Գրականություն․ Ընթերցանություն․ Հովազաձորի գերիները․ Մաս 2

Գլխավոր

«Հովազաձորի Գերիները» գիրքը շատ հետաքրքիր գիրք է։ Ես այս գիրքը սկսեցի կարդալ, որովհետև երբ «Քարանձավի Բնակիչները» գիրքը վերջացրի (լավ գիրք էր) հայրս ինձ ասաց, որ «Հովազաձորի գերիները» այդ գրքին նման է, և ավելի լավը։

!Եթե ցանկանում եք այս գիրքը կարդալ, հավանաբար պետք է այս փոստը չկարդալ!

Մաս 2 (Ապրիլի ընթացքում)

Գլուխ առաջին.  

Հովազաձորից մի քանի ամիսը մեկ ծագող հեղեղի մասին գյուղի բնակիչները, մանավանդ անգետներն ու սնահավատները, պատմություններ էին հորինել, իբր այն գալիս է դժոխքից։ Բայց երեխաները չէին նկատել, որ այդ քարանձավից կենդանիները հեռու էին մնում, ինչի պատճառը պարբերական հեղեղն էր։ 

Գլուխ երկրորդ.  

Հեղեղի հետևանքով երեխաներից քիչ են թրջվում միայն Հասոն և Աշոտը։ Հեղեղը տարած է լիոնւմ նաև նրանց հագուստների մի մասը։ Գիշերվա կեսին, շուրջը մութ ու խավար թրջված երեխաները պար են բռնում, որպեսզի տաքանան, մինչև արևի դուրս գալը։ 

Գլուխ երրորդ.  

Հասոն և Աշոտը կրկին ցույց էենտալիս ինչպես է լինում իսկական ընկերը, երբ հերթով օգնում են նեղության մեջ ընկածներին։ Նրանք նախ խաշամ են հավաքում և օգնում տաքացնել թրջված ընկերներին։ Ապա պարզվում է, որ Սարգիսի ոտքը վնասվել է, և Հասոն այն տեղն է գցում՝ փրկելով Սարգսին հաշմանդամությունից։  

Գլուխ չորրորդ. 

Բնության մեջ ապրելով, Հասոն մեծ փորձ էր ձեռք բերել, ինչը շատ է օգնում խմբին: Իսկ ընկերների հոգատարությունը վերջապես ուղղում են Սարգիսին, որը կիսվում է ընկերների հետ իր գտած ընկույզներով։ 

Գլուխ հինգերորդ.  

Պատանիները ստիպված են ամեն ինչ սկսել նորից: Նրանք գտնում են նոր քարայր բնակության համար, նոր աղեղներ պատրաստում:  

Գլուխ վեցերորդ.  

Ընկերների մեջ վեճ է սկսվում։ Աշոտը, ընտրվելով խմբի առաջնորդ, մեծամտացել էր և սկսել էր վերևից նայել ընկերներին։ Գագիկի առաջարկով ընտրություններ են տեղի ունենում, և առաջնորդ է ընտրվում Հասոն։ Այդ անակնկալը լավ դաս է լինում Աշոտին։ 

Գլուխ յոթերորդ.  

Հիվանդանում է Շուշիկը: 

Գլուխ ութերորդ.  

Գագիկը կարողանում է կավից աման պատրաստել և Շուշիկի համար տաք թեյ պատրաստել։ 

Գլուխ իններորդ.  

Աշոտն ու Գագիկը նորից սկսում են բացել նաև ճանապարհը, որպեսզի կարողանան դուրս գալ ձորից: Հովիվ Հասոն փորձում է որս բերել ընկերների համար, բայց անգղը վիրավորում է շանը՝ Բոյնախին։ 

Գլուխ տասներորդ. 

Տղաները մտածում են սպանել սատկող շանը, բայց վերջում որոշում են փորձել բուժել իրենց նեղ օրերի ընկեր շանը և Աշոտը նույնիսկ կտրատում է իր վարտիքը՝ կապելով շան վերքը։  

Գլուխ տասնմեկերորդ.  

