Գրականություն․ Ընթերցանություն․ Հովազաձորի գերիները․ Մաս 2

Գլխավոր

«Հովազաձորի Գերիները» գիրքը շատ հետաքրքիր գիրք է։ Ես այս գիրքը սկսեցի կարդալ, որովհետև երբ «Քարանձավի Բնակիչները» գիրքը վերջացրի (լավ գիրք էր) հայրս ինձ ասաց, որ «Հովազաձորի գերիները» այդ գրքին նման է, և ավելի լավը։

!Եթե ցանկանում եք այս գիրքը կարդալ, հավանաբար պետք է այս փոստը չկարդալ!

Մաս 2 (Ապրիլի ընթացքում)

Գլուխ առաջին.  

Հովազաձորից մի քանի ամիսը մեկ ծագող հեղեղի մասին գյուղի բնակիչները, մանավանդ անգետներն ու սնահավատները, պատմություններ էին հորինել, իբր այն գալիս է դժոխքից։ Բայց երեխաները չէին նկատել, որ այդ քարանձավից կենդանիները հեռու էին մնում, ինչի պատճառը պարբերական հեղեղն էր։ 

Գլուխ երկրորդ.  

Հեղեղի հետևանքով երեխաներից քիչ են թրջվում միայն Հասոն և Աշոտը։ Հեղեղը տարած է լիոնւմ նաև նրանց հագուստների մի մասը։ Գիշերվա կեսին, շուրջը մութ ու խավար թրջված երեխաները պար են բռնում, որպեսզի տաքանան, մինչև արևի դուրս գալը։ 

Գլուխ երրորդ.  

Հասոն և Աշոտը կրկին ցույց էենտալիս ինչպես է լինում իսկական ընկերը, երբ հերթով օգնում են նեղության մեջ ընկածներին։ Նրանք նախ խաշամ են հավաքում և օգնում տաքացնել թրջված ընկերներին։ Ապա պարզվում է, որ Սարգիսի ոտքը վնասվել է, և Հասոն այն տեղն է գցում՝ փրկելով Սարգսին հաշմանդամությունից։  

Գլուխ չորրորդ. 

Բնության մեջ ապրելով, Հասոն մեծ փորձ էր ձեռք բերել, ինչը շատ է օգնում խմբին: Իսկ ընկերների հոգատարությունը վերջապես ուղղում են Սարգիսին, որը կիսվում է ընկերների հետ իր գտած ընկույզներով։ 

Գլուխ հինգերորդ.  

Պատանիները ստիպված են ամեն ինչ սկսել նորից: Նրանք գտնում են նոր քարայր բնակության համար, նոր աղեղներ պատրաստում:  

Գլուխ վեցերորդ.  

Ընկերների մեջ վեճ է սկսվում։ Աշոտը, ընտրվելով խմբի առաջնորդ, մեծամտացել էր և սկսել էր վերևից նայել ընկերներին։ Գագիկի առաջարկով ընտրություններ են տեղի ունենում, և առաջնորդ է ընտրվում Հասոն։ Այդ անակնկալը լավ դաս է լինում Աշոտին։ 

Գլուխ յոթերորդ.  

Հիվանդանում է Շուշիկը: 

Գլուխ ութերորդ.  

Գագիկը կարողանում է կավից աման պատրաստել և Շուշիկի համար տաք թեյ պատրաստել։ 

Գլուխ իններորդ.  

Աշոտն ու Գագիկը նորից սկսում են բացել նաև ճանապարհը, որպեսզի կարողանան դուրս գալ ձորից: Հովիվ Հասոն փորձում է որս բերել ընկերների համար, բայց անգղը վիրավորում է շանը՝ Բոյնախին։ 

Գլուխ տասներորդ. 

Տղաները մտածում են սպանել սատկող շանը, բայց վերջում որոշում են փորձել բուժել իրենց նեղ օրերի ընկեր շանը և Աշոտը նույնիսկ կտրատում է իր վարտիքը՝ կապելով շան վերքը։  

Գլուխ տասնմեկերորդ.  

Տղաները շան օգնությամբ կարողանում են մի կրիա գտնել, որի սուպը օգնում է Շուշիկին կազդուրվել։ Բայց նրանց անհոգությունը երկար չի տևում և նրանք ահավոր վտանգի առջև են կանգնում։ Անձավի շեմքին է մոտենում մի կատվազգի գազան, որին Սարգիսը քշում է կրակի խանձողով։ 

Գլուխ տասներկուերորդ.  

Տղաները նիզակներ են պատրաստում պաշտպանվելու համար։ Նրանք նաև կաքավների տեղ են գտնում և թակարդներ դնում, հույսով, որ կկարողանան բռնել։ Հաջորդ օրը այդ հույսը կորում է, քանի որ տեսնում են, որ մի մեծ հետքով գազան հոշոտել է թակարդի մեջ ընկած կաքավներին։ 

Գլուխ տասներեքերորդ.  

Գազանը այժմ ամենամեծ խոչընդոտն է տղաների համար: Նա ևս փակված է մնացել ձորում և քաղցած է: Պատանիները այժմ ամենուր կրակով են գնում: Հաջորդ օրը, երբ տղաները դուրս են գալիս բնակարան-անձավից, գազանը հարձակվում է Հասոյի վրա, բայց վիրավոր շունը վերջին ուժերով  կռվի էր բռնվում գազանի հետ Հասոյին պաշտպանելու համար։ Շունը վնասվում է և ի վերջո սատկում: 

Գլուխ տասնչորսերորդ. 

Բոյնախի մորթին վերջնականապես կազդուրում է Շուշիկին։ Տղաները նաև խաղաղի այգի են գտնում։ 

Գլուխ տասնհինգերորդ.  

Ջանալով պարզելու խորհրդավոր այգու գաղտնիքը, տղաները գտնում են նաև մի շավիղ, որի քարե աստիճանները պատրաստվել էին մարդու ձեռքով։ 

Գլուխ տասնվեցերորդ.  

Քաջություն հավաքելով, հաջորդ օրը տղաները գնում են խորհրդավոր շավիղով և հասնում մի դռնակով քարայր-բնակարանի։ Ներսում կան չղջիկներ,որոնք ձմռան քուն են մտել: 

Գլուխ տասնյոթերորդ.  

Պատանիները արագությամբ կարճացնում են դեպի ազատություն տանող ճամփան, հուսով որ մեկ-երկու օրից կկարողանան դուրս գալ ձորից։ Ձոր են վերադարձել նաև քարայծերը։ 

Գլուխ տասնութերորդ.  

Սակայն բնությունը հասցնում է նորանոր արհավիրքներ: Հալված ջուրը սառույց է դառնում, իսկ սառույցը փակում է ճամփան։  

Գլուխ տասնիններորդ.  

Երբ թվում է թե այդքան մոտ է ազատությունը, դարձյալ ձյուն է գալիս և պատանիների աշխատանքը զուր է դառնում: Ճանապարհը փակվում է վերջնականապես: Այն մինչև գարուն չի բացվի, և նրանք ստիպված են ձմեռել Հովազաձորում: 

Գլուխ քսաներորդ.  

Ձմռան առաջին օրը Հովազաձորի գերիները ուսումնասիրում են նոր բնակարանը և խորոված սարքում քարանձավի չղջիկներից։ 

Գլուխ քսանմեկերորդ.  

Մինչև նոր բնակավայր տեղափոխվելը, պատանիները բռնում են ձմռան քուն մտած չղջիկներին՝ ապահովելով իրենց մսով։ Նոր քարայրում գտնում են տարբեր հարմարություններ և անհրաժեշտ իրեր։ 

Գլուխ քսաներկուերորդ.  

