Վանա լիճը Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երկրորդ լիճն է, այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։ Այն մի անհոսք աղի լիճ է, գտնվում է Հայկական Տավրոսի և Ծաղկանց լեռների միջև 1720 մ բարձրության վրա։ Վանալճում է Աղթամար կղզին, որի վրա ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է՝ Աղթամարը։
Վանալիճը հայտնի է իր կատվի տեսակով՝ վանակատու և իր ձկնով՝ Վանա տառեխով։
Վանա լիճը շատ կարևոր դեր է խաղում «Սասունցի Դավիթ» էպոսում։
Երբ Ծովինար խանումը գնում է Վանա լճի ափ իր ընկերուհիների և ծառաների հետ, Այնտեղ ծարավում է։ Աղոթք է անում, որ ջուր ունենա խմելու, և որ մի ձև ունենա չգնալու իր հայրիկի մոտից։ Դուրս է գալիս մի քար, որից անվերջ խմելու ջրի աղբյուր էր բխում։
Ծովինարը մեկ ու կես բուռ խմեց, և ունեցավ երկու տղա, որի անունները դրեց Սանասար և Բաղդասար։ Երկուսն էլ շատ ուժեղ էին, բայց Սանասարը այն մեկ բուռից էր ելել, իսկ Բաղդասարը՝ կես բռից, և դրա համար էլ Սամասարը երկու անգամ ավելի ուժեղ էր։
Երբ Սանասարը և Բաղդասարը փախան Բաղդադից նրանք Վանա լիճից 60-90 կիլոմետր հեռու մի քաղաք սարքեցին, անունը դրեցին Սասուն։ Մի օր նրանք գնացին Վանա լիճ և Սանասարը նետվեց ջրի մեջ։ Ջուրը բացվեց ու Սանասարը տեսավ մի պարտեզ ջրի տակ։ Այստեղ նա երազ տեսավ, և Աստվածածնի խոսքով գտավ զենքեր, ռազմի շորեր, և հրաշք ձին՝ Քուռկիկ Ջալալին։ Ապա լողացավ և դառավ 7 անգամ ավելի ուժեղ և մեծ։
Այսինքն հերոսները և ծնվել են վանալճից, և ուժ ու պաշտպանություն են ստացել վանալճից։
———————————————————————————
Հղումներ։
dasaran.am Տեղեկատվությունների համար
Վիքիպեդիա Վանա կատվի նկարի համար
booking.com Եկեղեցու նկարի համար