնությամբ կարողանում եմ առաջադրանքները անել և դասը հասկանալ, բայց իմ համար սովորելը դժվար է։ Ես առաջ էլ այդքան լավ չէի սովորում, ընդամենը գրում և կարճացնում էի դասը և կարդում։

Բնագիտության աշխատանքները

Մաթեմատիկա առանց բանաձև

Բոլոր աշխատանքները չէի անում, բայց ես անում էի։ Ես լավ եմ անում մաթեմ բ-ի առաջադրանքները, և մի քիչ ավելի հետաքրքիր ու կարևոր առաջադրանքներ էինք անում։

Մաթեմատիկա առանց բանաձևի աշխատանքները

Իմ ուսումնական հունվարը

Այս տարի ես Ստոկհոլմի Միջազգայն դպրոցից տեղափոխվել եմ Մխիթար Սեբաստացի Հյուսիսային դպրոց։ Իմ առաջին ամիսը Հյուսիսային դպրոցում շատ հետաքրքիր անցավ։

Ես անցել եմ մի քանի առարկաներ դպրոցում․ մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն և այլն։ 

Ես հունվարին ընդգրկված էի «Էկո զինվորներ» նախագծային խմբում։ Մենք «Էկո զինվորներս» մաքրել ենք դպրոցի շրջակայքը աղբից, դասավորել ենք ըստ տեսակների աղբը, և բերել ենք աղբի մշակման գործարան։ Այցելել ենք նաև գինե գործարան և գազանանոց։

Դիջիտեք ստուգատեսին ներկայացրել եմ իմ պատրաստած տեսանյութը Գալապագոս կղզու հսկա կրիաների մասին։

Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար փորձ եմ կատարել սև պղպեղով, ջրով և օճառով։

Մարզական ստուգատեսի համար այցելել ենք սահադաշտ երկու անգամ։