Բոլոր նշաններից երևում է, որ այդ խորհրդավոր անձավում ժամանակին ապրել է ինչ–որ ճգնավոր: Երեխաները գտնում են նրա սևացած գիրքն ու խաչը:  

Գլուխ քսաներեքերորդ.  

Պատանիները ցրտահարված խաղողը ճզմում են և այդպես պահում:  Գագիկի առաջարկով սկսում են սարքել կողովներ, որպեսզի ժամանակն անցի, իսկ հետո դրանով օգնած կլինեն նաև իրենց ծնողներին: Կողովներ գարնանը Այգեձորին շատ է պետք: 

Գլուխ քսանչորսերորդ.  

Մի անակնկալ դեպք հիշեցնում է պատանիներին, որ վրա հասած խաղաղությունը երկար չի տևելու։ Նրանք ցերեկով տեսնում են գազանին և հասկանում են, որ փակվել են ձորի մեջ հովազի հետ միասին։ 

Գլուխ քսանհինգերորդ.  

Դժբախտությունները հաջորդում են իրար: Քարայր վերադառնալիս պատանիները տեսնում են, որ ինչ–որ մեկը քարայր է մտել և ամեն ինչ տակն ու վրա արել: Չկան չղջիկները, գինին խմել են: 

Գրականություն․ Փաստեր ծառերի բուսահյութի և խեժի մասին

1. Ծառերը արտադրում են հեղուկներ՝ բուսահյութեր և խեժեր:

Բուսահյութն ընդհանուր առմամբ ջրային, շաքարե նյութ է և հանդիպում է ծառերի բնափայտի բջիջներում։ Այն դեղնավուն է կամ սպիտակ, կպչուն և մածուցիկ:

Խեժը կարմիր և մաքուր, գտնվում է ծառերի արտաքին բջիջներում: Երբ ծառը կտրվում է, խեժը դուրս է հոսում և խցանում է կոտրված հատվածը՝ փակելով միջատների և սնկային հիվանդությունների հարուցիչների ներխուժման ուղիները, ինչպես արյունը մակարդվում է վերքերի մեջ: Խեժն ավելի հաստ է և կպչուն, և երբ ժամանակի մեջ արագ կարծրանում է։

2. Մարդիկ հազարավոր տարիներ օգտագործել են բուսահյութեր և խեժեր: Բուսահյութն, օրինակ, լայնորեն օգտագործվում է շաքարեղեգի հյութից շաքարավազի արտադրության մեջ: Մարդիկ օգտագործում էին խեժը որպես սոսինձ և դեղամիջոց։ Քանի որ ծառերի խեժը ջրակայուն է, նավաշինողները հաճախ այն օգտագործում էին նավակները, պարանները և բրեզենտները պատելու համար:

3. Որոշ ծառերի հյութը վերածվում է օշարակի, ամենից հաճախ հավաքվող օշարակը թխկու օշարակն է:

4. Առաջին ծամոնները պատրաստվել են Սապոդիլա (Manilkara zapota) ծառի հյութից:

5. Կաուչուկատու ծառերը (Hevea brasiliensis) արտադրում են կաթնահյութ, որը կոչվում է լատեքս։ Արևադարձային երկրներում աճող բրազիլական հևեյա ծառի լատեքսից պատրաստում են բնական կաուչուկ։

6. Որոշ ծառերի խեժի՝ խունկի այրելը երկար դարեր ի վեր օգտագործվել է հոգևոր նպատակով։

7. Այսօր ծառի խեժն օգտագործվում է բազմաթիվ առումներով՝ որպես հերմետիկ նյութ, լարային գործիքների աղեղների համար և նույնիսկ օճառներում։ Խեժը լայնորեն օգտագործվում է նաև բազմաթիվ իրերի արտադրության մեջ, ինչպիսիք են թանաքները, լաքերը, զարդերը և օծանելիքները: Դուք կարող եք նաև օգտագործել այն արտակարգ իրավիճակներում բնության գրկում գտնվելիս, ներառյալ վերքերի բուժման, արյունահոսությունը դադարեցնելու և ցաները հանգստացնելու համար:

8. Սաթը իրականում քար չէ: Այն շատ հին ծառի խեժ է, որը քարացել է։

Գրականություն․ Համո Սահյան․ Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ.

Ինչ տրամադրություն փոխանցեց բանաստեղծությունը:

Գեղեցկություն, բնության զարթոնք և ներդաշնակություն, հանգստություն։ Յուրանքանչյուր երկու տողը կարծես լինի մի սիրուն գեղանկար։ Այս բանաստեղծությունը կարդալուց պատկերացնում ես, ոնց է անտառը քնի մեջ է մտնում մայրամուտի ժամանակ։

Պատմի’ր` մայրամուտն ինչով է գեղեցիկ քեզ համար (6-8 նախադասություն):

Ամպերը շատ գեղեցիկ գույներ հավաքում։ Արևը արտացոլում է ամպերի վրա և նրա լույսը փոխում է երկնքի գույնը։ Լույսը շենքերի ու քաղաքի վրա վարդագույն երանգ է թողում։ Լռությունը ավելի շատ է լինում մայրամուտի ժամանակ։ Մայրամուտը Հայաստանում հատկապես գեղեցիկ է, որովհետև շրջապատի սարերի շատ գեղեցիկ են դառնում։ Իսկ մայրամուտի վերջում տեսնում ես, ինչպես է արևը սարերի հետև անհետանում, օդը դառնում է կաթնագույն, իսկ երբ վերջին լույսի շողքերը գնում են, երկինքը սկսում է մթնել։

Գրականություն․ Ընթերցանություն․ Հովազաձորի գերիները․ Մաս 1

Գլխավոր

«Հովազաձորի Գերիները» գիրքը շատ հետաքրքիր գիրք է։ Ես այս գիրքը սկսեցի կարդալ, որովհետև երբ «Քարանձավի Բնակիչները» գիրքը վերջացրի (լավ գիրք էր) հայրս ինձ ասաց, որ «Հովազաձորի գերիները» այդ գրքին նման է, և ավելի լավը։

!Եթե ցանկանում եք այս գիրքը կարդալ, հավանաբար պետք է այս փոստը չկարդալ!

Մաս 1 (Մարտի ընթացքում)

Գլուխ 1․

Այգեձորի փոստատար Մուրադը գյուղի ֆերմայի մոտ փոստարկղ է կախում, որը պատճառ է դառնում մի մեծ թյուրիմացության։ Այդ ժամանակ ֆերմայում են գտնվում չորս դպրոցականներ, որոնք դաս են պատրաստում։ Հեռավոր Արևելքի մասին պատմություններից ոգևորված, Գագիկը և Աշոտը նամակ են ուղարկում իրենց ծնողներին, իբր մեկնում են Հեռավոր Արևելք։  

Գլուխ 2․

Գյուղ վերադառնալու ճանապարհին Աշոտին, Գագիկին, Շուշիկին և Սարգիսին է միանում քուրդ հովիվ տղա Հասոն իր շան՝ Բոյնախի հետ։ Ճանապարհին խումբը շեղվում է իր ուղիղ ճամփից դեպի Հովազաձոր, քանի որ ցնորամիտ Աշոտին հաջողվում է համոզել ընկերներին։ Նա խոստանում է ընկերներին ցույց տալ հիասքանչ տեսարաններ և անձավներում թաքնվող այծեր։ 

Գլուխ 3․

Հովազաձորը երեք կողմից շրջապատված է ժայռերով և միայն դիմացի կողմն է բաց, սակայն ներքևում բարձր ժայռեր են և իջնելու տեղ չկա: Պատանիները հարթ ճանապարհները թողած ընթանում են դիվային կածաններով, երբ հանկարծ մի քարայծ վազում է Աշոտի վրա: Նա գլխարկը խփում է կենդանու գլխին, գլխարկը մնում է նրա եղջյուրների մեջ և քարայծը սարսափահար փախչում է: 

