1. Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:
Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, ե, եղ:
Անտուն,
Անիմաստ
Անգույն, դժգույն, գունատ
Ոսկե, ոսկյա
Երկաթե, երկաթյա
Անհամ, համեղ
2. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:
Վստահելի
համակրելի
բացատրելի, անբացատրելի
դյութելի
գրավելի
հուզելի
բարկանալի
վախենալի
ամաչելի
պարծենալի
3. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:
Յոթգլխանի, երկերեսանի, երկփողանի, եռանդոտ, բրդոտ, գունավոր, թևավոր, ուժեղ, եռամյա, տասնամյա
4. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
…կենդան, …կամ, …խոսկան, հայր.., կիս…, փառ…, վայր…, աղ…., արևել…, երևան…, ընկեր…, կծ…, ազդ…, թրթռ…, հնչ…, շաչ…, խոհ…, դողդոջ…:
անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղի, արևելյան, Երևանցի, ընկերական, կծու, ազդու, թրթռուն, հնչուն, շաչուն, խոհանոց, դողդոջուն:
5․ Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ ոչ թե ուն, այլ յուն ածանցով են կազմվել:
Օրինակ`
Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի — Քաղցր հնչյունով մեղեդի։
Քնքշաշրշյուն զգեստ — Քնքուշ շրշյունով զգեստ։
Բարեհնչյուն ձայն — Բարի հնչյունով ձայն։
Դառնահնչյուն ոռնոց — Դառը հնչյունով ոռնոց։
Յուն է և ոչ թե ուն, որովհետև մի ածականով և մի այլ գոյականով բարդ ածական են կազմել։