Տղաները շան օգնությամբ կարողանում են մի կրիա գտնել, որի սուպը օգնում է Շուշիկին կազդուրվել։ Բայց նրանց անհոգությունը երկար չի տևում և նրանք ահավոր վտանգի առջև են կանգնում։ Անձավի շեմքին է մոտենում մի կատվազգի գազան, որին Սարգիսը քշում է կրակի խանձողով։ 

Գլուխ տասներկուերորդ.  

Տղաները նիզակներ են պատրաստում պաշտպանվելու համար։ Նրանք նաև կաքավների տեղ են գտնում և թակարդներ դնում, հույսով, որ կկարողանան բռնել։ Հաջորդ օրը այդ հույսը կորում է, քանի որ տեսնում են, որ մի մեծ հետքով գազան հոշոտել է թակարդի մեջ ընկած կաքավներին։ 

Գլուխ տասներեքերորդ.  

Գազանը այժմ ամենամեծ խոչընդոտն է տղաների համար: Նա ևս փակված է մնացել ձորում և քաղցած է: Պատանիները այժմ ամենուր կրակով են գնում: Հաջորդ օրը, երբ տղաները դուրս են գալիս բնակարան-անձավից, գազանը հարձակվում է Հասոյի վրա, բայց վիրավոր շունը վերջին ուժերով  կռվի էր բռնվում գազանի հետ Հասոյին պաշտպանելու համար։ Շունը վնասվում է և ի վերջո սատկում: 

Գլուխ տասնչորսերորդ. 

Բոյնախի մորթին վերջնականապես կազդուրում է Շուշիկին։ Տղաները նաև խաղաղի այգի են գտնում։ 

Գլուխ տասնհինգերորդ.  

Ջանալով պարզելու խորհրդավոր այգու գաղտնիքը, տղաները գտնում են նաև մի շավիղ, որի քարե աստիճանները պատրաստվել էին մարդու ձեռքով։ 

Գլուխ տասնվեցերորդ.  

Քաջություն հավաքելով, հաջորդ օրը տղաները գնում են խորհրդավոր շավիղով և հասնում մի դռնակով քարայր-բնակարանի։ Ներսում կան չղջիկներ,որոնք ձմռան քուն են մտել: 

Գլուխ տասնյոթերորդ.  

Պատանիները արագությամբ կարճացնում են դեպի ազատություն տանող ճամփան, հուսով որ մեկ-երկու օրից կկարողանան դուրս գալ ձորից։ Ձոր են վերադարձել նաև քարայծերը։ 

Գլուխ տասնութերորդ.  

Սակայն բնությունը հասցնում է նորանոր արհավիրքներ: Հալված ջուրը սառույց է դառնում, իսկ սառույցը փակում է ճամփան։  

Գլուխ տասնիններորդ.  

Երբ թվում է թե այդքան մոտ է ազատությունը, դարձյալ ձյուն է գալիս և պատանիների աշխատանքը զուր է դառնում: Ճանապարհը փակվում է վերջնականապես: Այն մինչև գարուն չի բացվի, և նրանք ստիպված են ձմեռել Հովազաձորում: 

Գլուխ քսաներորդ.  

Ձմռան առաջին օրը Հովազաձորի գերիները ուսումնասիրում են նոր բնակարանը և խորոված սարքում քարանձավի չղջիկներից։ 

Գլուխ քսանմեկերորդ.  

Մինչև նոր բնակավայր տեղափոխվելը, պատանիները բռնում են ձմռան քուն մտած չղջիկներին՝ ապահովելով իրենց մսով։ Նոր քարայրում գտնում են տարբեր հարմարություններ և անհրաժեշտ իրեր։ 

Գլուխ քսաներկուերորդ.  

Բոլոր նշաններից երևում է, որ այդ խորհրդավոր անձավում ժամանակին ապրել է ինչ–որ ճգնավոր: Երեխաները գտնում են նրա սևացած գիրքն ու խաչը:  

Գլուխ քսաներեքերորդ.  

Պատանիները ցրտահարված խաղողը ճզմում են և այդպես պահում:  Գագիկի առաջարկով սկսում են սարքել կողովներ, որպեսզի ժամանակն անցի, իսկ հետո դրանով օգնած կլինեն նաև իրենց ծնողներին: Կողովներ գարնանը Այգեձորին շատ է պետք: 

Գլուխ քսանչորսերորդ.  

Մի անակնկալ դեպք հիշեցնում է պատանիներին, որ վրա հասած խաղաղությունը երկար չի տևելու։ Նրանք ցերեկով տեսնում են գազանին և հասկանում են, որ փակվել են ձորի մեջ հովազի հետ միասին։ 

Գլուխ քսանհինգերորդ.  

Դժբախտությունները հաջորդում են իրար: Քարայր վերադառնալիս պատանիները տեսնում են, որ ինչ–որ մեկը քարայր է մտել և ամեն ինչ տակն ու վրա արել: Չկան չղջիկները, գինին խմել են: 

Գրականություն․ Ընթերցանություն․ Հովազաձորի գերիները․ Մաս 1

Գլխավոր

«Հովազաձորի Գերիները» գիրքը շատ հետաքրքիր գիրք է։ Ես այս գիրքը սկսեցի կարդալ, որովհետև երբ «Քարանձավի Բնակիչները» գիրքը վերջացրի (լավ գիրք էր) հայրս ինձ ասաց, որ «Հովազաձորի գերիները» այդ գրքին նման է, և ավելի լավը։

!Եթե ցանկանում եք այս գիրքը կարդալ, հավանաբար պետք է այս փոստը չկարդալ!

Մաս 1 (Մարտի ընթացքում)

Գլուխ 1․

Այգեձորի փոստատար Մուրադը գյուղի ֆերմայի մոտ փոստարկղ է կախում, որը պատճառ է դառնում մի մեծ թյուրիմացության։ Այդ ժամանակ ֆերմայում են գտնվում չորս դպրոցականներ, որոնք դաս են պատրաստում։ Հեռավոր Արևելքի մասին պատմություններից ոգևորված, Գագիկը և Աշոտը նամակ են ուղարկում իրենց ծնողներին, իբր մեկնում են Հեռավոր Արևելք։  

Գլուխ 2․

Գյուղ վերադառնալու ճանապարհին Աշոտին, Գագիկին, Շուշիկին և Սարգիսին է միանում քուրդ հովիվ տղա Հասոն իր շան՝ Բոյնախի հետ։ Ճանապարհին խումբը շեղվում է իր ուղիղ ճամփից դեպի Հովազաձոր, քանի որ ցնորամիտ Աշոտին հաջողվում է համոզել ընկերներին։ Նա խոստանում է ընկերներին ցույց տալ հիասքանչ տեսարաններ և անձավներում թաքնվող այծեր։ 

Գլուխ 3․

Հովազաձորը երեք կողմից շրջապատված է ժայռերով և միայն դիմացի կողմն է բաց, սակայն ներքևում բարձր ժայռեր են և իջնելու տեղ չկա: Պատանիները հարթ ճանապարհները թողած ընթանում են դիվային կածաններով, երբ հանկարծ մի քարայծ վազում է Աշոտի վրա: Նա գլխարկը խփում է կենդանու գլխին, գլխարկը մնում է նրա եղջյուրների մեջ և քարայծը սարսափահար փախչում է: 

Գլուխ 4․

Սակայն բնությունը բոլորովին էլ նկատի չի առնում, որ պատանիները պիտի ժամանակին վերադառնան տուն։ Եղանակը հանկարծ փոխվում է և շուտով սկսում է ուժեղ քամի, ապա առատձյուն: Պատանիները մտնում են մի կիսանձավի մեջ և սպասում, ապա ստիպված գիշերում են սառը անձավում, քանի որ եղանակը չի պարզվում։ 

Գլուխ 5․

Հաջորդ օրը պատանիների հույսն ու հուսահատությունը պարբերաբար հաջորդում էին իրար։ Ամբողջ օրը տեղալուց հետո ձյունը ի վերջո կտրվում է, սակայն նրանք տեսնում են, որ իրենց եկած արահետը բոլորովին ձյան տակ է։ 

Գլուխ 6․

Շուտով կարիքն առանց հապաղելու սկսեց բախել նրանց դուռը։ Նրանք սկսեցին մրսել, չունեին ո´չ կրակ, ո´չ ուտելիք, ո´չ ջուր։ Այդ օրը գտնում են հարմար անձավ, որում պատրաստում են իրենցանկողինները գիհի կոչվող մի ցածլիկ ծառի փարթամ ճյուղերից և խաշամից:  

Գլուխ 7․

Հաջորդ օրը պատանիները փորձում էին կրակ հայթայթել, ու երազում էին նախամարդու հզոր բազուկներն ունենալ՝ փայտերի շփումից կրակ ստանալու համար։ 

Գլուխ 8․

Ձորում փակված երեխաներին, այնուամենայնիվ, արդեն մի քանի օր անց հաջողվում է գտնել կյանքի համար անհրաժեշտ պայմաններ, նրանք ջուր ու կրակ են ունենում։ Հասոյի բնության մեջ ձեռք բերած փորձը շատ է պետք գալիս։ Նա աբեթով կրակ է ստանում, իսկ կրակի մեջ թեժացրած քարերով հալեցնելով ձյունը՝ թորած ջուր։ 

Գլուխ 9․

Շուտով պարզվում է, որ պատանիների վիճակը ավելի ծանր է լինելու, քան կարծում էին իրենք։ Ձյան պատճառով բոլորովին անհնար է դառնում ձորից դուրս գալը, ճանապարհը փակ է, իսկ նրանքչունեն գործիքներ։ Աշոտին ընտրում են խմբի ղեկավար, թեև ոչ մեկին դուր չի գալիս նրամեծամտությունը և հրամայական տոնը: 

Գլուխ 10.

Ամենից դժվարը ուտելիքի հարցն է, պատանիների ստամոքսը հարմարեցված չի լինում բնության գրկում ձմռանը գտած սննդին՝ մամուխ, այլ չորացած հատապտուղներ։ Նրանք Հասոյի դանակի շնորհիվ մի քանի գործիքներ են սարքում և փորձում նապաստակ որսալ, սակայն առաջին փորձն անօգուտ է անցնում։ 

Գլուխ 11.

Մինչդեռ Այգեձոր գյուղում պատանիների ծնողները ստանում են ֆերմայից ուղարկված չարաբաստիկ նամակները։ Կարդալով, նրանք կարծում են, որ պատանիները իսկապես գնացել են Հեռավոր Արևելք, և Աշոտի ու Գագիկի հայրերը գնում են այդ ուղղությամբ: Որդու համար առանձնապես չի անհանգստանում միայն Սարգսի հայրը՝ գյուղի պահեստապետ Պարույրը: 

Գլուխ 12.

Տղաները պարսատիկ են սարքում և շարունակում իրենց որսի փորձերը, սակայն ոչ մի շնչավոր կենդանի հեշտությամբ չի համաձայնում կեր դառնալ ուրիշին։ Սարգիսը չի մերվում մյուսների հետ: Նա սովոր է, որ իր համար անեն ամեն ինչ: 

Գլուխ 13.

Վերջապես երրորդ օրվա փորձից հետո պատանիները կարողանում են կաքավ որսել, սակայնանփորձ Գագիկի և Հասոյի պատճառով, որոնց առաջին անգամ էին որսորդությամբ զբաղվում, մյուս բոլոր կաքավները փախչում են։ 

Գլուխ 14.

