Բնագիտություն․ Հիվանդություն, դրա տեսակները։ Վնասակար սովորությունները և դրանց հետևանքները

  1. Թվարկե՛ք հիվանդության մի քանի պատճառներ:

Մեխանիկական ազդեցություններ՝ կոտրվածք, այրվածք, վերք, թունավորում։
Վարակային հիվանդություններ՝ մանրեներ, շնչառական հիվանդություններ, սննդի հիվանդություններ։
Հյուսվածքային հիվանդություններ՝ նորագոյացություններ։
Հոգեկան հիվանդություններ։

2. Ե՞րբ է օրգանիզմը համարվում հիվանդ:

Երբ մի օրգան կամ նրանց խումբը դադարում է նորմալ աշխատելուց, օրգանիզմը հիվանդանում է։

3. Ի՞նչ վնասակար սովորություններ գիտեք:

ծխելը, համակարգիչ երկար ժամանակով օգտագործելը, ալկոհոլ խմելը, անկանոն քնելը կամ սնվելը։

4. Ինչպե՞ս կարելի է կանխել ձեզ հայտնի վնասակար սովորությունները:

ծխելը կարող է թոքերը փչացնել, առաջացնել քաղցկեղ։ Ալկոհոլ խմելը կարող է օրգաններին և համակարգերին վնասել և ինքնազգացողությունը վատացնել։ Համակարգիչ երկար օգտագործելը կարող է աչքերին վնասել և ժամանակի զգացողությունը վատացնել։ Անկանոն քնել կարող է գլխացավ և հոգնածություն առաջացնել։

Բնագիտություն․ 7․1․ Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Հարցեր

1․ Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Լույս, ջերմություն, օդ, սնունդ։

2․ Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Հողային՝ Արմատային համակարգի միջոցով ստանում ջուր և հանքային նյութեր
Օդային՝ Կանաչ տերները ստանում են ածխաթթու գազ

3․ Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

Ավտոտրոֆ բույսերը ինքնուրույն սինթեզում են օրգանական նյութեր իրենց համար։
Հետերոտրոֆ օրգանիզմները չեն կարող ինքնուրույն սինթեզել նյութեր և այդ հետևանքով օգտվում են այլ օրգանիզմների սնված նյութերից։

4․ Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:

Ցողիկը, վեներայի մաշիկը, ճանջասպանը, որոնք միջատներ են ուտում նրանց մեջ օգտագործվող նյութերով սնվելու համար։

Բնագիտություն․ 6․8․ Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:


Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է բոլոր օրգանների և օրգանների համարկարգերի գործառույթների կատարմամբ։

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Կենդանու աճումը դանդաղում է, բջիջները սկսում են չվերականգնվել, և նվազում է կենդանու ակտիվությունը։

Բնագիտություն․ 6.7. Բույսերի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:

Հարցեր՝

1. Ինչի՞ց է առաջանում սերմը:

Սերմը առաջանում է պտուղներից։ Լինում միասերմ կորիզապտուղներ, բազմասերմ հատապտուղներ

2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:

Սերմը բաղկացած է սերմամաշկից, սաղմից, և պաշարային սննդանյութերից։

3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:

Առաջանում է վարսանդի փոշոտումից առէջների միջոցով։

4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Որովհետև դրանք են ապահովում բույսի բազմացումը։

Բնագիտություն․ 5․4․ Աչք և տեսողություն: Հիգիենա

Մարդու աչքը կազմված է բազմաթիվ մասերից, շատ նուրբ և զգայուն համակարգ է:

Աչքի տեսողություն

Հարցեր

1. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը:

Եղջերաթաղանթ, ակնաբյուրեղ, և ապակենման մարմնի

Սրանք աչքի վրա եկող լույսը բեկում են ցանցաթաղանթի մոտ։

Ծիածանաթաղանթ

Բիբ

Աչքի բիբը, կախված լուսավորությունից, փոխում է
իր չափերը և կարգավորում աչքի մեջ ընկնող լույսի
քանակը։ Այդ ձևով աչքը հարմարվում է լուսավորությանը։

Ակնապատյան

Ցանցաթաղանթ

Ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի իրական, փոքրացված, շրջված պատկերը:

Տեսողական նյարդ

Տեսողական նյարդի օգնությամբ ցանցաթաղանթի կազմած պատկերը հաղորդվում է գլխուղեղի

2. Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:

25 սմ

3. Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով է կարճատեսությունը ուղղվում:

Մառախուղի ժամանակ

4. Ի՞նչ պետք է անել տեսողության արատները կանխելու համար:

Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել/խաղալ համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:  

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում։

Բնագիտություն․ 5.1․ Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածումը

Լուսային երևույթները լայնորեն տարածված են բնության մեջ: Լույսի շնորհիվ ենք ընկալում մարմինների գույնը, չափերը և ձևը: Ինքնուրույն լույս արձակող մարմիններն անվանում են լույսի աղբյուրներ: Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:

Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով:

Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ:


Գրականության հղումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են լույսի բնական և արհեստական աղբյուրները:

Բնական՝ Արեգակը, աստղերը, կայծակը, և որոշ կենդանիներ։
Արհեստական՝ մոմը, էլեկտրական լամպը, նեոնային լամպը և այլն։

2. Ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:

Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումը, պատկերների առաջացումը
մթնախցիկում, Արեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ։

3. Ինչու՞ ենք Արեգակը և աստղերը համարում լույսի բնական, իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:

Արեգակը և աստղերը բնական են համարվում որովհետև նրանք բնության մասնիկներ են։
Մոմը և էլեկտրական լամպը արհեստական են համարվում որովհետև ստեղծվել է մարդու կողմից։

4. Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:

Միշտ լույս կլինի և ստվերներ չեն լինի։
Մարդիկ իրենց տարածքի զգացողությունը կկորցնեն։

Բնագիտություն․ 6.5. Ծաղկավոր բույսերի օրգանները

Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:
Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ:
Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով:
Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
Ծաղկի կառուցվածքըԳրականության հղումը

Հարցեր՝

1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:

Ծաղկի կառուցվածքը — Աբովյան Դավիթ

Հղում

2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

Վեգետատիվ օրգանները ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը։
Ծաղիկը, պտուղը և սերմը գեներատիվ օրգաններն են, և բույսի մասեր են։

3.Որո՞նք են արմատի գործառույթները:

Բույսը հողին ամրացնել, հողից ջուր և հանքային աղեր կլանել։

Բնագիտություն․ 6.2. Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջները բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Դիտեք՝ տեսանյութը

Հարցեր՝

1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:

բջջաթաղանթ,
ցիտոպլազմ,
կորիզից։

2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:

տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են
տալիս։ Գազարի բջիջներում՝ նարնջա գույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝
կարմիր, դեղին պլաստիդներ։

3. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: Ի՞նչ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Տեսանյութ պատրաստիր:

Բնագիտություն․ 6.1. Բջջի քիմիական բաղադրությունը

Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում:
Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը:

Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:
Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30 %-ն ապահովում են ճարպերը: Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները:
Լրացուցիչ տեղեկություններ՝ Բջջի մասին

Հարցեր՝

1. Ի՞նչ է բջիջը:

Բջիջները կենդանի օրգանիզմ կազմող միավորներ են։ Բջջային կառուցվածքը ունի 80% ջուր։ Բջջի բաղադրության մեծ մասը (մոտ 98 %) կազմում են թթվածինը, ածխածինը , ջրածինը, ազոտը, Իսկ 1-1․5%ը հանքային աղեր։ Կենդանի բջիջները պարունակում են նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր և այլն։ Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը (գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը)։ Ածխաջրերի կենդանի օրգանիզմներին էներգիա են տալիս։

2. Պատրաստել տեսադասեր:

Բնագիտություն․ 4.6. Կայծակ

Կայծակ: Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում: Յուրաքանչյուրս երկնակամարի վրա տեսել ենք կայծակի բռնկումը և լսել ենք որոտի խլացուցիչ ձայնը:
Կայծակի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի: Կայծային պարպման ժամանակ առաջանում է ձայնային ալիք՝ որոտ:

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է: Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, առանձին շինություններին, միայնակ ծառերին, կենդանիներին և մարդկանց:
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելի օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով: Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ (հողակցում): Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
Եթե փոթորկի ժամանակ գտնվում ենք բաց երկնքի տակ կամ բաց տարածքում, կայծակից պաշտպանվելու համար պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:
Փոթորկի ժամանակ շատ կարևոր է ոչ միայն տեղանքի ճիշտ ընտրությունը, այլև մարմնի ճիշտ կեցվածքը: Վտանգավոր է պառկելը: Կարող եք տուժել ոչ թե անմիջական հարվածից, այլ գետնի էլեկտրական դաշտից, որն առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտական ծառին կամ այլ բարձրադիր առարկայի:

Հարցեր՝

1.Ինչպե՞ս է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

2. Ի՞նչ է շարթարգելը, և ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։

3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից: