Հայոց լեզու․ Հոլովներ․ Դաս 1

Չգիտեմ ինչպես էր պատահել, բայց բանն այն է, որ մի գեղեցիկ օր այդ փայտի կտորը ընկավ մի ծերուկ ատաղձագործի արհեստանոց։ Ատաղձագործի անունը վարպետ Անտոնիո էր, թեև բոլորը նրան կոչում էին վարպետ Չիլիեջա:
Վարպետ Չիլիեջան այդ փայտի կտորը տեսնելուն պես խիստ ուրախացավ և, ուրախությունից ձեռքերը շփելով, կիսաձայն մրթմրթաց.
— Այս փայտի կտորը ճիշտ ժամանակին ձեռքս ընկավ. հիմա սրանից փոքրիկ սեղանի ոտք կպատրաստեմ։
Ասածն՝ արած էր. իսկույն ձեռքն առավ սրած ուրագը՝ կեղևը հանելու և տաշելու համար։ Բայց երբ ուրագը վեր բարձրացրեց հարվածելու համար, տեղն ու տեղը քարացավ, որովհետև ականջը մի շատ բարակ ձայն ընկավ, որը խնդրելով ասաց.
— Այդքան ուժեղ մի՛ խփիր…

բանն
օր – ուղղական
փայտի – սեռական
կտորը – ուղղական
ծերուկ – ուղղական
ատաղձագործի – սեռական
արհեստանոց – ուղղական
վարպետ – ուղղական
Անտոնիո – ուղղական
Չիլիեջա – ուղղական
Չիլիեջան – ուղղական
ձեռքերը – ուղղական
ժամանակին – տրական
ձեռքս – ուղղական
սեղանի – սեռական
ոտք – ուղղական
ձեռքն – ուղղական
ուրագը – ուղղական
կեղևը – ուղղական
ականջը – ուղղական
ձայն – ուղղական

Հայոց լեզու․ Խաղողի թփերն ու եղնիկը

Մի օր որսորդները բռնեցին եղնիկի հետքը և սկսեցին հետապնդել նրան: Եղնիկը ճարահատյալ այս ու այն կողմ էր վազվզում, երբ նկատեց խաղողի խիտ թ(ու)փերը: Նա շտապեց թաքնվել դրանց մեջ, որպեսզի աննկատ մնա:

Եվ իրապես որսորդներն անցան ճանապարհի այդ հատվածով ու չնկատեցին եղնիկին: Եղնիկը զգաց, որ վտանգն անցել է, կարող է շունչ քաշել: Պատրաստվում էր հեռանալ, սակայն, չգիտես ինչու, կանգ առավ և ցանկացավ մի պատառ ուտել խաղողեն(ի)ուց: Խաղողի թ(ու)փերին դիպչելիս այնպիսի՜ աղմուկ հանեց, որ որսորդներն իսկույն լսեցին ու շարանով հետ եկան: Եղնիկը միանգամից բացականչեց․

– Ի՜նչ արեցի։ Ես վիրավորեցի ինձ փրկածին՝ մոռանալով նրա մատուցած ծառայությունը։ 

Օր, որսորդ (3x), եղնիկ (5x), հետք, խաղող (2x), թուփ (2x), ճանապարհ, հատված, վտանգ, շունչ, պատառ, խաղողենի, աղմուկ, շարան, ծառայություն

Հայոց լեզու․ Գոյականի ճանաչում

1․ Բարի բառը գոյական չէ։
2․ Սենյակ, Ի՞նչ
3․ Հոտառություն
4․ Հեղեղ, հող, բանալի, մահճակալ։
5․ Լճակ բառը գոյական է, ցույց է տալիս՝ իր։
6․ ծղոտե, հսկայական։ Երկուսը գոյական չեն։
7․ Անցնում էր ոսկե ամառը, անցնում էր ունայն ինձ համար: Ինձ պատմել են, որ այնտեղ էլ ոչ մի անիվ չի պտտվում:
8․ միտք, իշխան, գիրք։
9․ Նա վեր կացավ և մոտեցավ անծանոթ մարդուն:
10․ Ընկերները, բարձունքից, դաշտը, բլրաշարքը, մառախուղը, լույսերը:

Հայոց լեզու 14․03․22․ Վ-Ֆ ամփոփում

1․ ասֆալտ, ասֆալտապատել, Աֆրիկա, Ավղանստան
2․ Կավահող, կավագործ, կավիճ, նավային
3․ ասֆալտ, լսվող Ֆ-ն գրվում է ֆ տառով
4․ տավիղ + ա + հար + ուհի = տաղվահարուհի
5․ 
6․ գիր + ավոր = գրավոր

Հայոց Լեզու․ Ր-Ռ Ուղղագրություն

Կետերի փոխարեն գրել Ր կամ Ռ.

ա/ կռունկ (թռչուն), կրունկ (գարշապար), եռեսուն, եռօրյա, դռնապան, դրկից, դրացի, ձեռք, ձեռբակալել, ձեռբազատվել, փռփռառ (քամուց), փրփրել, կրթել, կռթնել, զմռսել, մռսել, թրթռալ, թռվռալ, կառճել, կառչել, մռմռալ (ձայնը), մրմռալ (վերքը), եղեռն, եղեռական, թռչել, թրջել, կառք, կարգ, սարսուռ, մարմար, մռմուռ, կռճտացնել, կռճիկ, պայտառ, կայտառ, խառնուրդ, սպառվել, պատսպարվել, խարկել, գրգռել, գռգռալ, պարկ, պառկել, խրճիթ, խրթին, զառիվեր, խոշոռ, խոժոռ, ապառ, ապառաժ, հեռարձակ, հեռարձակել:

բ/ Հռիփսիմե, կրակապաշտ, կրապաշտ, կռծել, կռկռալ, վառվռուն, կարկարուն (վեր ձգվող, փխբ.՝ հայտնի), գանգուռ, ախոռժաբեր, անառժան, վագռ, կենսաթրթիռ, սառցակալել, թփրտալ, սփրթնել, ոսկոռ, որկոր, որկրամոլ, ճմռթել, Բոռժոմ, լպիրշ, գամփռ, ջրիմուռ, արշալույս, առջ, սահմռկել, ուրճանալ, ճամպրուկ, հրթիռ, գոլոռշի, մառախուղ, խարխափել, ծխամորճ, աշխարհահռչակ, որմնախորշ, խարտոց, գրոշ, առհամարհել, արյունրուշտ, ծեծկռտուք, սրտաշարժ, մերժելի, թորշոմել, թորոմել, հռչակվել, խելագարվել, շատրվան, սավարնել, միահամուռ, փառամոլ:

գ/ ոսկրախտ, սաղավարտ, մամռակալած, սաղարթախիտ, բրթել, ամպագոռգոռ, անձեռոցիկ, կործանվել, գոռգոռալ, գրտնակ, դարչնագույն, թրթուր, պորթկալ, խա-որդ, շուռումուռ, հառաչանք, քառասուն, շղարշ, խուռներամ, հռհռալ, լպրծուն, կարկարել, ականջալուռ, լուռումունջ, հուրթի, մորթի, ճանկրել, ճրվողյուն, շրշյուն, մանրակրկիտ, ըմբռնել, մոռթել, խռխռալ, ճռճռալ, պատրույգ, սևեռռւն, փռշտալ, շահագրգռել, ջարդել, արևառ, կրնկակոխ, ուռչել, սրթսրթալ, սրտատրոփ, դրժել, քուրջ, առնետ, միառժամանակ, ճառագայթ, կարկամել, քառուղի:

Մայրենի․ Վահան Տերյան

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

ԱՇՈՒՆ

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
— Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
— Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

սիրտ (6) 

ծաղիկ (5) 

ցուրտ (3+2) 

տխուր (3+1) 

քնքուշ (3+1) 

սիրտ հոմանիշներ – զգացմունք, զգացում, գութ, սեր

սիրտ հականիշներ –

ծաղիկ հոմանիշներ – ծաղկաբույս, նորապսակ

ծաղիկ հականիշներ –

ցուրտ հոմանիշներ – ցրտություն, պաղություն, սառնամանիք

ցուրտ հականիշներ – տաք, շոգ

տխուր հոմանիշներ – թախծոտ, մռայլ, անժպիտ

տխուր հականիշներ – զվարթ, ուրախ

քնքուշ հոմանիշները – զգայուն, սիրալիր, նրբալար

քնքուշ հականիշները – կոպիտ, դաժան, խիստ

Գարնանը, ծաղիկները բացվում են շատ սիրուն տեսարան է։
Երեկ անձրևոտ էր և շատ ցուրտ, բայց այսօր արևը շողում է և երկնքում ամպ չկա։
Սոված մանուկը տխուր նայում էր խանութի քաղցրավենիքներին։
Քնքուշ զեփյուռը շոյում էր ծառի տերևները։
Սիրտը արյունատար համակարգի կենտրոնական օրգանն է։

Հայոց լեզու․ Ջ-Ճ-Չ ուղղագրություն

Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ:

ա/  ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

բ/  առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, քուրջ:

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք), կտրիճ (քաջ), հառաչանք, միջամտել, միջավայր, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել:

դ/  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանճ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաջկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան,

Ը-ի ուղղագրություն

  1. Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը.

ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք, առընթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնզգույն, երկնչել, զուգընթաց, թրըխկ, լուսնկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց:

բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրմբռնելի, երկընտրանք, թըխկ, խոչնդոտ, կորնթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չրխկոց, վերընձյուղվել:

գ/ ակնթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնըստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթնկա, մթնշաղ, նախընտրել, որոտընդոստ, չրըխկ, չըմբռնել, սրընթաց, օրըստօրե:

դ/ անակնկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առնչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետզհետե, մակընթացություն, շրխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարընկեց, օրընդմեջ:

2.      Որ շարքի բոլոր բառերում է գրվում Ը.

ա/ ակ-նբախ, ան-նդունակ, չ-նթերցել, չառ-նչվել, կ-նկճեն, վ-շշոց, թ-խկ, նախ-նթաց:

բ/ չ-նդունել, լուս-նկա, վայր-նթաց, գործ-նկեր, շր-խկոց, մակ-նթացություն, հատ-նտիր, ինքն-ստինքյան:

գ/ խոչնդոտ, անմբռնելի, օրստօրե, շրխկ, նորնտիր, հյուրնկալ, աննդդիմադրելի, տաս-:

դ/ սր-նթաց, մերթ-նդմերթ, առ-նթեր, չ-նտրել, խաղ-նկեր, ան-նդունելի, երկ-նտրանք, ակ-նթարթ: