Նյութերի կազմությունը. Մոլեկուլներ և Ատոմներ

Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ, որոնց շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր: Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ, որն էլ ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը: Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ:

Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ:

Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից:  Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։ Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն: Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլեկուլները տարածվում են օդում:

Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ու քանակի ատոմներից։Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։ Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Թեև մոլեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։

Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյութերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։

Առաջադրանք
Շաքարի կտորը լուծեք թեյի մեջ և նկարագրեք այդ երևույթը։

Երբ դու շաքարը խառնում ես ջրի մեջ, փոքր մասնիկներ դանդաղ պոկվում են, ու մեկ-մեկ բարցրանում են ջրի երես, մեկ-մեկ իջնում դեպի հատակ և ի վերջո լուծվում։ Շաքարի մոլեկուլնորը խարնվում են ջրի մոլեկուլների հետ և քաղցրացնում այն։

Բնագիտություն

Դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները:
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող ենք ուսումնասիրել նաև մենք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող ենք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը, իսկ ձմռանը սառչում:
Փորձի միջոցով հետազոտողը կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկությունները: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունը բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազ­դեցությունը մարդու առողջության վրա:
Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:
    Բնության ուսումնասիրման եղանակներն են դիտումը, փորձը և չափումները։
  2. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:
    Բնության երևույթներին մենք ծանոթանում ենք դիտման միջոցով։ Օրինակ՝ տաքությունից սառույցը հալչում է։
  3. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:
    Փորձի միջոցով մենք կարող ենք միջամտել տեղի ունեցող երևույթներին
  4. Նկարագրեք որևէ փորձ։
    Ես սա կպատմեմ դասարանում
  5. Թվարկեք երկարության ժամանակի, զանվածի չափման միավորները:
    Երկարության․
    Միլիմետր, սանտիմետր, դեցիմետր, մետր
    Ժամանակի․
    Վայրկյան, րոպե, ժամ, օր,
    Զանգվածի․
    միլիգրամ, գրամ, կիլոգրամ

Անտարկտիդայի

Անտարկտիդան վերջին հայտնագործված մայրցամաքն է, քանի որ գտնվում է նավարկության համար դժվար հասանելի տեղում։ Այն հայտնագործվել է Ավստրալիայից հետո (1821 թվականին) ռուս ծովագնացներ Բելինսհաուզենի և Լազարևի շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ, որի ընթացքում նրանք մոտեցան Անտարկտիդայի ափերին:

Անտարկտիդան նվաճել է նորվեգացի Ամունդսենը։ Նա իր չորս ընկերների հետ Անտարկտիդայի միջով գնում էին 4 սահնակով, որոնք քաշում էին 52 շուն։ Յուրաքանչյուր 8 կմ-ի վրա նա ձյունե սյուներ է սարքում, ինչպես նաև՝ ուտելիքի և վառելիքի պահեստ։ Գնալով սահնակների բեռը թեթևանում էր և առաջ շարժվելը հեշտանում։ 1911թ. դեկտեմբերի 14- ին Ամունդսենը իր ընկերների հետ հասավ Հարավային բևեռ և այնտեղ բարձ­րացրեց նորվեգական դրոշը: Երեք օր մնալուց հետո Ամունդսենի ջոկատը բարեհաջող հետ է վերադառնում:

Անտարկտիդան հիմա սարցապատ է, սակայն ընդերքը ուսումնասիրելիս պարզվել է, որ առաջ այն ծածկված է եղել փարթամ բույսերով։

Չինաստան, Հնդկաստան

Առաջադրանք

Ժամանակակից քարտեզի վրա գտիր Հնդկաստանը և Չինաստանը, և դուրս գրիր մի քանի խոշոր գետերի և քաղաքների անուններ:

Չինաստանում է գտնվում Եվրասիայի ամենաերկար գետը՝ Յանցզին։ Չինաստանի երկրորդ երկար գետն է Հուանհեն, որը թարգմանաբար նշանակում է դեղին գետ։ Չինաստանի մայրաքաղաքը և տարածքով ամենամեծ քաղաքը Պեկինն է, իսկ Շանհայը ամենախիտ բնակեցված և ամենահարուստ քաղաքն է իսկ։

Հնդկաստանի սուրբ գետն է Գանգեսը իր Բրահմապուտրա վտակով։ Յուրաքանչյուր հնդիկ պետք է լողանա Գանգեսում ու քանի որ այստեղ հաճախ են ջրհեղեղները, ամեն տարի այստեղ բազմաթիվ մարդիկ են մահանում։ Հնդկաստանի մյուս խոշոր գետի՝ Ինդոսի հետ է կապված Հնդկաստան պետության անունը։

