1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
դեգերել – թափառել, ման գալ
աղերսել – աղաչել
հռչակ – բարի անուն ունեցող
ոճիր – ծանր հանցանք
ապաստանել – պատսպարվել
սրտահոժար – պատրաստված
ձեղուն – տանիք
նժար – կշեռքի թաթերից յուրաքանչյուրը
հավիտենական – սկիզն և վերջ չունեցող
2. Զրույցի առանձին հատվածները վերնագրիր:
1․ Արդար դատավորը
2․ Աղավնու փախուստը
3․ Անգղի պահանջը
4․ Աղավնու փրկագինը
5․ Ուշինարայի զոհաբերությունը
3. Բնութագրիր Ուշինարային:
Ուշինարան արդար, իմաստուն, նվիրված և անձնազոհ մարդ էր, մաքուր խորհուրդներ էր տալիս, համեստ կյանք ուներ և օգնում էր աղքատներին և ուխտավորներին։
4. Դուրս գրիր հիմնական ասելիքը ներկայացնող հատվածը:
— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, իսկ աղավնին` հուր Ագնիի ոգին: Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:
Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:
5. Այլ կերպ վերնագրիր զրույցը:
Դատավորի Փորձությունը։