Բնագիտություն․ 6.6. Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը
Գրականության հղումը 105, 106 էջերը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։

2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։

3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը  գոլորշիա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է բնությունը:

Բոլոր ոլորտները միասին կազմում են բնությունը։ Յուրաքանչուր ոլորտ շատ կարևոր է․

Ջրոլորտը օգնում է աշխարհի բոլոր կենդանիների, բույսերի և մարդկանց կենսագործունեությանը։ Առանց ջրի Երկիր մոլորակի վրա կյանքը չէր լինի։

Կենսոլորտն էլ է կարևոր։ Կենսոլորտին հատուկ է բազմազանությունը, առանց որի կենսոլորտն կփլուզվեր։

Քարոլորտը ձևավորում է երկրի կեղևը։ Քարոլորտը այն հիմքն է, որի վրա ձևավորվել են ջրոլորտը և կենսոլորտը։

Առանց մթնոլորտի, բնությունն կքանդվեր։ Ծառերին և բույսերին պետք է լույս, ջուր, և օդ։ Առանց օդի, կենդանիները և մարդիկ շատ արագ կոչնչանան։

2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:

Խոտին, բույսերին, կենդանիներին և մարդկանց Արեգակի լույսը և էներգիան շատ կարևոր են։ Առանց արեգակի ջերմության երկրագնդի վրա անվերջ ձմեռ կլիներ և բույսերի ու կենդանիների մեծ մասը կմահանային։

3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:

Արեգակի տաքությունից ջուրը կոնսոլորտից գոլորշիանում է և բարձրանում մթնոլորտը ու դառնում ամպ։ Այդ ամպը կենսոլորտի վրա անձրև է տեղում, օգնում կենսոլորտի բույսերի աճին և կենսոլորտի ու քարոլորտի միջով անցնում հոսում է հետ լճերի և ծովերի մեջ։

Քարոլորտը խոտը և հողը պինդ է պահում, որը թույլ է տալիս բույսերին աճել։

Առանց մթնոլորտի և ջրոլորտի, կենսոլորտը չէր կարող ապրել։

Եթե մթնոլորտը, ջրոլորտը, կենսոլորտը և քարոլորտը լինեին առանց դրանցից որևէ մեկի, շատ վատ կլիներ։

Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ: Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումը  մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակը  չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդը գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունը դեռևս չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունը  առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Հարաբերական խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որը ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանը նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, ջրային գոլորշիները, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

Մեծ մասամբ մառախուղը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:

Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկը ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերը փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:

Երբ գոլոշին հասնում է նրա սահմանը։

2․ Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

Բացարձակ խոնավությունը օդի մեջ ջրի պարունակության քանակն է։

3․ Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:

Հարաբերական խոնավությունը ցույց է տալիս օդի մեջ ջրի պարունակության ինչքան մոտիկ է հագեցած լինելու։

4․ Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:

Խոնավաչափի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որը ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

5․ Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:

Ամպը գտնվում է երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը գտնվում է երկրի մակերևույթի մոտ

6․ Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:

Կա 3 տեսակ՝ կույտավոր, որը առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ, շերտավոր, առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն և փետրավոր, որը ոչ մի տեղում չի առաջացնում:

Ուսումնական ձմեռ

Արձակուրտներին ամբողջ՝ ընտանիքով գնացել ենք Դիլիջան Նոր տարվա համար։ Իմ 2 տատիկները և իմ զարմիկներից երկուսը մեզ հետ եկել էին։ Մենք մնում էինք մի հյուրանոցում՝ առանձին տնակում։ Այդ հյուրանոցում կար մի ռեստորան, որտեղ էլ բոլորով նշեցինք ամանորյա գիշերը։ Մենք պարեցինք, համեղ ուտելիք կերանք, և դիտեցինք հրավառություն։ երբ վերդարձանք տնակ, գտանք մեր նվերները։ իմ նվերներից ամենաշատը հավանեցի «Գեկոբոտը»։ Այն սարքովի ռոբոտ է, որը կարողանում է բարձրանալ պատերով (այժմ դեռ այն հավաքում եմ)։ նաև կարող ես այլ 6 ռոբոտներ սարքել։ ղ

Դիլիջանում բավականին շատ խաղացել եմ զարմիկներիս հետ։ Վերադարձին բոլորով գնացել ենք Պարզ լիճ։ Ես ամռանն էլ էի գնացել, և այդ ժամանակ ավելի մարդաշատ էր։

Ես ձմեռվա արձակուրդներին կարդում եմ «Ծիպիլին, Տիմբական, և ծիծաղը» վերնագրով գիրքը։ Շատ լավ գիրք է և արդեն մեկ օրում հասել եմ 3րդ գլուխը։

Ահա մի քանի նկար ինտեռնետից

«Գեկոբոտ»-ի․

Image result for geckobot

Ծիպիլին, Տմբական, և ծիծաղը

Image result for ծիպիլին, տիմբական, և ծիծաղը

Տիեզերք. Ամփոփիչ թեստային աշխատանք

Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝  իր առանցքի շուրջ պտույտով:
2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով:
3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա

Ո՞ր պատասխանն է ճիշտ:
1. Քանի՞ համաստեղություն կա աստղային երկնքում.
ա) 40
բ) 88
գ) 56
դ) 72
2. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
ա) Մերկուրին
բ) Վեներան
գ) Երկիրը
դ) Նեպտունը
3. Որքան է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ
բ) 150 մլն կմ
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ

Լրացրե՛ք  նախադասությունները:
1. Երկրին ամենամոտ աստղը Կենտավրոսի Պրոքսիման (արևն) է:
2. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է 1 տարվա ընթացքում:
3. Լուսինն Երկիր մոլորակի միակ արբանյակն է:

Հատակագիծ և քարտեզ: Մասշտաբ: Պայմանական նշաններ

Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան:
Երկրի մակերևույթն ուսումնասիրում են նկարով, օդալուսանկարով (ինքնաթիռից     նկարված), տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ,  ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները,  ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով, մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից, հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:

Հարցեր

  1. Ի՞նչ է քարտեզը:

    Քարտեզը երկրագնդի կամ նրա առանձին մեծ մասերի փոքրացված պատկերն է, որն ունի մասշտաբ և պայմանական նշաններ:

  2. Ի՞նչ է հատակագիծը:

    Հատակագիծը որևէ փոքր տեղանքի մանրամասն գծապատկերն է, որն ունի որոշակի մասշտաբ և պայմանական նշաններ:

  3. Ի՞նչ է ցույց տալիս մասշտաբը:

    Ցույց է տալիս թե ինչքանով է փոքրացված քարտեզը կամ հատակագիծը իրենց իրական չափերից։

Ուսումնական աշունը

Ես արձակուրդին սկսել եմ կարդալ այս գիրքը․
Image result for երկնագույն նետը
Շատ չեմ կարդացել այս գրքից, բայց կարդում եմ։ Այս գրողի (Ջաննի Ռոդարի) մյուս գրքերը՝ «Ջելսոմինոն խաբեբանների աշխարհում» և «Չիպոլինոյի արկածները» շատ եմ հավանում։

Մենք արձակուրդներին այլ վայրեր չենք գնացել, որովհետև մայրիկս ու հայրիկս աշխատում էին չունեին։ Ես մեկ-մեկ գնում էի հայրիկիս հետ հեծանիվ քշելու։ Բայց արձակուրդի ժամանակ այլ հիշարժան բաներ են տեղի ունեցել։ Մի երեկո մենք ամբողջ ընտանիքով տատիկիս հետ գնացինք մի թայլանդական ռեստորան՝ «Thai wine republic»։ Ահա երկու նկար ինտերնետից․

Image result for wine republic restaurant yerevan

Image result for wine republic restaurant yerevan
Մի քանի օր էլ իմ զարմիկը մնաց մեր տանը և մենք շատ խաղեր խաղացինք նրա հետ։

Քիմիական սարր, քիմիական նշաններ: Պարզ և բարդ նյութեր

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:

Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը:

Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:

Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:

Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:

Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:

Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերր կոչվում են բարդ:

Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:

Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:

Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումր տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորր (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Քիմիական տարրը Քիմիական նշանը Արտասանությունը
Ազոտ N էն
Ալյումին Al ալյումին
Ջրածին H հաշ
Թթվածին O о
Երկաթ Fe ֆեռում
Պղինձ Cu կուպրում
Արծաթ Ag արգենտում
Ոսկի Au աուրում
Կապար Pb պլումբում
Ցինկ Zn ցինկ
Ածխածին C ց
Ծծումբ S էս
Ֆոսֆոր P պե
Քլոր Cl քլոր
Բրոմ Br բրոմ
սիլիցիում Si սիլիցիում

Նյութերի երեք հիմնական վիճակները

Կատարելով դիտարկումներ  կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցնելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացնելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծավալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:

Հետաքրքիր փորձեր ջրի հետ:

Առաջադրանք 1
Թվարկե՛ք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ․ փայտ, քար բ) հեղուկ․ ջուր, սնդիկ գ) գազային․ ծուխ, թթվածին

Առաջադրանք 2
Թվարկե՛ք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

Ապակի, կավ, փայտ, պլասմաս, կեռամիկա, թուղտ

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ:

պինդ – պղինձ, ոսկի, ապակի, փայտ, պողպատ, արծաթ

հեղուկ – ջուր, կաթ, նավթ, ջրածին

գազային – թթվածին, գոլորշի