Հնդկաստանի մայրաքաղաքը Դելին է իսկ ամենամեծ քաղաքը և Հնդկաստանի ամենահարուստ քաղաքը Մումբայն է

Ավստրալիայի հայտնագործումը

1642-թ հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը մոտենում է Ավստրալիայի ափերին, նավարկում է նրա շուրջը և հայտնագործում այն։ Սակայն հոլանդացինները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի են պահում և Ավստրալիան աշխարհին հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո, անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապարհորդությունների արդյունքում։ 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը և հայտնագործում Ավստրալիան։ Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է  աճում երկրագնդի հսկա ծառերից Էվկալիպտը:

Հետաքրքիր փաստեր Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի մասին

Արդյո՞ք դուք գիտեք, որ

  1. Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ երկիրը Կանադան է։
  2. Գրենլանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին, գտնվում է հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում։
  3.  Հյուսիսային Ամերիկայի ամենաերկար գետը Միսիսիպին է՝ իր խոշոր վտակ Միսսուրիով։

կամ որ

  1. Հարավային Ամերիկայի ամենամեծ երկիրը Բրազիլիան է։
  2. Հարավային Ամերիկայի ամենաերկար գետը Ամազոնն է, որը նաև աշխարհի ամենաջրառատ գետն է։
  3. Աշխարհի ամենաերկար լեռնաշղթան՝ Անդերը (7000կմ), ձգվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափեզրով։

կամ էլ

  1. Աֆրիկայի ամենամեծ երկիրը Ալժիրն է։
  2. Աֆրիկայի ամենամեծ կղզին Մադագասկարն է, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում։
  3. Աշխարի ամենաերկար գետը՝ Նեղոսը գտնվում է Աֆրիկայում։
  4. Աշխարի ամենամեծ անապատը՝ Սահարան գտնվում է Աֆրիկայում։ «Սահարա» բառը արաբերեն նշանակում է անապատ։
  5. Աֆրիկայի ամենամեծ լիճը Վիկտորիան է, որը աշխարհի երկրորդ ամենամեծ լիճն է։

Պինգվինները

Պինգվինները մարդկանց բարեկամներն են։ Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է։ Նրա մարմինը ձգված է, ճկուն։ Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում։ Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով։

Ամերիկայի հայտնագործումը մաս․ 1

Միջին դարերում Հնկաստանը և Չինաստանը հարուստ երկրներ էին, որտեղից վաճառականները թանկարժեք ապրանքներ էին բերում։ Սակայն այդ երկրներ տանող ճանապարհները դարձել էին վտանգավոր, մի կողմից՝ դժվար բնական պայմանները՝ անապատներ, լեռներ ու կիրճեր, իսկ մյուս կողմից՝ ծովահեններն ու ավազակները։ Այդ պատճառով շատերը փորձում էին գտնել ավելի կարճ ու ապահով ճանապարհ։ Դրանց մեջ էր նաև Քրիտափոր Կոլումբոսը։ Կոլումբոսը ընդունում էր երկրի գնդաձևությունը և համոզված էր, որ Եվրոպայից դեպի արևմուտք անընդհատ շարժվելով կհասներ Ասիայի արևելյան ափերը։ Կոլումբոսը համոզում է Իսպանիայի Իզաբելա թագուհուն աջակցել իր համարձակ ծրագիրը։

Եվ ահա, 1492-թվականին օգոստոսի 3-ին Կոլումբոսը, 3 նավով և 90 հոգանոց անձնակազմով շարժվում է դեպի արևմուտք։ Մեկուկես ամիս հետո նավաստինները նկատում են կանաչ տարծություն, կարծում են, թե դա ցամաքն է, սակայն պարզվում է, որ դա Սարգասյան անափ ծովն է իր կանաչ ջրիմուռներով։ Երկարատև նավարկությունից հոգնած նավաստինները պահանջոում են Կոլումբոսից վերադառնալ Իսպանիա, սակայն Կոլումբոսին հաջողվում է հանգստացնել նրանց և շարունակել ճանապարհը։ Հոկտեմբերի 12-ին առջևից ընթացող նավից նավաստինները տեսնում են ցամաքը՝ մի գեղեցիկ կղզի։ Կոլումբոսը կղզին անվանում է «Սան Սալվադոր», այսինքն «Սուրբ Փրկիչ» Կոլումբոսին թվում էր, թե իր երազանքն իրականացել է․․․