Գլուխ 4․

Սակայն բնությունը բոլորովին էլ նկատի չի առնում, որ պատանիները պիտի ժամանակին վերադառնան տուն։ Եղանակը հանկարծ փոխվում է և շուտով սկսում է ուժեղ քամի, ապա առատձյուն: Պատանիները մտնում են մի կիսանձավի մեջ և սպասում, ապա ստիպված գիշերում են սառը անձավում, քանի որ եղանակը չի պարզվում։ 

Գլուխ 5․

Հաջորդ օրը պատանիների հույսն ու հուսահատությունը պարբերաբար հաջորդում էին իրար։ Ամբողջ օրը տեղալուց հետո ձյունը ի վերջո կտրվում է, սակայն նրանք տեսնում են, որ իրենց եկած արահետը բոլորովին ձյան տակ է։ 

Գլուխ 6․

Շուտով կարիքն առանց հապաղելու սկսեց բախել նրանց դուռը։ Նրանք սկսեցին մրսել, չունեին ո´չ կրակ, ո´չ ուտելիք, ո´չ ջուր։ Այդ օրը գտնում են հարմար անձավ, որում պատրաստում են իրենցանկողինները գիհի կոչվող մի ցածլիկ ծառի փարթամ ճյուղերից և խաշամից:  

Գլուխ 7․

Հաջորդ օրը պատանիները փորձում էին կրակ հայթայթել, ու երազում էին նախամարդու հզոր բազուկներն ունենալ՝ փայտերի շփումից կրակ ստանալու համար։ 

Գլուխ 8․

Ձորում փակված երեխաներին, այնուամենայնիվ, արդեն մի քանի օր անց հաջողվում է գտնել կյանքի համար անհրաժեշտ պայմաններ, նրանք ջուր ու կրակ են ունենում։ Հասոյի բնության մեջ ձեռք բերած փորձը շատ է պետք գալիս։ Նա աբեթով կրակ է ստանում, իսկ կրակի մեջ թեժացրած քարերով հալեցնելով ձյունը՝ թորած ջուր։ 

Գլուխ 9․

Շուտով պարզվում է, որ պատանիների վիճակը ավելի ծանր է լինելու, քան կարծում էին իրենք։ Ձյան պատճառով բոլորովին անհնար է դառնում ձորից դուրս գալը, ճանապարհը փակ է, իսկ նրանքչունեն գործիքներ։ Աշոտին ընտրում են խմբի ղեկավար, թեև ոչ մեկին դուր չի գալիս նրամեծամտությունը և հրամայական տոնը: 

Գլուխ 10.

Ամենից դժվարը ուտելիքի հարցն է, պատանիների ստամոքսը հարմարեցված չի լինում բնության գրկում ձմռանը գտած սննդին՝ մամուխ, այլ չորացած հատապտուղներ։ Նրանք Հասոյի դանակի շնորհիվ մի քանի գործիքներ են սարքում և փորձում նապաստակ որսալ, սակայն առաջին փորձն անօգուտ է անցնում։ 

Գլուխ 11.

Մինչդեռ Այգեձոր գյուղում պատանիների ծնողները ստանում են ֆերմայից ուղարկված չարաբաստիկ նամակները։ Կարդալով, նրանք կարծում են, որ պատանիները իսկապես գնացել են Հեռավոր Արևելք, և Աշոտի ու Գագիկի հայրերը գնում են այդ ուղղությամբ: Որդու համար առանձնապես չի անհանգստանում միայն Սարգսի հայրը՝ գյուղի պահեստապետ Պարույրը: 

Գլուխ 12.

Տղաները պարսատիկ են սարքում և շարունակում իրենց որսի փորձերը, սակայն ոչ մի շնչավոր կենդանի հեշտությամբ չի համաձայնում կեր դառնալ ուրիշին։ Սարգիսը չի մերվում մյուսների հետ: Նա սովոր է, որ իր համար անեն ամեն ինչ: 

Գլուխ 13.

Վերջապես երրորդ օրվա փորձից հետո պատանիները կարողանում են կաքավ որսել, սակայնանփորձ Գագիկի և Հասոյի պատճառով, որոնց առաջին անգամ էին որսորդությամբ զբաղվում, մյուս բոլոր կաքավները փախչում են։ 

Գլուխ 14.

Պատանիները շարունակում են զանազան պտուղներ հավաքել։ Բախտը ժպտում է Սարգսին, որը պատահաբար գտնում է սկյուռի ձմեռային պահեստի տեղը, որտեղ շատ ընկույզ կար։ Սարգիսը այն թաքցնում է և չի կիսում ընկերների հետ։ 

Գլուխ 15.

Մի քանի օր անց պատահաբար շան հաչոցից իմացվում է Սարգսի գաղտնիքը և նրա մոտ գտնվում են թաքցրած ընկույզները։ Այդպես է միշտ վարվել նաև Սարգսի հայրը՝ գողանալով ուրիշիաշխատանքը: Ընկերները Սարգիսին փորձում են պատժելով դարձի բերել, և պատմում են իր հորը գործած հանցանքները, ինչպես էր խաբել Հասոյի հորը, քանի որ վերջինս հայերեն կարդալ չգիտեր, կամ Շուշիկի հաշմանդամ հորն ուղարկել պատերազմ իր փոխարեն: 

Գլուխ 16.

Ընկերները Սարգիսին պատժում են՝ չշփվելով նրա հետ: Սարգսի վիճակը շատ դառն է լինում, երբ դուրս է մնում կոլեկտիվից։ Տղաները կարողանում են ինքնաշեն նետերով մոշահավ սպանել։ 

Գլուխ 17.

Ընկերները շարունակում են Սարգսին դարձի բերելու փորձերը և Աշոտը իր համար ամենաթանկ զգացումի՝ ընկերասիրության մասին բազմաթիվ պատմություններ է պատմում։ 

Գլուխ 18.

Երկարատև փորձերից հետո պատանիներին հաջողվում է որս կազմակերպել։ Հասոն գտնում է այն քարայրը, որտեղ թաքնվում են ճնճղուկները և տղաները կարողանում են կազմակերպել նրանց որսը փակ քարայրում։ 

Գլուխ 19.

Ընկերների կողմից մեծ ջանքեր թափելուց հետո Սարգիսը սկսում է դարձի գալ, բայց հենց այդ ժամանակ դժբախտություն է պատահում և դուրս տանող արահետը ձյունից մաքրելիս նա ընկնում է ձորը: 

Գլուխ 20.

Պատանիները մտածում են, ինչ կարող է պատահած լինել Սարգսի հետ, երբ ժայռից գլորվեցանդունդը, գուցե մահացավ։ Մի կերպ կարողանալով նայել ձորի հատակը, նրանք տեսնում են, որ տղան դեմ է առել մի թփի և ստացել որոշ վնասվածքներ։ 

Գլուխ 21.

Տղաները փորձեր են ձեռնարկում ազատելու Սարգսին։ Նաև որս են անում բռնելով սկյուռ, նապաստակ։ Հասոն հետո նաև Բոյնախը մթնում տեսնում մի գազանի աչքեր, ինչը նրանց շատ է անհանգստացնում։ 

Գլուխ 22-29․

Պատանիները շարունակում էին նորանոր միջոցներ հորինել իրենց ընկերոջը փրկելու համար և միայն օրեր անց է հաջողվում ազատել Սարգիսին։ 

Դրանից հետո տղայի մեջ հեղաշրջում է տեղի ունենում, ծնվում է մարդկայնությունը, նա հասկանում է, որ ընկերներ ունենալը ամենալավ ու կարևոր բաներից է: 

Թվում է, թե ամեն ինչ կարգավորվում էր պատանիների մոտ, սակայն միաղետ էլ է պատահում նրանց: Հանկարծ գործում է բնության նիրհող և կույր ուժերից մեկը, քարայրից հեղեղ է թափվում դուրս՝ սրբելով նրանց անկողիններն ու ամեն ինչ: 

Գրականություն․ Փաստեր Google-ի մասին։

1.  Google ընկերությունը հիմնադրվել է 1998թ. սեպտեմբերի 4-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում։  Այն հիմնադրել են Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը։ Նրանք այժմ աշխարհի 6-րդ և 7-րդ ամենահարուստ մարդիկ են՝ 121 և 116 միլիարդ դոլար կարողությամբ:

 2. Google-ը թողարկեց իր «Google Chrome» որոնողական համակարգը 1998թ. սեպտեմբերի 27-ին (ընկերության հիմնադրումից ընդամենը 23 օր հետո):

2000թ. (ընկերության հիմնադրումից 2 տարի անց) «Google Chrome»-ը դարձավ #1 որոնողական համակարգը աշխարհում։

 3. «Gmail» էլեկտրոնային փոստը ստեղծվել է 2004թ. ապրիլի 1-ին, իսկ ֆայլերը կիսելու «Google drive» համակարգը ստեղծվել է տարիներ անց՝ 2012թ. ապրիլի 24-ին։4. «Google Images» նկարների որոնողական համակարգը ներկայացվել է 2001թ. հուլիսի 12-ին: 

5. 2006թ. Google-ը գնեց նաև YouTube տեսանյութերի կիսվելու կայքը 1,6 մլրդ դոլարով:

6. Google-ը համարվում է աշխարհի երկրորդ ամենաթանկ ապրանքանիշը, իսկ Google-ը և YouTube-ը հանդիսանում են աշխարհի ամենաշատ հաճախում ունեցող կայքերը:

Գրականություն․ Փաստեր Հեծանիվների մասին

1․ Առաջին հեծանիվը ստեղծվել էր 1817 թվականին գերմանացի Կարլ ֆոն Դրեյսի (Karl von Drais) կողմից, և գերմաներեն կոչվում էր Laufmaschine-ը (“արագավազ”)։ Այդ հեծանիվը ոտնակներ չուներ, և քշողն իր ոտքերով հրում էր այն առաջ։

Դրեիսի Laufmaschine-ի կրկնօրինակը

2. 1923 թ․ Բաստեր Քիթոնը նկարահանում էր «Մեր հյուրընկալությունը» (Our Hospitality) կինոնկարը, որը տեղի էր ունենում 1830թ․ կողմերը։ Կինոնկարի համար Laufmaschine էր հարկավոր, սակայն քանի որ դրանից այլևս չէին վաճառում, նրանք նկարների միջոցով կրկնօրինակ ստեղծեցին։

Բաստեր Քիթոնը «Մեր հյուրընկալությունը» կինոնկարում

3. Առաջին ոտնակով հեծանիվը՝ «Tretkurbelfahrrad»-ը ստեղծվեց 1853 թ․ գերմանացի Ֆիլիպ Մորից Ֆիշերի (Phillip Moritz Fischer) կողմից։

4. Առաջին հեծանիվը, որը մեծ առջևի անիվ ուներ և փոքր հետևի անիվ, ստեղծվել է 1872 թ․ անգլիացի Ջեյմս Ստարլիի (James Starley) կողմից։

5․ Մրցույթների ժամանակ հեծանվորդները կարողանում են զարգացնել 100 կմ/ժ-ից ավելի արագություն։

Ջաննի Ռոդարի․ “Ծեր մորաքույր Ադան”

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Մորաքույր Ադան գիտեր, ինչ էր իրեն պետք կյանքից, և գիտեր կիսվել իր ունեցածով։

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Երկու կանայք միայն օգուտ էին ակնկալում կյանքից, և դրա համար ոչ ոքի ոչինչ չէին տալիս առանց օգուտի։

Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Ոչ, մորաքույր Ադան շատ նորմալ ու լավ անձնավորություն էր։

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Ո՞ր տեսակետն ես դու պաշտպանում, ինչու՞:

Ադան տալիս է առանց սպասելու, և դրա համար գուցե նրան չէին գնահատում իր զավակները, բայց սիրում էին ծտերը։ Իսկ երկու կանանց ոչ զավակներն էին սիրում, ոչ ծտերը։

Աղայանի դպրոցը մեր դպրոցի հետ համեմատված

Նմանություններ

1․ Թե Աղայանի դպրոցներում (Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին, նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), թե Սեբաստացի կրթահամալիրում կան այգիներ և հողամասեր, ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում են (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ։ Նույնը և զանազան արհեստների ուսուցման հարցում։

2․ Երկու դպրոցներում էլ, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում են կուրորեն ընդօրինակելը, ամեն ինչ հարմարեցնելով մեր ազգի առանձնահատկություններին։

3․ Երկու դպրոցում էլ բարոյական և գեղագիտական ձևով են դաստիարակում, և ծեծը արգելված է։

4․ Երկու դպրոցում էլ ուզում են զարգացնել ուժեղ և խելացի քաղաքացիներ։

5․ Երկու դպրոցներն էլ ունեն իրենց մշակած մայրենի լեզվի ւսուցման մեթոդիկան, իրենց դաագրքերը։

6,․ Երկու դպրոցներում էլ մեծ տեղ են տալիս խաղերին, զբոսանքներին, արշավներին։

Տարբերություններ

1․ Աղայանի դպրոցում առավոտյան լիցքային վարժություն պարապմունքներ էին անում, Սեբաստացի կրթահամալիրում՝ առավոտյան պարեր։

Մայրենի․ 6 փաստ Հովհաննես Թումանյանի մասին

1․ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ․ փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։

Դսեղ գյուղը

2․ Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը «Հոգուս հատորն» էր։ Այն գրել է 12 տարեկանում՝ նվիրելով իր դասընկերուհուն։

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,

Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։

3․ Հովհաննես Թումանյանը հաճախել է իր հորեղբոր Գրիշկա բիձու դպրոցը, բայց քանի որ դպրոցի կրթությունը շատ անկանոն էր, նա դուրս է եկել այդ դպրոցից և գնացել Սահակ վարժապետի դպրոց։ Սրանից հետո դպրոցը հաճախ է փոխել։

4․ Հովհաննես Թումանյանի 4 որդիներն էլ զոհվել են երիտասարդ տարիքում։ Մեկը զինվոր է եղել և զոհվել Հայ-Թուրքական պատերազմի ժամանակ 1918 թվականին։ Մյուս 3 որդիները զոհվել են Ստալինյան բռնությունների ժամանակ։

5․ Հովհաննես Թումանյանը ամենաշատ տպագրված և թարգմանված Հայ հեղինակն է։

6․ Հովհաննես Թումանյանի վերջին բանաստեղծությունը «Վերջին խոսք»-ն էր։

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում։

Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից։

Գնա՛, հանգիր այն դաշտերում,

Ուր որ իրար էլ չեն տիրում
Եղբայր-մարդիկ, և հերկելով
Քեզ օրհնում են սուրբ երգերով։

Գնա դեպի երանավետ
Այն վայրերը, ուր կյանքի հետ

Խաղ չեն անում զվարճության
Կամ հեշտության համար միայն։

Իսկ մենք ցավով լեցուն սրտով
Անկարող ենք միշտ անվրդով
Ե՛վ քուրդերի լուծը տանել,

Ե՛վ քեզ օրհնել, փառաբանել։

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,
Երանությամբ միշտ հիշելով
Պիտի կռվենք մեռցնող սրով։

———————————————————————————————

Վիքիպեդիա
blognews.am