Պատանիները շարունակում են զանազան պտուղներ հավաքել։ Բախտը ժպտում է Սարգսին, որը պատահաբար գտնում է սկյուռի ձմեռային պահեստի տեղը, որտեղ շատ ընկույզ կար։ Սարգիսը այն թաքցնում է և չի կիսում ընկերների հետ։ 

Գլուխ 15.

Մի քանի օր անց պատահաբար շան հաչոցից իմացվում է Սարգսի գաղտնիքը և նրա մոտ գտնվում են թաքցրած ընկույզները։ Այդպես է միշտ վարվել նաև Սարգսի հայրը՝ գողանալով ուրիշիաշխատանքը: Ընկերները Սարգիսին փորձում են պատժելով դարձի բերել, և պատմում են իր հորը գործած հանցանքները, ինչպես էր խաբել Հասոյի հորը, քանի որ վերջինս հայերեն կարդալ չգիտեր, կամ Շուշիկի հաշմանդամ հորն ուղարկել պատերազմ իր փոխարեն: 

Գլուխ 16.

Ընկերները Սարգիսին պատժում են՝ չշփվելով նրա հետ: Սարգսի վիճակը շատ դառն է լինում, երբ դուրս է մնում կոլեկտիվից։ Տղաները կարողանում են ինքնաշեն նետերով մոշահավ սպանել։ 

Գլուխ 17.

Ընկերները շարունակում են Սարգսին դարձի բերելու փորձերը և Աշոտը իր համար ամենաթանկ զգացումի՝ ընկերասիրության մասին բազմաթիվ պատմություններ է պատմում։ 

Գլուխ 18.

Երկարատև փորձերից հետո պատանիներին հաջողվում է որս կազմակերպել։ Հասոն գտնում է այն քարայրը, որտեղ թաքնվում են ճնճղուկները և տղաները կարողանում են կազմակերպել նրանց որսը փակ քարայրում։ 

Գլուխ 19.

Ընկերների կողմից մեծ ջանքեր թափելուց հետո Սարգիսը սկսում է դարձի գալ, բայց հենց այդ ժամանակ դժբախտություն է պատահում և դուրս տանող արահետը ձյունից մաքրելիս նա ընկնում է ձորը: 

Գլուխ 20.

Պատանիները մտածում են, ինչ կարող է պատահած լինել Սարգսի հետ, երբ ժայռից գլորվեցանդունդը, գուցե մահացավ։ Մի կերպ կարողանալով նայել ձորի հատակը, նրանք տեսնում են, որ տղան դեմ է առել մի թփի և ստացել որոշ վնասվածքներ։ 

Գլուխ 21.

Տղաները փորձեր են ձեռնարկում ազատելու Սարգսին։ Նաև որս են անում բռնելով սկյուռ, նապաստակ։ Հասոն հետո նաև Բոյնախը մթնում տեսնում մի գազանի աչքեր, ինչը նրանց շատ է անհանգստացնում։ 

Գլուխ 22-29․

Պատանիները շարունակում էին նորանոր միջոցներ հորինել իրենց ընկերոջը փրկելու համար և միայն օրեր անց է հաջողվում ազատել Սարգիսին։ 

Դրանից հետո տղայի մեջ հեղաշրջում է տեղի ունենում, ծնվում է մարդկայնությունը, նա հասկանում է, որ ընկերներ ունենալը ամենալավ ու կարևոր բաներից է: 

Թվում է, թե ամեն ինչ կարգավորվում էր պատանիների մոտ, սակայն միաղետ էլ է պատահում նրանց: Հանկարծ գործում է բնության նիրհող և կույր ուժերից մեկը, քարայրից հեղեղ է թափվում դուրս՝ սրբելով նրանց անկողիններն ու ամեն ինչ: